Քահանան «Հետքի» միջոցով դիմում է Մայր Աթոռին
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը ապացույցներ է ներկայացրել Մայր Աթոռ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի` Մայր Աթոռի գահակալի հասցեին արած արտահայտությունների վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Տեր Արմենը՝ նշելով, որ այդ քայլին է դիմել այն ժամանակ, երբ Սրբազանը չի արձագանքել քահանայի՝ իրենից հրապարակային ներողություն խնդրելու կոչին:
Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանն այն հոգևորականն է, որը պաշտոնազուրկ էր արվել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Հենց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է ատենապետին նամակ ուղարկել, որում ասված է՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին: Բացի այդ, «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում Սրբազանը կասկածի տակ էր դրել Տեր Արմենի քահանայությունը:
«Եվ ասել էի, որ եթե Սրբազանն էդ քրիստոնեական նվազագույն խոնարհությունը չունի իր սխալը սրբագրելու և հրապարակավ ներողություն խնդրելու, ես այնպիսի ապացույցներ կարող եմ ներկայացնել, որոնք կարող են շատ փակագծեր բանալ և իր պաշտոնը վնասել: Սակայն, այդ շաբաթը անցավ, ոչ մի արձագանք չեկավ, մի օր էլ ավել տվեցի, արձագանք չստացա, այնպես որ, ես ստիպված եղա էդ ապացույցները կամ դրանց մի մասը տրամադրել Մայր Աթոռին: Ըստ իմ տեղեկությունների` ապացույցները հասել են Ամենայն հայոց Կաթողիկոսի ձեռքը»,-ընդգծեց քահանան՝ չմանրամասնելով ապացույցների բովանդակությունը: Հարցին, թե ինչի վերաբերյալ են դրանք, նա նշեց միայն, որ չի ցանկանում «խծբծանքի ենթարկել» եկեղեցին՝ դրանց մասին բարձրաձայնելով:
Քահանան «Հետքի» միջոցով դիմում է Մայր Աթոռին. «Նկատի ունենալով բարձրաստիճան հոգևորականի կեցվածքը` հանդեպ Մայր Աթոռին և տեսնելով մի հոգևորականի, որ դեսպանատան առջև իր ժողովրդի կողքին է կանգնել, սպասում եմ արդարադատություն: Սպասում եմ, որ մեր եկեղեցին պիտի արդարությամբ դատի»:
Ինչ վերաբերում է պատարագելուն կամ ծեսեր անելուն, ապա Տեր Արմենը պատասխանեց, որ որոշումը տակավին նույնն է. «Ինձ արգելված է խորհուրդ, ծես կատարել Արևմտյան Եվրոպայի հայկական եկեղեցիներում, սակայն մեր համայնքի հետ խորհրդակցելով` մենք գտանք, որ դա անարդար որոշում է: Եթե մի եպիսկոպոս հրաման է տալիս, դա պիտի պատճառաբանված լինի, պետք է հիմք ունի: Նվազագույնը պիտի հաշվի առնեն, որ եկեղեցին պաշտոնական ծուխ ունի, ստիպված են հայտնել, թե ինչն է պատճառը»:
Ինչպես և հայտարարվել էր վաղօրոք, սեպտեմբերի 4-ին և 11-ին Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ մի քանի շաբաթվա ընդմիջումից հետո ծես է անցկացրել՝ պատարագել է: Ավելին՝ սեպտեմբերի 4-ին Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի սբ. Կարապետ եկեղեցում անցկացվել է բողոքի ակցիա:
Տեր Արմենն ասաց, որ զանգեր են եղել, ոչ թե որպես սպառնալիք, այլ խնդրանքներ, «որ պատարագը տեղ չգտնի, բայց մենք որոշեցինք պատարագը անել: Մինչև որ իրենք հիմնավորեն, թե ինչի չի կարելի պատարագել… որպէս այս ազգի զաւակ ու հոգևորական, իրավունք ունիմ մտահոգվել և զբաղվելու իմ ազգային ու եկեղեցական խնդիրներով»:
Նշենք, որ այս ամիս լրացել է Տեր Արմենի քահանայական ձեռնադրության 26 տարին: «Այսօր ավելի ևս վճռակամութեամբ կը խոստանամ շարունակել իմ առաքելությունս իմ ժողովուրդիս ու Առաքելահիմն իմ Հայ եկեղեցույս ի սփյուռս աշխարհի: Սատարեք ինձ ձեր աղոթքներով»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.