«Արտագաղթի պատճառով այսօր Հայաստանի դպրոցներ չեն այցելել ավելի քան 30.000 դպրոցական: Շարունակեք կեղծել ընտրությունները, սիրելի ուսուցիչներ և մանկավարժներ»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ—ի հարցազրույցը Մեսրոպ Առաքելյանի հետ:
—Պարոն Առաքելյան, ինչպես ամեն տարի, այսպես էլ այս տարի պաշտոնական տվյալներով առաջին դասարանցիների թիվը նվազել է: Անցած տարվա համեմատ դարձյա՞լ նվազում է նկատվել և որքանո՞վ:
-Վերջին տարիներին առաջին դասարանցիների թիվը մոտ 40.000 է, ինչն արձանագրվել է նաև այս տարի: Հաշվի առնելով արտագաղթի կայուն մակարդակը, ինչպես նաև ժողովրդագրական մասով նույն վիճակի պահպանումը՝ էական փոփոխություններ չեն նկատվել:
—Եթե փորձենք վերլուծել՝ 2008 թ.—ից հետո այս ցուցանիշն ինչպե՞ս է փոփոխվել:Փաստորեն այս ժամանակահատվածը համընկնում է Ս. Սարգսյանի իշխանության տարիների հետ:
– 2008թ.-ից սկսած առաջին դասարանցիների թվաքանակի կրճատումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը հիմնականում պայմանավորված է տարեկան մոտ 40.000 հոգու արտագաղթման հետ: Կարևոր է փաստել, որ թեև ընդհանուր նվազումը շատ չէ, սակայն ամեն տարի ավելանում են գյուղական համայնքների թիվը, որտեղ առաջին դասարանցիներ չկան: Իսկ դա ողբերգություն է ամբողջ գյուղի համար:
—Հասկանալի է, որ առաջին դասարանցիների թվի նվազումը պայմանավորված է ոչմիայն ծնելիության ցուցանիշի անկմամբ, այլ նաև արտագաղթով: Ինչի՞ հետեւանք է սա, ըստ Ձեզ:
– Արտագաղթը Հայաստանի գլխավոր հիմնախնդիրն է, ինչը ցավալի ազդեցություն է թողնում ամբողջ հասարակության վրա: Խնդիրը լոկ մի քանի հարյուր կամ մի քանի հազար դպրոցականը չէ: Վերջին տարիների արտագաղթի հետևանքներն արդեն հասել են այն մակարդակի, որ զրոյական մակարդակի հասնելու համար տասնամյակներ են պետք: Աշխարհը զարգանում է, հարևաններն՝ առավել ևս, և նման իրավիճակում մենք հայտնվում ենք ավելի լուրջ խնդիրների մեջ: Արտագաղթողն ապագա չի տեսնում Հայաստանում: Եթե տարիներ առաջ արտագաղթում էին իրենց համար լավ կյանք գտնելու ակնկալիքով, ապա այսօր մարդիկ փորձում են օտար երկրներում կառուցել իրենց երեխաների ապագան՝ հասկանալով, որ նման երկրում իրենց երեխաներին ավելի վատ կյանք է սպասվում, քան իրենց:
—Պարոն Առաքելյան, այս գործում ի՞նչ մասնակցություն են ունեցել մանկավարժները,դպրոցների տնօրենները: Ո՞րն է նրանց լուման:
-Այսօր մանկավարժների մեծ մասը չի կատարում իրենց առաքելությունը: Թվում է, թե դպրոցական առարկայի գիտելիքների փոխանցելը բավարար է: Սակայն, մանկավարժի գլխավոր առաքելությունը երեխայի դաստիարակությունն է՝ պետության համար պիտանի, նվիրված մարդ կերտելն է: Համոզված եմ՝ արտագաղթելու մասին առաջիններից մեկը մանկավարժներն են իմանում, երբ աշակերտը տեղեկացնում է իր համար այդքան ցավոտ լուրի մասին: Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ բացառիկ դեպքեր են եղել, երբ ուսուցիչն աշակերտի հետ այցելել է իրենց տուն, խոսել ծնողների հետ, փորձել հասկանալ արտագաղթելու պատճառները, որպես հասարակությունում հեղինակություն ունեցող անձ, փորձել բարձրաձայնել այդ ընտանիքի խնդիրները պետական ատյաններում: Շատ կուզենայի լսել նման մի պատմություն, երբ մի ուսուցիչ կամ տնօրեն հետ է պահել իր աշակերտի ընտանիքին արտագաղթելուց:
Մյուս խնդիրը մանկավարժական հատվածի ներգրավվումն է ընտրական գործընթացներին: Շատերը ներգրավվում են ընտրական հանձնաժողովներում՝ իրենց բարձր ստորագրությամբ վավերացնելով ընտրակեղծիքները, ակտիվորեն մասնակցում են քարոզչությանը, դառնում կուսակցական: Ի դեպ, բավական խորհրդանշական է, երբ կրթական հաստատությունները դառնում են ընտրական տեղամասեր: Արդյունքում այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում իրենց համար մի սուրբ վայր, որտեղ, ցավոք, մի քանի տարին մեկ տեղի ունեցող պետական հանցագործությունների արդյունքում կործանվում է նույն այդ երեխաների ապագան:
—Ըստ Ձեզ, այս տեմպերով արտագաղթն ինչի՞ է հանգեցնելու: Ժողովրդագրական պատկերն ինչպիսի՞ն կլինի հինգ տարի անց:
-Արտագաղթի հիմնական պատճառը վստահության բացակայությունն է: Մարդիկ չեն վստահում պետությանը, իշխանությանը, ընդդիմությանը, չեն վստահում խանութին, եղանակի տեսությանը, հարևանին, նույնիսկ չեն վստահում իրենք իրենց: Իշխանությունն իր քայլերով ստեղծել է կործանարար անվստահության մթնոլորտ: Արդյունքում մարդիկ փորձում են հեռանալ այդ մթնոլորտից՝ փորձելով վերագտնել իրենց: Խնդիրը մեկ-երկու տարվա արտագաղթի կամ բնակչության թիվը չէ: Խնդիրն ավելի լուրջ է, մենք ամեն օր կորցնում ենք ամենաթանկը՝ ժամանակը, որի ետ բերելու շանսերը գնալով քչանում են:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.