Սայաթ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է օգոստոսի 8-ին։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ այդ առիթով նա մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից եկել էր Երևան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով։ Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով նա կորցրեց մեկ աչքը:
Ինքը՝ Սայաթ Հարությունյանը, չի ցանկանում վերհիշել դեպքի մանրամասները։ Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր, դուրս էր եկել զբոսնելու, որոշել էր այցելել Սարի թաղում ապրող հորեղբոր տղային։ Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ։
«Միանում եմ ցույցին շատ միամիտ։ Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ։ Որ հասանք տեղ, հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհը արդեն խառնել էի։ Ասում էի մեկ է, իրենց հետ էլ հետ կդառնամ։ Հետո որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի… Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է, գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը։ Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,-«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է հիվանդանոցում գտնվող պատանին։
Նրա փոխանցմամբ՝ կատարվածի վերաբերյալ դատական հայց չեն ներկայացնելու։ «Ես անձամբ բողոք չունեմ, պետք էլ չէ։ Պատահար է, պատահեց։ Էլի մեղավորներ կարող ենք գտնել, ես էլ իմ մեղքն ունեմ, բոլորն էլ իրենց մեղքն ունեն»,- հայտարարել է նա։
12-րդ դասարան փոխադրված Սայաթը շուտով տուն կվերադառնա, կտոնի ծննդյան օրն ու կսկսի պարապել՝ հաջորդ տարի բուհ ընդունվելու համար։ «Մինչև այս մտածում էի՝ գնամ հագուստ գնեմ, գնամ գյուղ, ծնունդս նշելուց երկու օր հետո սկսեմ պարապել անգլերեն և մաթեմատիկա, որ հենց դպրոցը ավարտեմ, ընդունելության համար դիմեմ կիրառական մաթեմատիկայի գծով ԵՊՀ կամ պոլիտեխնիկ։ Դե հըլը նպատակներս չեմ փոխել, ինչ-որ խոչընդոտ չկա, լրիվ նորմալ է, նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,-ասել է 17-ամյա տղան:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.