«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը սոցցանցում հայտարարություն է տարածել, որով «Սասնա ծռեր» շարժման մաս դիտարկվող ուսանողներին, դպրոցականներին եւ աշխատող քաղաքացիներին կոչ է արվում սեպտեմբերի 1-ից սկսել դասադուլ. «Առաջարկում ենք ուսանողներին ու դպրոցականներին տանը մնալ դասաժամերին և խմբերով տանը կամ այլ վայրում սովորել իրենց առարկաները, իսկ երեկոյան իջնել Ազատության հրապարակ` քննարկելու այդ ուսումնական հաստատություններում դասադուլի վիճակը: Ամեն ֆակուլտետից պետք է լինի մի խումբ, որը կհամակարգի դասադուլավորների գործողությունները»: Առավոտյան մասնավորապես ԵՊՀ-ի դիմաց եւ Ազատության հրապարակում դասադուլի «դրսեւորումների» չհանդիպեցինք, միջոցառման «ֆեյսբուքյան» էջում անգամ կազմակերպվելու ժամ հիշատակված չէր:
Օգտատերերից մեկի հարցին, թե` «Քանիսի՞ն ենք գալու Ազատության հրապարակ», «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը գրել է. «Առավոտվանից, ով երբ կարող է», սակայն նույն օգտատերը գրել է, որ ինքն Ազատության հրապարակում է, որտեղ մարդ չկա, բայց «իվենթը բացողը պիտի գար»… Դասադուլի կազմակերպիչների հետ այդպես էլ չհաջողվեց կոնտակտի դուրս գալ: Միջոցառման էջում մի օգտատեր մեկնաբանության տեսքով կոչ է արել դասադուլը սկսել հենց Մայր բուհից:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դասադուլի մասին խոսակցություններ լսել է, սակայն բուհում նման դրսեւորումներ այսօր չեն եղել. «Դասադուլի կոչերի դեպքեր էլ չեն գրանցվել: Ուսանողներն ազատ են իրենց քաղաքական կամքն արտահայտելու մեջ: Նրանք պայմանագիր են կնքել մեզ հետ, վճարել իրենց ուսման համար, մենք էլ կրթական ծառայություն ենք մատուցում: Եթե չեն ուզում ստանալ այդ կրթությունը եւ գնան հանրահավաքի, դա իրենց իրավունքն է»: Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է ընդունելի դասադուլը` որպես քաղաքացիական պայքարի ձեւ: «Ենթադրենք, այդպիսի կոչ արեցինք, որոշ մարդիկ էլ լսեցին ու դասադուլ արեցին, բայց հետագայում դա ինչ-որ նպատակի չենք կարող հանգեցնել: Անհրաժեշտության դեպքում դասադուլին նորմալ եմ վերաբերվում, բայց չեմ համարում, որ այս պահին դա պայքարի ճիշտ ձեւ է:
Բոլորս էլ գիտենք, որ այդ կոչից հետո մի փոքր խումբ դասադուլ է անելու, իսկ հետո՞ ինչ…»,-ասաց Սերոբ Խաչատրյանը: Նա որպես օրինակ հիշատակեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի ծնողների այսօրվա դասադուլը. «Ծնողներին խաբել են: Նրանք խաղողը հանձնել են, սակայն գումարը չեն ստացել արդեն մեկ տարի: Այդ պատճառով էլ քաղաքացիական անհնազանդություն են հայտնել` ասելով, որ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկի: Համայնքի պարագայում սա պայքարի ձեւ է: Իսկ երբ չկան առաջնորդներ եւ մոբիլիզացիա, չեմ կարծում, որ երեխաներին պետք է ներքաշել մի բանի մեջ, որը հեռանկար չունի: Լավ բան է պայքարը, բայց պետք է խելացի պայքարել»:
Հավելենք` նախաձեռնության հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում նախատեսվում է համաժողովրդական հանրահավաք, այդ թվում՝ Գյումրիում և Վանաձորում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.