Այսօր ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները զարմացել էին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունից հետո: ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մինասյանի ու Խոսրով Հարությունյանի հավատը չէր գալիս, թե ինչպե՞ս կարող էին այդքան «ատկատ» անել:
Մասնավորապես գյուղական ենթակառուցվածքներ ծրագրին անդրադառնալով՝ Իշխան Զաքարյանը մի ժանգոտ, ավիրված գազատար խողովակի լուսանկար ցույց տվեց ու ասաց. «Այդ ծրագրի նպատակն էր, որ անապահով համայնքների համար, որոնք չունեին գազ, ջուր, գազիֆիկացվեին, ջուր ունենային: Սա մայր գազատար խողովակի լուսանկարն է, այս գազատարին պիտի միանային համայնքները: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին է: Մայր գազատարը քայքայված է, անպիտան, խողովակները՝ տարբեր տրամաչափի, խողովակների մեծ մասը ծակ, փչացած, քայքայված: Նույնիսկ եռակցումները, որ արել էին, երեւում էր, որ դրանք տարբեր տրամաչափի խողովակներ էին: 613 մլն դրամ էին ծախսել: Ո՞նց է լինելու այդ ծախսված գումարների հարցը: Մենք առաջարկելու ենք այդ խնդիրը տալ դատախազություն, կա հարուցված քրեական գործ»:
Խոսրով Հարությունյանը զարմացավ. «Ո՞նց կլինի այդպիսի բան, պետք է սա ճշտվի»:
Իշխան Զաքարյանը վստահեցրեց. «Սա ճշտված է: Այս գազատարը կառուցել է մարզպետարանը, պիտի գնար «ՀայՌուսգազարդի» բալանսի վրա: Բայց «ՀայՌուսգազարդը» պաշտոնապես հրաժարվել է սա ընդունել, համարել է անորակ: Եթե նույնիսկ «ՀայՌուսգազարդը» սա չի ընդունում, բա ԾԻԳ-ը էս ամեն ինչը տեսնելով, ուսումնասիրելով, ինչի՞ է այս ծրագիրը սկսել, ինչի՞ համար է 613 մլն դրամը ծախսել: Մարդիկ էլի գազ չունեն»:
Գյուղական ենթավարկերի եւ գյուղատնտեսական ներդրումների ծրագրերում ՎՊ-ն նույնպես բազմաթիվ խախտումներ էր գտել: Իշխան Զաքարյանը օրինակ բերեց. «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր մսատվություն, բարձր կաթնատվություն եւ բրդատվություն: Գումար է վերցնում 150 մլն դրամ, պետությունն էլ 30 տոկոս շահաբաժնով պարտնյոր է դառնում: Բայց ինչ է պարզվում՝ ՊԵԿ-ը մեզ տեղեկատվություն է տալիս, որ 2012-2013-ին ընդհանրապես ՀՀ «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Պարզվում է, որ այդ գումարով Աշտարակում առել են 235 գլուխ տեղական գառներ ու վերջ, ուրիշ բան չկա»:
Իշխան Զաքարյանը խոսեց նաեւ «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի չարաշահումների մասին: Այդ ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին հայկական մրգի, պտղի արտադրության մեջ ներգրավելով՝ նպաստել նրանց ունեցվածքի մեծացմանը: Այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, որը պետական է. «Ստուգելով՝ մենք տեսել ենք, որ 700 հա ծիրանի այգու փոխարեն 4 հա նեկտարենու պայմանագիր է կնքել՝ Տավուշի մարզում: Այնուհետեւ Իտալիայից ձեռք են բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացուներ՝ 16.5 մլն դրամով: Այնուհետեւ վարձել են իտալացի փորձագետ, որը պիտի կատարեր այդ պատվաստումը: Վերահսկողությամբ պարզել ենք, որ այդ 10 հազար պատվաստացուն 100 տոկոսով փչացել է: Այնուհետեւ Արագածոտնից գնել են եւս 10 հազար պատվաստակալ, 2.5 մլն էլ դրան են տվել, որ փչացած պատվաստացուները պահպանեն: Արդյունքում չհաջողված պատվաստման համար 24.6 մլն ծախս են արել, անարդյունավետ է եղել»:
«Սա հանցագործություն է»,- ապշած արձագանքեց Խոսրով Հարությունյանը:
Իշխան Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ նույն պետական «Հայկական միրգ» ընկերությունը ծիրանի, դեղձի այգիներ հիմնելու համար կնքել է եւս մեկ պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ եւ 462 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին սովորեցնի ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ: Ստուգման պահին արդեն 292 հազար դոլար վճարել էին: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ամբողջ ծրագիրը 13 մլն դոլար արժողություն ունի:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.