Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազի` դեպի Կովկաս արտահանման եռապատկման վերաբերյալ: Ստացվում է, եթե այժմ Հայաստանը Իրանից «գազ հոսանքի դիմաց» բարտերային սխեմայով շուրջ 400 մլն խորանարդ մետր «կապույտ վառելիք» է ներկրում, դրա դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ Իրան արտահանում էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ծավալները հնարավոր է եռապատկվեն: Ինչպե՞ս, եթե հայրենի իշխանությունները ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված, նշում են, որ երկիրն էժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների կարիք ունի:
Իրանական կողմի հայտարարությունը բավական հետաքրքիր է և հավանական է, որ հեռուն գնացող տարածաշրջանային ծրագրի մի մասն է:
Իրանական գազի` դեպի Հայաստան արտահանման ծավալների եռապատկման կամ բազմապատկման մասին խոսակցություններն ու քննարկումները նոր չեն: Ժամանակին, երբ ճապոնական վարկով կառուցվեց Երևանի ՋԷԿ-ը, խոսվում էր երկրորդ նման հզորության շինարարության մասին, քանի որ հենց այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիան է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով մատակարարվում Իրան:
Այդ ծրագիրը ժամանակավորապես դրվեց մի կողմ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ: Սակայն երբ վեցնյակի ու Իրանի միջև կնքվեց միջուկային պատմական համաձայնագիրը, Թեհրանը, չնայած հայստանյան շատ պաշտոնյաների և փորձագետների երկաթուղային ախորժակին, ցույց տվեց, թե ո’ր միջպետական ծրագիրն է իր համար առաջնահերթ: Կայացան հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնական փոխայցելություներ ու որոշում կայացվեց սկսել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: 275 կմ երկարության` 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո: Ամբողջ աշխատանքները պետք է իրականացնի իրանական կողմը:
Եթե այս ամենին հավելենք վերջին մեկ տարում տեղի ունեցած երկու հիշարժան իրադարձությունները, դրանք են` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուաստան էլեկտաէներգետիկ հյուսիս-հարավ ուղղության ձևավորումը և Հայաստանում էլեկտարէներգիա արտադարող կայաններին սեփական «բարիքը» հարևան երկրներ արտահանելու իրավունք վերապահելը, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:
Այս ամենի ֆոնին բնական է, բայց միևնույն ժամանակ մի քիչ տարօրինակ, որ արդեն իսկ որոշ փորձագետներ, դրական գնահատելով գազի ծավալների եռապատկման գործարքը, հարց են հնչեցնում, թե ինչպես պետք է Հայաստանը «փակվի» դրա դիմաց: Այլ կերպ ասած, որտեղի՞ց Հայաստանին այդքան էլեկտրաէներգիա:
Բնական է, որ եթե Երևան ՋԷԿ-ի նմանակը չի կառուցվելու կամ այդ գործարքը հետաձգվում է, իսկ Իրանի հետ գազի ծավալների եռապատկման նախատեսվում է անցնել 2018 թ.-ից, ապա հայրենի իշխանությունները պետք է փնտրեն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ: Իրանցիները, որքան էլ Արևելքի նիստուկացին բնորոշ չասեն «չէ» ու ժպտալով հույսեր տան, ձրի գազ մատակարարող չեն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, այս պարագայում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ Վրաստանը, կամ որ ավելի հավանական է՝ Գազպրոմին պատկանող Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, որն այժմ աշխատում է իր հզորության 1/3-ի ծավալով:
Վերջինիս աշխատանքը պահեստային տարբերակ է, բայց մեծ «գլխացավանք» է Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան բավականին թանկ է: Դրա համար այն գործի է դրվում հիմնականում անելանելի պայմաններում, երբ ասենք Մեծամորի ատոմակայանը կանգնեցվում է պլանային վերազինման:
«Ուստի, եթե հաշվի առնենք նման ընկերություններին արտահանման թույլտվություն տալու կառավարության քայլը, ինչպես նաև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ ուղղության գործարկման համար իրականացվող գործողությունները, ապա այս սխեման կարող է աշխատել: Այսինքն՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պոտենցիալ հնարավորություն ունի դառնալու Հայաստան-Իրան «գազ հոսանքի դիմաց» գործարքի մաս: Այսպես նաև անուղղակիորեն կկատարվի Գազպրոմի հանդեպ պետության պատրավորությունն առ այն, որ 5-րդ էներգաբլոկից պետք է ամեն տարի որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա առնել», — ասաց Արտակ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով, սա կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի շուկայում գազի գների որոշակի մրցակցային դրսևորումների և հնարավոր է նաև գների անկման: «Այժմ այստեղ գերիշխում է ռուսական գազը, իսկ եթե իրանական գազի ծավալը այժմյան շուրջ 400 մլն խորանարդից աճի մինչև 1,2 մլն խորանարդի, ապա այն կարող է վերածվել մրցակցային գործոնի:
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.