Մինչ օրեր շարունակ ականջալուր էինք լինում հայկական պաշտոնական հաղորդագրություններին՝ լսելով, որ Վլադիկովկասից Ռուսաստանի ԱԻՆ օդանավը կտեղափոխի Վերին Լարսի անցակետում մնացած Հայաստանի քաղաքացիներին, մի շարք հանգամանքներ են պարզ դառնում ՀՀ քաղաքացիներին իրական օգնություն ցուցաբերողների մասին:
Պարզվում է՝ իրականում ամենադժվար պահին ՀՀ քաղաքացիներին օգնության են հասել Վլադիկովկասի մի քանի հայ ընտանիքներ:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, NewsBook-ի հետ խոսելով ու մանրամասնելով իր ունեցած հավաստի տեղեկությունները, նախ նշեց, որ հայերին օգնության են հասել մի շարք ընտանիքներ, նրանց ընկերական շրջապատը, տեղի հայկական եկեղեցու քահանաները: «Ի դեպ, եկեղեցուն կից շենքը նույնպես տրամադրել են, խոհանոցի են վերածել ամբողջը, օր ու գիշեր սնունդ է պատրաստվել հայերի համար ու հասցվել Լարս: Մի խոսքով՝ տարբեր մարդիկ, ովքեր սրտացավ են եղել, միահամուռ ուժերով են մասնակցել այդ ամենին: Իսկ ընտանիքներից մեկին ես ճանաչում եմ դեռ 2012-ից, երևի, օրվա հացից մի քիչ ավել են աշխատում, և այդ մի քիչ ավելը սրտաբաց ձևով իրենց հայրենակիցներին են տրամադրել, երբ դրա կարիքը եղել է: Ինձ հասած լուրերով՝ հենց նրանք են կարողացել Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցել ու թռիչքներ ապահովել»,- ասաց հուշարձանագետը՝ շեշտելով, որ այդ ամենը կազմակերպվել է մեր հայրենակիցների միջոցով:
«Ռուսական իշխանությունները երբեք տեղից չէին շարժվի, եթե դիմող չլիներ, ջանք ու եռանդ չդնեին և ունեցած կապերը մարդիկ չօգտագործեին: Նրանք այդ ամբողջ ճանապարհն անցել են, և ռուսական իշխանությունները որոշում են կայացրել աջակցել ՀՀ քաղաքացիներին, մի քանի հայ սրտացավ մարդկանց շնորհիվ, նրանք չլինեին՝ ռուսական իշխանություններին խնդիրը չէր հուզի»,- ասաց նա: Հուշարձանագետի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ ականատես ենք լինում, որ մեր պետությունը, որը պետք է առաջինը իր քաղաքացիներին ձեռք մեկներ, բացակա էր: «Եվ եթե տեղում գտնվում են սրտացավ ազգակիցներ, օգնում են, եթե՝ ոչ, պատկերացրեք մեր քաղաքացիների վիճակը: Այս պարագայում, իհարկե, օգնողներ գտնվել են, իսկ այդ օգնողներին էլ մի լավ զրպարտել ու վարկաբեկել են»,- նշեց հուշարձանագետը ու բացելով փակագծերը՝ մանրամասնեց, որ իրեն հասած լուրերով՝ հենց նրանք են կարողացել Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցել ու թռիչքներ ապահովել:
«Քանի որ ժողովուրդը շատ է եղել, նրանք պայման են դրել, որ կանայք և երեխաները առաջինը թռչեն Երևան, այնուհետև մեծահասակները, և դրանից հետո մնացածը: Հենց սկզբից եղել են ինչ-որ մարդիկ, որոնք բշտելով կանանց ու երեխաներին՝ ուժով նրանց դուրս են բերել: Եվ այդ մարդիկ, որոնց «զոռբայությունը» տեղ չի հասել, այդ զրպարտությունների հեղինակներն են, որոնք տեղ են գտել «Հայկական ժամանակ» օրաթերթում: Իհարկե, օրեր անց նաև հերքում են տպագրել, բայց ամեն դեպքում ստոր ճանապարհն ընթացք է ստացել»,- նկատեց նա՝ հավելելով, որ խոսքը թերթում տեղ գտած այն տեղեկատվության մասին է, համաձայն որի՝ նաև իր ճանաչած ընտանիքի որդին՝ Վլադիկովկասում բնակվող Էրիկ Հովհաննիսյանը, օգնության անվան տակ գումարներ է յուրացրել:
