«Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից ՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։ Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց ՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։ «Մեր հարևանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել: Լավ Է, որ ամուսնու «սև թուղթը» մոտն է եղել ինչն էլ ստիպել է, որպեսզի այդ կնոջը ծանոթ ոստիկանը բաց թողնի»,- «Առավոտ»-ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի։ Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատները որևէ փաստաթուղթ ներկայացնեն։ Մեզ պատմեցին նաև, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաև մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն։ Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում»:
«Առավոտ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.