Ռուսաստանյան «Независимая газета» պարբերականն անդրադարձել է Սանկտ-Պետերբուրգում օրեր առաջ կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը և դրա արդյունքներին:
«ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման արդյունքում որոշեցին ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում: Դա, թերևս, միակ հստակ պայմանավորվածությունն էր: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մյուս բոլոր հարցերով ինչպես ամեն անգամ հայտարարվեց՝ «Կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ցանկություն են հայտնել»: Եթե նույնիսկ կա ինչ-որ այլ պայմանավորվածություն, ապա այդ մասին բացահայտ չի հաղորդվում: Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը կողմերը մոտեցել են իրենց ակնկալիքներով: Բաքուն պահանջում է Ղարաբաղից հայկական զինուժի դուրսբերումը՝ հույս ունենալով, որ Մոսկվան ճնշում կգործադրի իր ռազմավարական դաշնակցի վրա: Երևանն էլ պահանջում է երաշխինքեր, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: Անվտանգության գոտուց շրջանների հանձնումը Հայաստանը պատրաստ է դիտարկել ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման համատեքստում: Միայն այսքանը: Մյուս հարցերում փակուղի է:
Կարելի՞ է արդյոք համարել, որ դիտորդների ավելացման մասին պայմանավորվածությունը ձեռքբերում է: Դժվար թե: Դիտորդները չեն կարող խոչընդոտել անգամ լոկալ կրակոցները, պատերազմական գործողությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Շփման ամբողջ գծով դիտորդների շուրջօրյա վերահկողություն սահմանել չի ստացվի, հայ-ադրբեջանական ամբողջ սահմանին՝ առավել ևս:
Արժե՞ր արդյոք Սանկտ Պետերբուրգի հանդիպմումից մեծ սպասելիքներ ունենալ, իհարկե ոչ: Կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են, որքան էլ Մինսկի խումբը բազմանշանակ հայտարարություններ անի: Որքա՞ն է շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կամ Կիպրոսինը. չեն կրակում, ուրեմն արդեն լավ է: Ադրբեջանական կողմն ընդգծում է, որ չի կարող հակամարտության լուծմանն այքան երկար սպասել և չի սպասի: Նախ, համբերության սպառումը ապրիլին ոչ մի լավ արդյունքի չբերեց ինչպես Բաքվին, այնպես էլ հակառակորդ կողմին: Բացի այդ, հայկական դիրքերի վրա ևս մեկ նման հարձակումը բլիցկրիգի անհնարության պարագայում ոչ միայն համաշխարհային քաղաքական կենտրոնների սուր քնննադատության առիթ կդառնա, այլևս կարող է հրահրել ԼՂՀ-ի ինքնավարության ճանաչումը:
Ապրիլյան 4-օրյա պատերազմը մերկացրեց Հայաստանի խնդիրները: ԼՂՀ-ի ազատության գաղափարը հայերի համար առաջնային է եղել: Մարդիկ պատրաստ էին հանուն Ղարաբաղի ցանկացած զրկանքներ կրել, իսկ իշխանությունը դրանից օգտվում էր՝ զերծ չմնալով իր համար ամենածանր պահերին խաղալ այդ հարցի վրա:
Սակայն ապրիլին պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ բարեհաջող չէ և երկար ծանր կյանքի զրկանքներն արդադացված չեն: Եթե չլիներ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի՝ պատերազմի առաջին ժամերին ցուցաբերած հերոսությունը, հայտնի չէ, թե ինչ կլիներ այսօր հակամարտության շուրջ բանակցությունների ժամանակ:
Շատերը Հայաստանում այս իրավիճակը կանխազգացել էին ավելի վաղ և հեռացել հայրենիքից: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են իշխանությունները ծրագրում փոխել սպասվող ընթացքը՝ այն էլ Եվրասիական տնտեսական համագործակցության ընդհանուր շուկայի ձևավորման ֆոնին: Հողերը պետք են, քանի դեռ դրանցում մարդիկ են ապրում: Առանց մարդկանց հողերի իմաստը կորում է, և դրանք նոր տերեր են ձեռքբերում: Կամ վերադառնում է նախորդը: Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի, ցայտնոտում են: Նրանք ժամանակ ունեին դեռևս Բիշքեքի պայմանագրի ժամանակներից, որով 1994-ին դադարեց Արցախյան պատերազմը, բայց այդ ժամանակի մեծ մասը նրանք վատնեցին իզուր և միշտ չէ, որ օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ ադրբեջանա-թուրքական բլոկադայի կամ գլոբալ ճգնաժամի տեսքով»,- ասվել է հոդվածում:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.