Օրենսդրական փոփոխություններով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առնչվող որոշ դրույթներ Բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններն ամրապնդելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն 2016 թվականի մարտից հարկային կարգապահության և օրենսդրության խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ որդեգրել է նոր գործելաոճ` բիզնեսի գործունեությանն անհարկի չմիջամտելու և ավելորդ վարչարարությունը բացառելու տրամաբանությամբ՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկություն:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվող նոր մեխանիզմն ունի ոչ թե պատժիչ, իրավունքների իրականացումը սահմանափակող ազդեցություն, այլ օգնում է հարկ վճարողներին իրացնել օրենքով ամրագրված իրավունքները` առանց պետությանը վնաս պատճառելու: «Այս առումով հատկանշական է հարկային պարտավորություններ ունեցող և իրավախախտում թույլ տված հարկ վճարողների լիարժեք ծանուցումը` փոստով և էլեկտրոնային եղանակով:
Հարկատուներն այժմ ծանուցվում են մինչև հարկային մարմնի կողմից պարտավորությունների գանձման որոշումների կայացումը: Որպես պարտավորությունների կատարմանն օժանդակող վարչարարական նոր գործիք շատ արդյունավետ կիրառվում է պարտավորությունների մարման ժամանակացույցերի կնքման ինստիտուտը: Այս դեպքում վերացվում է հարկ վճարողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը»,-ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը: Ժամանակացույցերի կնքման վերաբերյալ դիմումների ներկայացման ընթացքը, քանակը և ժամանակացույցով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դինամիկան ապացուցում է, որ այն իրապես արդյունավետ է:
Արմեն Սաքապետոյանի դիտարկմամբ` 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունները նույնպես դրական ազդեցություն կունենան գործարար միջավայրի բարելավման վրա: Պայմանավորված նաև ԵԱՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցմամբ՝ ապաքրեականացվել են մաքսանենգության որոշ տեսակներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը և օրենսգրքով որպես մաքսանենգություն սահմանվել են միայն դրա առանձին դրսևորումները.
«Սա նշանակում է, որ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն դրամի կամ ավելի մաքսային արժեքով որոշ ապրանքների տեղափոխումը կամ ակցիզային դրոշմանիշով չդրոշմավորված 200 հազար դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով այլևս հանցագործություն չի համարվում. նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն»: Իսկ հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի` վտանգավոր նյութերի, պայթուցիկների, ռազմամթերքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների, ՀՀ օրենդրությամբ սահմանված չափից ավելի կանխիկ դրամական և այլ վճարային միջոցների մաքսանենգությունը շարունակելու է համարվել քրեորեն պատժելի:
Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` առանձնահատուկ աշխատանքներ են տարվում նման դեպքերի մաքսանենգության կանխման և բացահայտման ուղղությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնում քննվող 206 քրեական գործերից շուրջ 150-ի վարույթը գտնվում է կարճման փուլում, իսկ մնացած քրեական գործերը, որոնք վերաբերում են հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի մաքսանենգությանը, համապատասխանեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված նոր հոդվածներին:
Կարճման ենթակա այն քրեական գործերը, որոնց օրինականությունը ստուգվում է ՀՀ դատախազության կողմից և առկա են վարչական իրավախախտման փաստական հանգամանքներ, ուղարկվում են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում` վարչական վարույթի իրականացման համար: «Oրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նվազ ծանրության (խոշոր չափերի չհասնող) իրավախախտումների դեպքում անձանց չենթարկել քրեական պատասխանատվության, ինչը, որպես կանոն, հանգեցնում է անցանկալի հետևանքների, մասնավորապես անձը համարվում է դատված և բազմաթիվ օրենքներով սահմանված դեպքերում զրկվում որոշակի իրավունքներից, այլ ենթարկել վարչական պատասխանատվության՝ կիրառելով նյութական (ֆինանսական) պատասխանատվություն, ինչն ավելի արդյունավետ է տնտեսական բնույթի իրավախախտումների կանխարգելման գործում»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը:
ՀՀ ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն համագործակցության արդյունքում ՊԵԿ քննչական վարչության վարույթներում քննվող քրեական գործերով քննությունն իրականացվում է բազմակողմանի և միմյանց հետ համաձայնեցված սկզբունքներով, ինչի արդյունքում բացառվում են անձանց իրավունքներին ու օրինական շահերին անտեղի միջամտող վարույթների իրականացումը և ապահովվում է օրինականության նկատմամբ լիարժեք հսկողությունը: Պետական եկամուտների կոմիտեն մեծ նշանակություն է տալիս նաև տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներին. նրանց հետ կառուցողական քննարկումների արդյունքում բոլոր հարցերին տրվում են օպերատիվ և օբյեկտիվ լուծումներ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ: Կարևորելով համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի պատճառների վերացման խնդիրը` կոմիտեն Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և տեղական հասարակական կառույցների հետ համագործակցությամբ սկսել է գործառույթների ուսումնասիրություն, ինչի արդյունքում առկա կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և նվազեցման նպատակով իրականացնելու է պետական եկամուտների ապահովման ոլորտում հակակոռուպցիոն ծրագրով նախատեսված լայնածավալ միջոցառումներ: Հատկանշական է, որ նոր վարչարարությունն արդեն հարկ վճարողների կողմից դրական արձագանքների է արժանացել:
Ըստ Անդրանիկ Վարոսյանի, ժամանակացույցի կիրարկման ադյունքում տնտեսվարողն, առանց վտանգելու իր բիզնես գործունեությունը, կատարում է հարկային պարտավորությունները` միաժամանակ չառաջացնելով ընթացիկ պարտավորություններ, ինչը, սակայն հնարավոր չէր իրականացնել առանց ժամանակացույց կնքելու և արգելանքի վերացման: Սուրեն Բեկիրսկիի գնահատմամբ` ծանուցումների համակարգը հնարավորություն և ժամանակ է տալիս տնտեսվարողին վճարելու պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները` իրավիճակը չհասցնելով հարկադրանքի միջոցների կիրառման:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.