Այն օրերին Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց.
— Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. նա՛ է, որ մեռելներից հարություն է առել, և դրա համար հրաշքներ են կատարվում նրա ձեռքով։
Արդարև Հերովդեսն ինքն էր ձերբակալել տվել Հովհաննեսին, շղթայել ու բանտ նետել էր տվել նրան, իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. որովհետև Հովհաննեսը Հերովդեսին ասում էր.
— Մեր Օրենքը չի թույլատրում, որ դու ամուսնանաս նրա հետ։
Այս պատճառով Հերովդեսն ուզում էր սպանել Հովհաննեսին, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ մարդիկ նրան ընդունում էին որպես մարգարեի։
Արդ, երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձը հասավ, Հերովդիայի աղջիկը հրավիրվածների առաջ պարեց, և դա այնքան հաճելի թվաց Հերովդեսին, որ նա երդվելով խոստացավ նրան տալ, ինչ էլ որ նա ցանկանար։ Աղջիկը, նախապես խրատված լինելով իր մորից, ասաց.
— Հենց հիմա այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլո՛ւխը տուր ինձ։
Թագավորը շատ տխրեց, բայց հրավիրվածների առջև իր տված երդումի պատճառով հրամայեց, որ աղջկա ուզածը տան։ Եվ մարդ ուղարկելով՝ բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։ Դահիճը, նրա գլուխը սկուտեղի վրա դրած, բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ այն տարավ իր մորը։
Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինը և թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։
(Մատթեոսի ավետարան 14:1-12)
Մի՛ տրտնջացեք միմյանց դեմ, եղբայրնե՛ր, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք… Նեղությունների մեջ համբերելու օրինա՛կ վերցրեք մարգարեներից, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Չէ՞ որ մենք երանի ենք տալիս նրանց, որոնք համբերեցին, ինչպես մարգարեները: Անշուշտ, լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը վերջում ինչպես վարձատրեց նրան, որովհետև Տերը գթառատ է և ողորմած:
(Հակոբոս առաքյալի նամակը 5:9-11)
Ռուբեն վարդապետ Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.