Հայաստանը քաղբանտարկյալների և բռնությունների մակարդակով գլորվեց ու հավասարվեց Ադրբեջանին: Նման գնհատական հուլիսյան իրադարձություններին տվեց գրավի դիմաց ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ նրա` իշխանությունները միգուցե կարճաժամկետ կերպով հարցը կարողացան լուծել, բայց երկարաժամկետ լուծումը պետք է տա հասարկությունն իր համառ պայքարի միջոցով` հասնելով բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ինչպես նաև նպաստել Հայաստանի դուրս բերմանն այս ճահճացած վիճակից:
Անդրադառնալով հուլիսի 17-ին Հայաստանում ստեղծված իրավիճակին` Հ. Խուրշուդյանը նշեց, որ «Սասնա Ծռեր»-ն ըստ էության իրենց գործողություններով և կյանքի գնով փորձեցին կանխել իշխող ռեժիմի համար սովորական դարձած Արցախի հողերի հանձնման գործընթացը:
Նրա փոխանցմամբ` ցուցարարների և ոստիկանների միջև սկսված բախումներն անխուսափելի էին, քանի որ հենց ոստիկանությունն էր կազմակերպել զանգվածային անկարգությունները:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ընդգծեց, որ դժվար է որևիցէ այլ երկրում պատկերացնել նման մի իրավիճակ, որին երկրի ղեկավարությունը չարձագանքի, ավելին` թաքնվի:
Նկարագրելով Սարի թաղ գնալուց հետո ցուցարարների և ոստիկանների միջև բախումները` Դ. Սանասարյանը նշեց, որ մինչ Արմեն Մարտիրոսյանը և Լևոն Բարսեղյանը բանակցել են ոստիկանների հետ, իրենց լուրեր է հասել, որ ներքևից քարեր են նետում ցուցարարների վրա. «Այդ ընթացքում Ա. Մարտիրոսյանին և մի տարեց մարդու ձերբակալեցին, իսկ ոստիկանները կոնկրետ հրաման ստացան ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանից կրակել խաղաղ ցուցարարների վրա, անգամ հրաման եղավ կրակել Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ»,- ասաց նա:
Դ. Սանասարյանի պնդմամբ` ցուցարարների Սարի թաղ գնալու որոշումն անկնկալի էր բերել իշխանություններին և ոստիկաններին, քանի որ վերջիններս հիմնական ուժերը կենտրոնացրել էին հենց Խորենացի փողոցում:
Բանախոսների համոզմամբ` Սարի թաղ գնալու իրենց նպատակը եղել հնարավոր արյունահեղության կանխումը, քանի որ գիտեին, որ «Սասնա Ծռեր»-ը գտնվում են վտանգի մեջ:
«Ժողովուրդը պետք է ոտքի կանգներ և հերթական անգամ ցույց տար, որ ինքն է իշխանությունների տերը, այս դեպքում պետք է քաղաքական ուժերը կարողանային մարդկանց դուրս բերել փողոցներ ու հրապարակներ»,- ասաց Դ. Սանասարյանը` հավելելով, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ հարուցված, բայց հանցակազմի բացակայության պատճառով բոլոր գործերը կարճվեն:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.