Փարիզում ապրող հայ հասարակական գործիչ Արման Ավագյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, նաեւ տրամադրել ահաբեկչի ինստագրամի նկարը:
— Պարոն Ավագյան, ի՞նչ մանրամասներ են ձեզ հայտնի Նիսում տեղի ունեցած ողբերգական դեպքից, ՀՀ քաղաքացիներից, այս պահին Նիսում տիրող իրավիճակից:
— Ընկերս Նիսում է ապրում: Ասում է՝ ահաբեկչության ժամը հատուկ ընտրված է եղել. մարդիկ ափին կից լողափում նստել, հրավառությունն են նայել, հրավառանությունը ավարտվել է, հենց դուրս են եկել, որ մայթով քայլեն դեպի տուն, ահաբեկիչը բեռնատարը քշել է այդ հոսող ամոխի վրա: Երեկ երեկոյան՝ դեպքից հետո ընկերս դուրս է եկել, շատ սարսափազդու տեսարաններ տեսել: Նրա ընկերոջ կինն է զոհվել (ընկերը հայ է, կինը՝ ռուս), այս պահին ընկերոջ հետ է, բայց այն, ինչ պատմում է՝ սարսափ է: Շուրջ 500 հոգի փռված են եղել գետնին, ինչը ենթադրում է, որ հայ զոհերի թիվը կարող է մեծանալ: Հայերն այստեղ մեծ մասամբ առանց ֆրանսիական փաստաթղթերի են եւ նրանց իդենտիֆիկացնելը ժամանակ է պահանջում: Այս պահի դրությամբ Նիսում բոլորին հրահանգել են դուրս չգալ տներից: Անգլիական լողափը, որ 6 կիլոմետր տարածք է, փակ է ամբողջությամբ:
— Նիսում շա՞տ են հայեր ապրում:
— Նիսում հայկական մեծ համայնք կա, որի ներկայացուցիչները հիմականում այդ լողափում են զբոսնում: Երբ որ դեպքը եղավ՝ առանց կապ հաստատելու ընկերներիս հետ արդեն գիտեի, որ հավանականությունը շատ մեծ է, որ ունենանք հայ զոհ:
— Ասում են, որ ահաբեկիչը շուրջ 2 կիլոմետր մարդկանց միջով քշել է բեռնատարը: Ի՞նչ մանրամասներ են պատմում նրան վնասազերծելու մասին:
— Նրան հաջողվել է վնասազերծել մի սովորական անցորդի շնորհիվ, որը թռել է բեռնատարի վրա: Այդ անցորդը հերոսական քայլ է արել: Երբ դիմացից ոստիկանները խփել են ու չեն կարողացել սպանել, որովհետեւ ահաբեկիչը զինված է եղել, կրակել է ոստիկանների վրա, այդ մարդը հերոսական քայլ է արել. թռել է մեքենայի վրա, կարողացել է հետը կռիվ տալ, այդ ընթացքում մի կին ոստիկան է ահաբեկչին գնդակահարել: Այդպիսին են ինձ հասած տեղեկությունները:
— Ձեր նշած քաղաքացին զոհվե՞լ է:
— Այդ մասին տեղեկություն չունեմ:
— Արդեն պաշտոնապես հայտնի՞ է, թե ով է ահաբեկիչը:
— 31 տարեկան է, Նիսի բնակիչ, անունը Մոհամեդ Լաուայեժ: Նրան մեկ ամիս առաջ ձերբակալել են, քանի որ ղեկին խմած է եղել եւ վթարի պատճառ է դարձել: Ամուսնալուծված է, 3 երեխաների հայր:
— Բեռնատարը նրա սեփականությո՞ւնն է:
— Ասում են, որ դա վարձած բեռնատար է:
— Ինչպե՞ս են մեկնաբանում այդ հսկայական բեռնատարի՝ լողափում հայտնվելը: Վերջին շրջանում Ֆրանսիան անընդհատ ահաբեկիչների թիրախ է դառնում: Այդ դեպքերից հետո մի՞թե չի մեծացվում հսկողությունը նմանատիպ հասարակական վայրերում:
— Ֆրանսիանում անվտանգության միջոցառումներն այս պահին բարձրագույն մակարդակի վրա են: Փարիզում, օրինակ, երեկ բոլոր հրավառությունների ժամանակ ստուգել, նոր ներս են թողել բոլորին, նույնը Նիսում: Նիսում բարիերներ են դրված եղել, ստուգել, նոր ներս են թողել մարդկանց: Ասում են՝ բեռնատարը բարիերները խփել-անցել է: 18 տոննայանոց բեռնատար է, այսինքն իր առաջ ոչ մի բան չէր դիմանա: Կանխամտածված է եղել, որ վերցնեն մի բեռնատար, որը ջարդի, տանի ամեն ինչ: Հիմա մտել ենք պոպուլիստական մեկնաբանությունների դաշտ: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հարցեր է բարձրացրել, թե ինչու բարիերները ավելի լավ պաշտպանված չեն եղել, ինչու ոստիկաններն ավելի մեծ քանակությամբ չեն եղել: Նրա քննադատությունն ընկալելի է այն իմաստով, որ նա աջակողմյան է, բնականաբար պետք է քար նետի ձախակողմյան իշխանության վրա: Դա ավելի շատ խնդիրը քաղաքականացնելու միջոց է, որովհետեւ ինքը որպես ռեգիոնի պատասխանատու պետք է տեղյակ լիներ, թե այդ բարիերները ինչքանով են հաստատուն մինչեւ հրավառությունը հաստատելը, եւ ոչ թե հետո քար նետեր: Մեկ այլ խնդիր է այն, որ բավականին թույլ են Եվրոպայի սահմանները, որովհետեւ այս պահի դրությամբ Եվրոպայի երկրների միջեւ համագործակցությունը շատ թույլ է ու ընդհանրապես շատ լուրջ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ բեռնատար ավտոմեքենան երեկ երեկոյան մխրճվել է Նիսի Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ հավաքվել էին դիտելու Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի ազատագրման օրվա առիթով կազմակերպված տոնակատարության եզրափակիչ հրավառությունը: Հարձակման հետևանքով զոհվել է 84 քաղաքացի, բազմաթիվ վիրավորներ կան:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.