Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է կայանա Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո սա թվով երրորդ հանդիպումը կարող է լինել՝ որը հաջորդելու է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:
Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից Ղարաբաղի սպասելիքը մեկն է. համաձայնություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Մինչ նախագահի մամուլի խոսնակի հետ մեր զրույցը ներկայացնելը հիշեցնենք, որ Վիեննայում կայացած հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, ինպես նաեւ ավելացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը։
Դրան հաջորդած սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունում, սակայն, հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոսք չկար. նշվում էր միայն, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել ավելացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների թվաքանակը:
— Պարոն Բաբայան, հնարավոր է, որ այսօր Վարշավայում տեղի ունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Այս ֆոնին խնդրում եմ ասել, թե ինչ առաջընթաց կա նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում:
— Հանդիպման հնարավորությունը ցույց կտա ժամանակը: Կարող է այդպիսի հանդիպում լինել՝ մանավանդ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ կլինի այդպիսի հանդիպում: Ինչ վերաբերում է գործընթացին` բավական ժամանակ է արդեն, որ Արցախում հարաբերական անդորր էր տիրում, չնայած ադրբեջանական կողմը փոքրիկ խախտումներ էր կատարում: Այսօր նաեւ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել, հետեւաբար սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք շատ անկանխատեսելի հարեւանի հետ, որը միշտ էլ դիմելու է նենգ քայլերի: Միգուցե սա նաեւ միջազգային հանրության, համանախագահող երկրների համար եւս մեկ ազդակ լինի, որ մի քիչ արագացնեն այդ մեխանիզմների վրա աշխատանքը, դրանց մշակումն ու ներդրումը սահմանի երկայնքով: Պետք է գիտակցել, որ սա շատ կարեւոր հարց է, որը պետք է ավելի արագ տեմպերով իրականացնել:
— Այսինքն այս պահին առաջընթաց չկա՞ ոչ հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ոչ էլ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցով:
— Այն, որ ձեռք է բերվել նման համաձայնություն, դա արդեն իսկ առաջընթաց է: Կարելի է համարել, որ մեկ քայլ արվել է: Հիմա, որպեսզի տեղում չդոփենք, պետք է շարունակվի այդ գործընթացը: Ճիշտ է, դեռեւս կան բանակցելու որոշ հարցեր (ինչպիսի մեխանիզմներ, ոնց են տեղադրելու), որոնք պետք է համատեղ մշակեն, բայց չլինի այնպես, որ տարիներ շարունակ կանգնենք ասենք, որ այդ հարցը դեռ սկզբնական փուլում է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը. սա եւս օրակարգում է, ճիշտ է, իրենք ասել են, որ ֆինանսական հարցեր կան եւ այլն, բայց կարծում եմ` սրանք լուծվող հարցեր են, եթե Ադրբեջանը չխոչընդոտի: Իսկ նման հանարավորությունը չի կարելի բացառել, ավելին, միշտ էլ Ադրբեջանը խոչընդոտում է: Բայց պետք է քայլեր ձեռնարկվեն:
— Ղարաբաղում ի՞նչ սպասելիքներ կան Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, եթե ստացվի ու այսօր այն կայանա:
— Սպասելիքները հիմնականում հենց այդ ուղղությամբ են, այդ մեխանիզմների մշակման տեսանկյունից, ուրիշ խնդիր դժվար թե հնարավոր լինի իրականացնել: Հիմա ամենաստորին օղակից պետք է գործընթացը մեկնարկի, որ տեսնենք՝ հնարավո՞ր է դուրս գալ այլ հարթություն: Առանց դրա անհնարին է լինելու:
— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ավելի ու ավելի հաճախակի դառնում այդ հանդիպումները, դրա անհրաժեշտությունը կա՞:
— Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը զգացել է, թե ինչ փխրուն է իրավիճակը: Միգուցե անհրաժեշտ է հանդիպումները հաճախակի կազմակերպելով իրավիճակը կայուն եւ խաղաղ պահել:
— Այսօրվա դիվերսիան որքանո՞վ կապ ունի սպասվող հանդիպման հետ: Վերջին օրերին հարաբերական անդորր էր:
— Եղել է անդորր, բայց դա կապ չունի, հակառակորդը չի փոխվել, ի վերջո: Չի հրաժարվել իր ապակառուցողական, ագրեսիվ քաղաքականությունից: Ամեն տեղ Բաքուն իր ահաբեկչական քաղաքականությունը շարունակում է: Հետեւաբար, սա մեզ համար տարօրինակ չէ, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ 1921 թվականից:
— Սարգսյան-Ալիեւ-Պուտին սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ հայկական կողմը 5 շրջան հանձնի Ադրբեջանին: Դուք այդ մասին քննարկում ունեցա՞ք Սերժ Սարգսյանի հետ: Ղարաբաղյան կողմը պարզաբանում ստացա՞վ:
— Գիտեք, ադրբեջանական կողմը 1994 թվականից այդ մասին խոսում է: Եվ պետք չէ իրենց շահարկումները դարձնել իրականություն եւ դրա վրա կառուցել մեր հետագա քայլերը: Ադրբեջանը միշտ էլ այդպիսի ստահոդ լուրեր տարածել է: Հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ անհրաժեշտ է, որ առաջին հերթին վերականգնվի լիարժեք ձեւաչափը: Երկրորդ, խոսվի, թե ինչպիսի փոխզիջում կարող է լինել, բայց փոխզիջում չի նշանակում միակողմանի զիջում, առավելեւս Ադրբեջանի ախորժակի բավարարում: Այն, ինչ ուզում է Ադրբեջանը, սա պարզապես ոչ տրամաբանական է, ոչ էլ հնարավոր է իրականացնել: Հիմա Ադրբեջանն ասում է, որ Արցախն իրենցն է, Երեւանն իրենցն է, Սեւանն իրենցն է, ինչի դա այդպե՞ս է:
— Այսինքն, դուք կարիք չեք ունեցել Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը քննարկելու, որովհետեւ ի սկզբանե բացառել եք:
— Դե իհարկե, Ադրբեջանը միշտ է դրա մասին ասում: Հիմա իրենք ամեն օր ասում են դրա մասին: Ի՞նչ է, մենք էլ պետք է հարցնենք, թե արդյո՞ք Երեւանի մասին էլ է խոսակցություն գնացել:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.