Վերին Լարսի փակումը ցույց տվեց Հայաստանի խոցելիության եւ կախվածության աստիճանը: Հայաստանն աշխարհի հետ կապող փաստացի միակ ցամաքային ճանապարհն ավելի քան երկու շաբաթ փակ էր, ինչը հանգեցրեց գների աճի, տուժեց փոքր եւ միջին բիզնեսը, չխոսելով արդեն այն մարդկանց մասին, որոնք հարկադրված էին մեկ շաբաթից ավելի ճանապարհին մնալ: Հուլիսի 10-ին Հայաստանի ԱԻ նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, հաղորդեց, որ ճանապարհը բաց կլինի առավոտյան 05:30-ից մինչեւ երեկոյան 20:00-ն, ինչից հետո կրկին կփակվի՝ անվտանգության նկատառումներով: Հայ տնտեսագետներն ահազանգ են հնչեցնում՝ չհասկանալով, թե ինչու Հայաստանի կառավարությունն այլընտրանք որոնելու հարցում որեւէ քայլ չի ձեռնարկում:
Վերին Լարսի փակում
Հունիսի 23-ին Թերեք գետի վարարման հետեւանքով «Վերին Լարս» անցակետից 2 կմ հեռավորությամբ Վրաստանի տարածքի 500-600 մետր ճանապարհահատվածը քանդվեց, ինչի արդյունքում այն փակվեց: Արգելափակված մնացին 200 բեռնատարներ, 40 թեթեւ մարդատար մեքենաներ, 225 մարդ: ՌԴ ԱԻՆ ավիացիան Հայաստանի 300 քաղաքացիների Երեւան տեղափոխեց, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն ուղղաթիռով Ռուսաստանի հետ սահման հասցրեց շուրջ 60 ռուսաստանցի զբոսաշրջիկի: Հայ բեռնափոխադրողներն էլ ստիպված եղան մի քանի շոգենավ եւ չարթերային ինքնաթիռ վարձել՝ բեռներն արագորեն տեղ հասցնելու համար:
Վերին Լարսը հսկիչ անցակետ է վրաց-ռուսական սահմանին, որը բացվել է 2009 թվականին: Այն Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է:
Ճանապարհի այս հատվածում խնդիրներ միշտ են ծագում՝ հեղեղումների, Թերեք գետի վարարման, ինչպես նաեւ ձմռանը՝ առատ տեղումների եւ ձնահոսքի պատճառով:
Փորձագետները գնահատում են ռիսկերը
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Լարսի փակման հետեւանքով վնասները, մեկ մեքենայի մոտավոր հաշվարկներով, կազմում են շուրջ 1000 դոլար: Ընդ որում, միակ բանը, որին ունակ եղավ Էկոնոմիկայի նախարարությունը՝ վրաց-ռուսական սահմանին բեռնատարների կուտակման հետեւանքով վնասներն ինչ-որ չափով փոխհատուցելու համար, հայտարարությունն էր այն մասին, որ Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի սեղմ ժամկետներում իրացնի ստացված ապրանքները: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ապագայում անհրաժեշտ է համաձայնության հասնել ռուսական կողմի հետ բեռների ավիափոխադրման հարցում համագործակցության մասին՝ նման դեպքերում բեռներն արագորեն օդով տեղ հասցնելու համար:
Միաժամանակ, Վահագն Խաչատրյանը նշում է, որ եղանակային պայմանների հետ կապված՝ «Վերին Լարս»-ով ճանապարհի խնդիրը մշտապես արդիական է լինելու: Նրա խոսքով՝ ամեն անգամ Լարսում արտակարգ իրավիճակի դեպքում իշխանությունները սկսում են խոսել Աբխազական ճանապարհի բացման մասին, բայց Խաչատրյանը դա «բլեֆ» է համարում:
«Այդ ճանապարհի բացումը երբեք իրատեսական չի եղել, քանի որ դա քաղաքական նպատակ է հետապնդում, եւ այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե որքանով է աբխազական երկաթուղու գործարկման հարցում շահագրգռված Վրաստանը: Տնտեսական տեսանկյունից վրացիներին դա ձեռնտու չէ, նրանց համար ավելի շահավետ է «Վերին Լարս»-ի ճանապարհով աշխատել: Եթե անգամ այն փակվի, նրանք կկարողանան իրենց ապրանքները Ռուսաստան հասցնել սեփական նավահանգիստներով»:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով էլ՝ հասկանալի չէ, թե ինչու է Հայաստանը շարունակում իր տնտեսությունը կապել այդ ճանապարհի հետ: «Պետք չէ Հայաստանի զարգացումը եւ արտաքին շուկաներ ելքը պայմանավորել Ռուսաստանով: Ռուսական շուկան երկարաժամկետ առումով հեռանկարային չէ Հայաստանի համար: Հայաստանը պետք է տրանսպորտային այլ միջանցք զարգացնի»,- կարծում է տնտեսագետը: Իսկ այլ միջանցքներ ասելով նա նկատի ունի Իրան-Հայաստան-Վրաստան կամ Պարսից ծոց-Սեւ ծով ուղիները:
Տնտեսագետի կարծիքով՝ այժմյան իրադրությունը շահավետ է արտաքին խաղացողների, օրինակ՝ Ռուսաստանի համար, որը, օգտվելով Հայաստանի խոցելիությունից, կարող է պայմաններ թելադրել: Ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել անգամ Ղարաբաղի կորստի:
Կառավարության դիրքորոշումը
Կառավարությունում նախընտրում են սահմանափակվել նախազգուշացումներով, հիշեցումներով եւ ապագայի շուրջ խոստումներով: Մասնավորապես, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետի փակման վտանգը հարկավոր է հաշվի առնել մշտապես: «Մեր գործընկերները մտածում են ապագայում վերգետնյա թունել կառուցելու մասին, բայց դա հսկայական ծախսերի հետ է կապված: Իսկ մինչ այդ հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր հորդառատ անձրեւից հետո ճանապարհի փակման վտանգն առկա է: Այդ պատճառով բեռներ փոխադրող ձեռներեցներին կոչ եմ անում հաշվի առնել հնարավոր բոլոր վտանգները»,- ասաց նախարարը:
Միայն թե հասկանալի չէ, թե ինչու են կառավարությունում Վերին Լարսի խնդրի մասին հիշում միայն արտակարգ դեպքերում՝ քաջ իմանալով, որ վտանգ միշտ կա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.