Հուշարձանագետը շեշտեց, որ տեղի հայերի հետ ծանոթացել է, երբ 2012-ին մեր խումբը հուշարձաններն ուսումնասիրության ծրագրով Դաղստան էին գնում: «Ճանապարհն անցնում էր Վլադիկովկասով, նրանց հետ ծանոթացել եմ, բայց ավելի վաղ գիտեի, թե ինչ ճանապարհով են հասել Վլադիկովկաս: Նրանք ծնունդով Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի հայկական գյուղերից են, որոնք 1988 թ. դեկտեմբերին բռնագաղթի են ենթարկվել: Իրենք այն ժամանակ Վարդենիկի շրջան էին եկել և այստեղ ուղղակի օրհասական վիճակի մեջ էին հայտնվել: Ճարահայտյալ ձևով 90-ականների կեսերին ստիպված Հայաստանը լքեցին, բայց հայի կարոտով ու սիրով մինչև հիմա լցված են՝ հակառակ նրան, որ ծով անտարբերության մատնվեցին ՀՀ իշխանությունների կողմից, երբ բռնագաղթումից հետո ընկել էին ՀՀ ու ստիպված լքեցին այն: Հիմա իսկապես տեղի հայությունը վերածվել է շտապօգնության, երբ մի բան է պատահում, շնորհիվ այդ մի խումբ հայերի՝ անտեր չես մնում: Ու այդքանից հետո չի կարելի այդքան ստոր լինել, ասել, իբրև թե օգնության անվան գումարներ են յուրացրել: Բայց այդ գումարներն այդ ընտանիքներն են ներդրել, այսինքն՝ իրենք իրենց գումարը պիտի յուրացնեի՞ն, աբսուրդի ժանրից է դա»,-ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ նրանք այդ հրապարակումներից ու զրպատչական նութերից հետո հոգեպես շատ վատ իրավիճակում են հայտնվել՝ հակառակ դեպքում նույնիսկ չէին էլ բարձրաձայնի իրենց ցուցաբերած օգնության մասին:
«Տղան վրդովված զանգել ու ասում էր, որ իրենք երբեք շնորհակալության ակնկալիքով չեն արել, ասացին, բայց չէինք կարող մտածել, որ կարող ենք մի լավ բան անել, որն ուրիշ ձևով կներկայացվի: Պետությունը պետք է իր հայրենակիցներին հասներ աջակցեր ու չի արել: Գտնվել են մարդիկ, ովքեր, ճիշտ է՝ չեն ակնկալում որևիցե բան, բայց պետությունն, իմ կարծիքով, պարտավոր էր գոնե վերաբերմունք ցուցաբերեր: Խոսքը բարոյական կողմի մասին է, ուղղակի գոնե բարձրաձայնելու ու չներակայացնելու այնպես, թե միայն ռուսական ԱԻՆ-ի շնորհիվ էր, որ մեր հայրենակիցները հասան Երևան: Մի խոսքով՝ պետք է ասվի, որ լավն ունենք, որովհետև ամեն ինչ վարակիչ է՝ վատն էլ, լավն էլ: Վերջ ի վերջո այս մարդիկ իրենց աշխատանքից են կտրվել օրերով, տղան ասաց, որ մի քանի անգամ 65-ամյա մայրն է նույնիսկ հասել ճանապարհատված և ամեն անգամ իր հետ միասին ինչ-որ բաներ տեղափոխել մարդկանց բաժանելու համար: Բացի այդ, մի մասին տեղափոխել են իրենց բնակարաններ, մյուսին՝ հյուրանոցներ՝ հոգալով նաև այդ ծախսերը: Հոգ են տարել հայրենակիցների մասին՝ կտրվելով նրանց առօրյայից: Մարդկայնորեն ճիշտ չի ընթանում այս ամենը, ճիշտ չէ նման վերաբերմունքը»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.