Վեհափառ Տէր
Շուտով պիտի բոլորէ երկու տարին Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ փակ ըլլալուն, թեմի Առաջնորդ Եզրաս Սրբազանի կողմէ։ Ամիս մը առաջ, Պոլսոյ Պատրիարքական փոխանորդ Արամ Արք. Աթէշեանի կողմէ Թուրքիոյ նախագահ Էրտողանի ուղղուած տխրահռչակ նամակը հայ ժողովուրդի կողմէ բուռն ձեւով դատապարտուեցաւ եւ նոյնիսկ Հայաստանի Ազգային ժողովի կարգ մը երեսփոխաններ կարգալուծութեան հարց դրին եւ խնդրեցին Ձեզմէ որպէսզի կարգազուրկ հռչակեք Արամ Արք. Աթէշեանին որպէս ազգի դաւաճան եւ նահատակաց ուրացող։ Պատճառը այն էր, որ ան համագործակցելով թուրք կառավարութեան հետ հերքած էր հայոց ցեղասպանութեան փաստը։ Սակայն եւ այնպէս, երկու տարի առաջ երբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսեանը հրամայեց փակել Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցին եւ արգիլեց Սուրբ Պատարագ մատուցել այդ եկեղեցւոյ մէջ, միեւնոյն ատեն քանդեց մի մեծ Հայ քրիստոնէական համայնք, որին ոչ մի երեսփոխան կամ հոգեւորական չարձագանգեց։
Մոսկուայի մէջ ժողովուրդի ընդվզումը մեծ էր, նաեւ մեծ պոռթկում եւ զօրակցութիւն առաջացաւ Սփիւռքի մեր հայ հաւատացեալների մօտ, սակայն բոլոր նամակներն ու խնդրանքները մնացին անպատասխան, այնպէս որ մինչեւ այսօր եկեղեցին գոց է, ու համայնքը` ցրուած։ Կրնա՞ք ըսել թէ ի՞նչ է տարբերութիւնը Արամ Արք. Աթէշեանի եւ Եզրաս Արք. Ներսիսեանի։ Իմ կարծիքովս, ոչ մի տարբերութիւն, մէկը կը դրժէ ցեղասպանութիւնը եւ կ’ուրանայ նահատակ սուրբերը, իսկ միւսը կը քանդէ հայաշունչ քրիստոնէական համայնք մը, որ գոյութիւն ունէր 13 տարիէ ի վեր, եւ զրկուեցան մեծ թիւով հաւատացեալներ եւ երեխաներ` Պատարագի մասնակցելու հնարաւորութենէն, ի դիմաց գոց եկեղեցւոյ։ Ո՞վ կրնայ փակել հայկական եկեղեցի մը եթէ ոչ` թուրքը։ Աշխարհի մէջ հայ եկեղեցիներ գոցուած են միմիայն թուրքերու կողմէ, սակայն այսօր Մոսկուայի մէջ հայ արքեպիսկոպոսն է փակում հայ եկեղեցին։ Դուք քանիցս յայտարարեցիք որ մեր ժողովուրդին հոգեւոր սնունդ է պէտք, սակայն Մոսկուայի մէջ այդ հոգեւոր սնունդի աղբիւրներէն մէկը ցամքած է, Սուրբ Գէորգ եկեղեցին փակուած ըլլլալով, ի՞նչ կրնաք ըսել այս հարցով։ Արամ Արք. Աթէշեանը թերեւս կրնայ ունենալ «մեղմացուցիչ դէպք յանցանաց», ըլլալով թուրքի տիրապետութեան ու ճնշումներու տակ, սակայն Եզրաս Արք. Ներսիսեանի դէպքում ոչ մի «մեղմացուցիչ դէպք յանցանաց» չկայ, որովհետեւ ան կը բնակի Ռուսիոյ մէջ եւ ոչ մէկ ճնշում կամ հալածանք չկայ հայ ժողովուրդի հանդէպ։
Այստեղ Սրբազանի կողմէ, բացի ատելութենէն ու վրէժխնդութենէն Սուրբ Գէորգ եկեղեցւոյ համայնքին հանդէպ, ուրիշ պատճառ չկայ։ Քանդել 13 տարուայ քրիստոնէական հայ համայնք մը առանց արդարացի պատճառի եւ փակել հայկական եկեղեցի մը, զրկել հայ զաւակներուն Սուրբ Պատարագի մասնակցութենէն եւ հաղորդութենէն, համազօր է Քրիստոսի դէմ դաւաճանութեան։ Ուստի միայն այս եկեղեցադաւ արարքի համար պէտք էր եւ արժան կարգազրկել Ձեր հարազատ եղբօրը` Եզրաս Արք. Ներսիսեանը։ Արդեօք Դուք համաձա՞յն էք այս արարքին որ կատարուեցաւ Եզրաս Արք. Ներսիսեանի կողմէ, եթէ ոչ, ուրեմն հրահանգեցե՛ք Առաջնորդին որպէսզի անյապաղ բանայ եկեղեցին, եւ ամէն կիրակի Պատարագներ մատուցուին։ Իսկ եթէ համաձայն եք եւ լուռ կը մնաք ու այդ լռութեամբ քաջալերած կ’ըլլաք, ուրեմն կ’ողբամ քեզի Հայ եկեղեցի որ քո Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուռ ու մունջ կ’ընդունէ եւ կը քաջալերէ եկեղեցի փակող իր Արքեպիսկոպոս եղբօրը։ Եթէ քայլեր չձեռնարկուին, ու Պատարագները չվերսկսին Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ մէջ, լաւ գիտցած եղէք որ դատաստանի օրը Տէր Յիսուս Քրիստոս հաշիւ պիտի պահանջէ ձեզմէ։
Պօղոս Առաքեալը կը յիշեցնէ թէ` «Սարսափելի է իյնալ կենդանի Աստուծոյ ձեռքը»: Յուսով եմ որ մեր արդար ձայնը կը լսուի Մայր Աթոռի կողմէ, ու երկու տարիներէ վերջ կը բացուի Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցին, եւ ամէն կիրակի Սուրբ Պատարագներ կը մատուցուին։
Տէր Մարտիրոս Քհնյ. Պէրպէրեան Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.