ԼՂ-ի շուրջ բանակցությունների փակ և մի տեսակ վտանգավոր գործընթաց է սկսվել:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն բանակցությունների մանրամասներին, տեղի են ունենում ինչ-որ հանդիպումներ, հեռախոսազրույցներ, որոնց միայն պաշտոնական մասին ենք ծանոթանում: Եվ մտավախություն կա, որ վերջում իշխանությունները բավականին վատ ու տհաճ անակնկալ են մատուցելու հայ հանրությանը:
Այդ իսկ նպատակով Լարիսա Ալավերդյանն, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և բնապահպան Կարինե Դանիելյանը ստորագրահավաք են սկսում:
«Մենք մասնակցել ենք արցախյան պատերազմին, ունենք թե՛ պարտականություն, թե՛ անելիք: Բացի այդ, երեքիս մոտ էլ մի զգացում ծնվեց, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ոչ ուղղակի ընտելացում ինչ-ինչ գաղափարների հետ, որը խիստ վտանգավոր է: Հանրությունը պետք է իր խոսքն ասի, իր դիրքորոշումը պետք է հայտնի: Իշխանությունների պահվածքն անհասկանալի է: Մենք անհանգստացած ենք, բացի այդ, մենք կարծես թե շրջապատված ենք մարդկանցով, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում տեղի ունեցող զարգացումներին, բայց կարծես թե չկար դիմում կամ հայտարարություն, և որոշեցինք, որ մենք կարող ենք դա նախաձեռնել, դա անհրաժեշտություն է, և պետք է մենք անեինք»,-նշեց իրավապաշտպանը:
Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ իրենք պատրաստում են շատ հակիրճ տեքստ, որից հետո սկսելու են ստորագրահավաքի գործընթացը:
Հասցեատերը ՀՀ իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն են:
«Նպատակն այն է, որ նաև իշխանություններն իրենց ձեռքին, աչքի առաջ ունենան նաև այսպիսի նյութ, առարկայական կարծիք, որի հետ պետք է հաշվի նստեն: Եթե մտորում են ինչ-որ ծրագրերի շուրջ, թող հենց սկզբից իմանան՝ որն է ժողովրդի դիրքորոշումը: Ինչ-որ տեղ նաև թող միջազգային հանրությանն ասեն՝ ահա մեր ժողովրդի կարծիքը…»:
Տիկին Ալավերդյանի խոսքերով՝ հասարակությունը կարծես թե տեղյակ էլ չէ Ադրբեջանի կողմից որդեգրված և անփոփոխ մնացած քաղաքականության մասին: Մյուս կողմից շատ վատ նախադեպ է նկատվում՝ ՀՀ և Արցախի իշխանությունները սկսել են տարբեր մեթոդներով ու միջոցներով վարժեցնել հայ հանրությանը, թե պետք է տեղի ունենա փոխզիջում:
Հմտորեն 28 տարվա ընթացքում առաջին անգամ մեր գիտակցության մեջ նստեցնում են «փոխզիջումը»: Դա հանցագործություն չէ, դա ավելի ծանր բան է, քան հանցագործությունը, դա քաղաքական սխալ է:
Իմ համեստությունը թույլ չի տալիս գնահատել գործող նախագահի խոսքերը, բայց պետք է ասեմ, որ ես համաձայն չեմ, որ որևէ մի աշխարհում հողի մասին այդպես խոսեն: Երբ խոսում ենք հողերի մասին, պետք է հիշել՝ դրանք մեզ պատկանող հողեր էին, մերն էին, ու մենք կորցրել ենք: Մենք և՛ զոհ ենք տվել, և՛ հող ենք տվել: Ապրիլն ապացուցեց ժողովրդի հերոսությունը և պատրաստակամությունը, բայց ոչ իշխանությունների»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.