Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ տեսանելի էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները հատում սահմանը, իսկ մեր զինվորները չեն կրակում, քանի որ համապատասխան հրահանգ հրամանտարությունից չեն ստանում: Տեսանյութի հետ կապված ոչ մի արձագանք իշխանությունների կողմից դեռևս չի եղել, ինչը, բազմաթիվ մթին հարցերի և ենթադրությունների տեղիք է տալիս:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, չցանկացավ մեկնաբանել այս տեսանյութի թեման. «Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանել, որովհետև դա առանձին դրվագ է, որն, ըստ էության, պետք է դիտարկել ամբողջականության մեջ և այդ կտրվածքով գնահատել կամ գնահատականներ տալ, թե ինչու, ասենք, հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում…: Եթե մենք սկսենք ազգովի քննարկել ցանկացած հրամանատարի գործողություն, կարծում եմ`կհայտնվենք կատարյալ մառազմի մեջ: Այդ իսկ պատճառով, ես ոչ միայն ձեռնպահ կմնամ այդ թեմայի շուրջ մեկնաբանություն անելուց, այլև մյուսներին էլ խորհուրդ կտամ դա շատ չարծարծել: Առաջին հայացքից թվում է, թե խիստ բացասական բան կա այստեղ, բայց մենք այստեղ նստած չենք պատկերացնում, թե հետագայում ինչ գործողություններ են կատարվել: Վարկած կա, որ այդ ադրբեջանցի զինվորները, որոնք մի կետում այդքան կուտակվել էին, հնարավոր էր նրանց շատ հեշտ ոչնչացնել, բայց չարվեց: Նման տիպի մեկնաբանություներ անելն, այն էլ` ոչ պրոֆեսիոնալ մակարդի, կարծում եմ, լավագույն դեպքում, պարզունակություն է, վատագույն դեպքում` սպեկուլյացիա»,- կարծիք հայտնեց Բոզոյանը:
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե հնարավոր է օգոստոսին սահմանին վերսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունները, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ իսկապես պատերազմի վտանգը շատ մեծ է: «Բնականաբար, պատերազմի վտանգը շատ մեծ է և դրա գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը փոփոխված է և դա բոլորն են արձանագրել: Անուղղակիորեն դա խոստովանում է նաև իշխանությունը: Ես միշտ հայտարարել եմ` պատերազմի վտանգը մեծանում է այն դեպքում, երբ կողմերից մեկը հաջողության է հասնում պատերազմական գործողություններում»,- մտահոգություն հայտնեց նա` հավելելով, որ պետք է ամեն ինչ անենք` ռազմական բալանսը հավասարակշռելու համար: «Իհարկե, պատերազմի վտանգը փորձում են կանխել նաև միջնորդները, սակայն Ադրբեջանը դրա դիմաց թանկ գին է պահանջում: Պահանջում է, որպեսզի Հայաստանը գնա տարածքային զիջումների, միայն այդ դեպքում, նրանք չեն վերսկսի պատերազմական գործողությունները»:
Քաղաքագետը չցանկացավ գնահատական տալ , թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և ԼՂ-ի համար Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելը: «Այսօր մենք արձանագրում ենք այն փաստը, որ Ադրբեջանն ունի ռազմական լուրջ առավելություն` զենք-զինամթերքի մասով և հանդես է գալիս քաղաքական նոր բանաձևով, այն է` տարածքների դիմաց մենք չենք սկսի պատերազմ: Մի բան ակնհայտ է, եթե մենք տարածքներ հանձնենք, պատերազմն է´լ ավելի կմոտեցնենք»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.