«Չեմ կարծում, թե մոտ ապագայում Սերժ Սարգսյանը նոր կառավարություն կձևավորի, եթե, իհարկե, նոր աշխարհաքաղաքական գորընթացներ չլինեն»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը. «Համենայնդեպս իր վերջին ելույթում Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչ գալիք հերթական խորհրդարանական ընտրությունները որևէ փոփոխություն չի անի»։
Հաջորդ հարցը հետևյալն էր՝ ինչպես կազդեն «Սասնա ծռերի» գործողությունները Արցախյան խնդրի վրա։
«Գնդի շուրջ ստեղծված ճգնաժամը համընկավ լավրովյան ծրագրի բովանդակային քննարկումների հետ։ Իմ կարծիքով, այդ ճգնաժամը պատճառ դարձավ, որ քննարկումները տեղի չունենան։ Դրա արդյունքում էլ պրոցեսը հետաձգվում է, թե որքան ժամանակով՝ հայտնի չէ»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի խոսքը՝ իշխանությունը պատրաստակամ է ազատագրված տարածքներից վերադարձնել, բայց միակողմանի զիջումներ չեն լինելու, հողի դիմաց ինչ-որ բան պետք է ստանա հայկական կողմը։ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ դրվագի վրա է ուշադրություն հրավիրում. «Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, նա չի հիշատակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Իսկ
Արցախի մասին չի կարելի խոսել, առանց ինքնորոշման իրավունքի։
Ինչո՞վ է տարբերվում ներկայիս փաթեթը երբևէ եղածներից, մի ոչ պոզիտիվ դետալով. խոսք է գնում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին, բայց ժամկետ չի սահմանվում՝ երբ վերջնական կարգավիճակ կստանա. Սա ամենապրոբլեմատիկ կետերից մեկն է»։
Ինչպիսի լուծում է տեսնում Փաշինյանը Արցախի հարցում. «Փոխզիջման մասին խոսել՝ նման է կապիտուլյացիայի։ Ալիևն ասում է՝ Զանգեզուրը, Երևանը, Սևանը ադրբեջանական է, ու հայկական կողմից հնչում է փոխզիջման մասին. սա կապիտուլյացիայի է նման։
Եթե չկա փոխզիջման մթնոլորտ, հակառակորդը սպառնում է քեզ ոչնչացնել, ու դու փոխզիջման մասին ես խոսում, դու գնում ես կապիտուլյացիայի։ Այս պահին փոխզիջման մասին խոսք չի կարող լինել, այս պայմաններում հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի համարժեք, Ադրբեջանը որևէ բան պատրաստ չէ զիջել։ Պետք է բանակն ուժեղացնենք, ազգային միասնության մթնոլորտ ձևավորել՝ օրինականության պայմաններում, կեղեքողի և կեղեքվողի միջ միասնություն չի կարող լինել։ Ինքնուրույնաբար պետք է կարողանանք պաշտպանել մեզ։ Մենք ունենք ինտելեկտուալ պոտենցիալ, ներգաղթը պետք է կասեցնել, առաջիկա 20 տարում առնվազն կկրկնապատկվել՝ քաղաքական խնդիր է սա։
Մեր կուսակցությունը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես իրավունք չունի բանակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղյան հարցի շուրջ, միայն Ղարաբաղը պետք է բանակցի, ՀՀ-ն կարող է բանակցող կողմ լինել։ Բանակցային գործընթացն այսպիսի ֆորմատով մեզ համար անընդունելի է»։
Անդրադառնալով լուրերին, թե ինքը կապեր ունի իշխանությունների հետ՝ Նիկոլ Փաշինյանը դիմում է այդ լուրերի հեղինակներին. «Ամեն անգամ ակնկալում եմ, որ այս ֆորմատում գան ու շրխկացնեն իրենց տեղեկությունները։ Նրանք իշխանական կամ մերձիշխանական ֆեյքեր են»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.