Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն նա ակտիվ է սոցցանցերում, անգամ հարցազրույցներով է հանդես գալիս: Սոցցանցում ակտիվ քննարկվում է այն հարցը, թե ինչպե՞ս չի կարողանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել վերջինիս գտնվելու վայրը:
«ԱԱԾ-ն չի կարող կանգնել Չուգասզյանի հետքի վրա, ֆեյսբուքով կապը պաշտպանված է»,- այս մասին armtimes.com ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ շարունակեց.
«Հնարավոր չէ պրովայդերի մակարդակով իմանալ, թե որ հաշիվն է մուտք գործում պրովայդերի կողմից, միայն երեւում է, որ մարդիկ մտնում են ֆեյսբուք, բայց թե ով են, ինչ են, որ պրոֆիլն է, դա չի երեւում: Տվյալը, թե կոնկրետ որտեղ է գտնվում անձը, միայն ֆեյսբուքը գիտի, դա էլ ոչ թե գտնվելու վայրն է, այլ՝ ID հասցեն, որով մարդուն կարելի է գտնել»:
Դիտարկմանը՝ ստացվում է միայն ֆեյսբուքին պաշտոնական նամակ ուղարկելո՞վ կարելի է պարզել տվյալ անձի գտնվելու վայրը, Մարտիրոսյանը համաձայնեց.
«Պետք է պաշտոնապես դիմեն ֆեյսբուքին, նա էլ տրամադրի այդ տվյալները, ընդ որում դա մեծ հարց է, կտրամադրի՞, թե՞ չէ, որովհետեւ իրենք քաղաքական հարցերում գերադասում են չխառնվել, այսինքն, եթե քրեական հանցակազմի ակնհայտ դեպք եղավ, ընդառաջ են գնում, իսկ այս դեպքում դժվարանում եմ ասել»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ համաձայնվելու դեպքում երկար ժամանակ կպահանջվի մինչ տրամադրեն տվյալները:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, համացանցում բազմաթիվ այլ մեթոդներ եւս կան, որոնց միջոցով հնարավոր է ավելի խորը թաքնվել.
«Գոյություն ունի տոռ համակագ, ու եթե այդ համակարգում է ֆեյսբուքը գործում, նույնիսկ ֆեյսբուքը չի կարող իմանալ, թե որտեղ ես: Եթե մարդ ցանկություն ունենա թաքնվել, իրեն բավականին դժվար է գտնել, այնպես, որ հանգիստ կարող է ամիսներով հարցազրուց տալ, ոչ ոք չի գտնի իրեն»,- եզրափակեց նա:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.