Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանի՝ «Առավոտի» հետ զրույցում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին հրապարակմանը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ տվեց Ոփանյանի հայտնած տեղեկությունների հետ կապված:
Հարություն Ոփանյանը 2007-2012-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-2007-ին եղել է Իջեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի սպա, 2009-2010-ին եղել է ՌՈ վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա, 2010-2012-ին՝ Արմավիրի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ, 2012-ին՝ Երեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ:
Ոփանյանը հայտնել էր, որ համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին, որ իր դեմ ցուցմունք գրի, թե ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել:
Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ «Կապիտան Ոփանյանը, լինելով Արմավիրի ՌՈ օպերատիվ բաժանմունքի պետ, 17.12.2011-ին ՀՀ ՊՆ 40359 զորամասում տեղի ունեցած դանակահարության փաստը թաքցնելու նպատակով նույն զորամասի 1-ին ռադիոտեղորոշումային հանգույցի հրամանատար, մայոր Հայկ Վաղինակի Եդիգարյանից նույն ամսին պահանջել եւ ստացել է 3800 ԱՄՆ դոլարի կաշառք: Ուստի 23.07.2012-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից ՀՀ քրՕրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հարուցվել է քրեական գործ: 30.08.2012-ին որոշում է կայացվել այդ գործով մեղադրյալ ներգրավել եւ նույն օրը հետախուզում է հայտարարվել»: Ինչ վերաբերում է Ոփանյանին վախեցնելու համար նրա «Մերսեդեսի» վրա կրակելուն՝ ՊՆ-ից հայտնեցին, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հ. Ոփանյանի եղբայրը՝ Կարեն Սիմոնյանը, ինքնությունը չպարզված անձից գնել է Մերսեդես մակնիշի մեքենա, որը եղել է վթարված վիճակում եւ որեւէ փաստաթուղթ չի ունեցել:
Ըստ օպերատիվ տվյալների եւ քննության, այդ մեքենայի վրա կրակոցի հետեւանքով առաջացած վնասներ չեն եղել:
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ Հարություն Ոփանյանի եղբայրն էլ 2015-ի փետրվարի 17-ից հետախուզման մեջ է գտնվում: Նրա նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել դասալքության համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչ վերաբերում է Ոփանյանի կողմից նշված այն հանգամանքին, որ իր աշխատասենյակից DVD է ընկել ու կոտրվել, որի վերականգնման համար 48 հազար դրա փոխհատուցում է պահանջվել՝ ՊՆ-ից հերքում են՝ ասելով. «Ըստ փաստաթղթային տվյալների, Երեւանի կայազորի ՌՈ բաժնում 2011-ին մուտք է եղել թվով 3 DV PLAYER, որից երկուսը մինչ օրս գտնվում են Երեւանի կայազորի ՌՈ բաժնում, իսկ մեկը՝ ՌՈ-ում: Երեւանի կայազորում երբեւէ DVD չի կոտրվել եւ փոխհատուցում չի պահանջվել»:
Ոփանյանը նաեւ պատմել էր, թե ինչպես է Ռազմական ինստիտուտի գեներալ Մարտին Նազարիչը սեփական բիզնեսը՝ իր «չայնին» դրել ինստիտուտի տարածքում ու դարպասները փակելով՝ կուրսանտների վրա 80 դրամանոց ատամի մածուկը ծախել 300 դրամով՝ ստանալով գերշահույթներ: Այս առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնեցին. «Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից 02.02.2012-ին ՀՀ ՊՆ 24236 զորամասի «Զինառ» ՓԲԸ-ի թեյարանում կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ այդ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի խախտումներ են եղել եւ սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ, որի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է թեյարանի աշխատանքը:
Փաստի առթիվ Երեւանի ՌՈ-ում նախապատրաստված նյութերը 13.02.2012-ին ուղարկվել է ԵԿԶԴ: Իսկ նույն տարվա փետրվարի 15-ին 4-րդ կայազորի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց չարամտորեն խուսափելը, հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սեփական օրինազանցությունները կոծկելու, արդարամիտ երևալու համար անհիմն մեղադրանքներ հնչեցնելը առնվազն անբարոյական է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.