Ստեղծված իրավիճակում այս իշխանությունների հետ խոսելու միակ ելքն ապստամբության դիմելն է, նրանք այլ լեզու չեն հասկանում, մենք էլ իրենց հետ խոսում ենք իրենց լեզվով. մեզ հետ զրույցում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, որը եւս ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործողության մասնակիցներից է: Նրա խոսքով՝ իրենք ստանձնել են «մեր տունն ու օջախը թափթփուկներից, կեղտից» մաքրելու «հավաքարարի» առաքելությունը եւ ընդհանրապես չեն մտահոգվում, որ այդ առաքելության համար կարող են հատուցել իրենց կյանքով:
«Մենք ազատագրական պայքարի միջով անցած, կռիվ տված, Սարդարապատ տեսած ժողովուրդ ենք, այսօր էլ հասել է ամենասրբազան պահը, մենք իրավունք չունենք ոչ մի բանից վախենալու: Ինչի՞ց վախենամ, եթե պիտի մեռնեմ ողորմելի, նսեմացած… Ես մեռնելու մասին չեմ մտածում, ես չպիտի մեռնեմ, ու մեզանից, մեր ընկերներից յուրաքանչյուրս ենք այդ կարծիքին: Չեմ կարծում, որ մեր ազգը պիտի կարծի, որ մենք ողբերգական մահով մահացանք․ մեր առաջ նման խնդիր դրված չէ, մենք իրավունք չունենք մահանալու:
Մենք պիտի ապրենք, ոչ թե հավերժական մահվան դատապարտենք մեզ: Եթե մտածում եք մեր մեռնելու մասին, ապա մենք դրանից երբեք չենք խուսափել, միշտ պատրաստ ենք, եթե դա պիտի անենք հանուն ազգի եւ հայրենիքի,-ասաց ազատամարտիկը: Հարցին, թե արդյոք իշխանությունն ի վիճակի կլինի՞ բավարարել իրենց առաջ քաշած պահանջները, Խանդոյանն արձագանքեց. «Ինքը ելք չունի, ստիպված կլինի գնալ նման քայլի»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանսա Ձեր պահանջին եւ հրաժարակա՞ն կտա: «Ինքը բարոյական իրավունք չունի ազգին նսեմացնելու: Կտա թե չի տա՝ իր գործն է: Իր համար խնդիր չէ 18-19 տարեկանը, 100 հոգին, 1000 հոգին, ինքը կարող է զոհ տալ, խփի:
Ինքը ոնց ուզում՝ խփում է, խփելու վրա է: Եթե դու կանգնում ես խփնվելու համար, ուրեմն պիտի խփնվես, իսկ եթե կանգնում ես խփելու համար, ուրեմն պիտի խփես: Ընենց չի, որ ինքը խփող տղա է, ինքը մեզ խփում է թշնամիներով՝ թուրքերով, մեր ազգին նսեմացնելով: Խփող տղեն մենք ենք լինելու, ինքը տեսնելու է, թե խփող տղեն ով է: Այսինքն՝ ինքը կարող է եւ ըսկի տեղյակ էլ չի եւ չի հասկանում, թե ինչ ա տեղի ունենում ստեղ, ինքը կարող է չի պատկերացնում, թե սա իրենից ինչ է ներկայացնում»,-ասաց ազատամարտիկը: Նա նաեւ մեր միջոցով հաղորդեց բոլորին, որ իրենք զգոն են, պատրաստ ամեն քայլի՝ հանուն ազգի եւ հայրենիքի:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.