«Վերջին օրերի փոփոխությունները ոչ թե կոսմետիկ են, այլ ծայրեիծայր խաբկանք են։ Այս համակարգը չարիք է այս ժողովրդի գլխին, նույնիսկ նոր եկած վարչապետը հայտարարեց, որ մինչև տեղի չունենան համակարգային փոփոխություններ, ոչ մի բան չի գա իր տեղը»,- անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, կառավարության փոփոխությանը՝ «Ժամանակ»ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։ «Այս երկրի ամբողջ ազգային ունեցվածքը կողոպտվում է, իշխանավորների կողմից թալանվում է աջուձախ, բայց որևէ մեկը համարձակություն ունի՞ այդ թալանի դեմն առնի, կա ազգային անվտանգություն, դատախազություն, ոստիկանություն իբրև թե։ Թալանը շարունակվում է, և ո՛չ այս նոր նշանակաված վարչապետը կարող է դեմն առնել, ո՛չ էլ վարչապետի նշանակած նազիր-վեզիրները»,- հավելեց նա։
Անդդադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել բարեփոխումների, ազատամարտիկը նշեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը մի քիչ փոխել են, բայց «սրանք այնպիսի աճպարարներ են, որ ինչքան էլ փոխեն, նրանք վարժվել են, խարդախությունն ու կեղծիքը սրանց արյան մեջ է, նոր ձևեր կմշակեն։ Ցանկացած գյուղապետի, թաղապետի, քաղաքապետի նկատմամբ վարկաբեկիչ փաստեր ունեն, նրանց մղել են հանցագործությունների, գործը կոծկել են։ Հիմա սպառնում են, որ դատի կտան, եթե իրենց անհրաժեշտ ձայները չապահովվի նրանց կողմից»։
Վ. Մալխասյւսնի դիտարկմամբ՝ ընտրական մեխանիզմները սպառված են. «Դրա համար «Սասնա ծռեր»ը ոտքի ելան, հասկացան, որ էլ հնար չկա, խենթերը պիտի գնտնեն ճար ու հնար։ Նրանք ծրագիր չունեին, դրա համար ձախողվեց գործը, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է, հայ ժողովուրդը պայթելու է։ Այնպիսի ցնցումներ կլինեն, որ «Սասնա ծռերի» քայլը մանկապարտեզ կթվա»։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.