«7 օր» լրատվավերլուծական կայքէջի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։
–Պարո՛ն Բաբայան, Էրեբունիում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Ո՞րն է Ձեր գնահատականը։
–Լարված իրավիճակը ստեղծվել է ոչ թե ոստիկանության բաժանմունքի գրավումից հետո, այլ շատ ավելի շուտ։ Հիմա մենք հետևանքներն ենք տեսնում։ Երբ որ մարդկանց արհամարհում են ու նվաստացնում, երբ որ ժողովրդին հասցնում են այս վիճակին, ոմանց մոտ նյարդերը տեղի են տալիս ու մարդիկ հուսահատ քայլերի են դիմում։ Դանակը ոսկորին է հասել: Ես, իհարկե, չեմ ընդունում քաղաքական պայքարում բռնության կիրառումը, բայց եկեք անկեղծ լինենք՝ տարիներ շարունակ ժողովուրդն է բռնության ու ահաբեկման ենթարկվում՝ կլինի դա տնտեսական, սոցիալական կամ հոգեբանական բնույթի։ Չեմ ուզում արդարացնել կամ քննադատել տղաների արարքը։ Դրա ժամանակը չէ։ Կարևորը հետագա լարվածություն թույլ չտալն ու ելքեր գտնելն է։ Եթե խնդիրները չեն լուծվում, ապա դրանք կուտակվում ու պայթում են: Այս անգամ այս ձևով պայթեց: Եթե այսպես շարունակվի, ապա հետագայում ավելի մեծ պայթյուններ կարող են լինել:
–Նրանք, ովքեր Ձեր ասած հուսահատ քայլի են դիմել՝ իշխանության և իշխանություններին սատարող շրջանակների կողմից որակվում են որպես ահաբեկիչներ։ Համամի՞տ եք այդ որակումների հետ։
–Եկեք մի փոքր հետ գնանք, հետո կանցնենք գնահատականներին։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում իշխանությունները մի քանի խումբ են ձերբակալել՝ հայտարարելով, որ նրանք փորձում էին ահաբեկչության միջոցով զինված հեղաշրջում իրականացնել։ Հիմա էլ այս մի խմբին են ահաբեկիչ անվանում, վաղն էլ կարող են ուրիշներ ի հայտ գալ։ Ի՞նչ է, վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորի մոտ զինված հեղաշրջման ցանկություն է առաջանում: Պետք է ուրեմն պատճառները հասկանալ։
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, արտաքին ու ներքին ոլորտներում համատարած խնդիրներ կան, որոնք ոչ մի կերպ չեն լուծվում և չի երևում, թե ինչպես են պատրաստվում լուծել։ Պետք է սրա մասին մտածել, այլ ոչ թե հետևանքների դեմ կռիվ տալ։
Ինչ վերաբերում է այդ տղաներին, ապա նրանց մի մասին անձամբ եմ ճանաչում։ Պատերազմի տարիներին նրանք աչքի են ընկել մարտական բարձր պատրաստվածությամբ։ Նրանք գաղափարական տղերք են։ Նրանց հնարավոր չէ վախեցնել կամ կաշառել։ Ցավալի է, անշուշտ, որ ոստիկան է զոհվել։ Ես ցավակցում եմ զոհվածի հարազատներին ու մեծ ցավ եմ ապրում, որ հայ սպան մայրաքաղաքում զոհվել է։ Կան վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ ցանկանում։ Համոզված եմ, որ տղաների նպատակը ոստիկան սպանելը չէր։ Մեր պետությունը լուրջ հիվանդ է և այդ հիվանդությունն այս անգամ այդ ձևով է արտահայտվել։ Մեր պետական օրգանիզմը գոռում է և ահազանգում։ Սրա մասին մտածեք։
–Ստեղծված իրավիճակում ո՞րն եք տեսնում լուծումը։
–Հիմա պատային վիճակ է։ Տղաները հանձնվող չեն։ Եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կունենանք նոր զոհեր։ Դա ամեն գնով պետք է կանխել։ Ողջամիտ մարդկանց միակ խնդիրն այս պահին պետք է լինի արյունահեղությունը կանխելը։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է թույլ չտա այդ արյունահեղությունը, իսկ դա հնարավոր է միայն առողջ քաղաքական ուժերի առաջնորդությամբ։
Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն ու թույլ չտան նոր բախումներ։ Այսօր քաղաքական գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Հայը հայի արյուն չպետք է թափի»։
Իշխանությունների ու տղաների արանքում պետք է լինի հեղինակավոր միջնորդ կամ արբիտր, իսկ այս պահին այդ միջնորդության հավաքական սուբյեկտը միայն ժողովուրդը կարող է լինել՝ իր համախմբվածությամբ ու հաստատակամությամբ։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի երկրին, այլապես ամեն ինչ կարող ենք կորցնել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ պարտավոր են ընդառաջ քայլ կատարել, քանի որ հիմա տղայականության պահը չէ։ Այսպես շարունակվել չի կարող։ Կրկնեմ՝ հայը հայի արյուն չպետք է թափի։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.