«Коммерсантъ»-ն անդրադարձել է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը:
«Սանկտ Պետերբուրգում հանդիպումը կդառնա Ռուսաստանի երկրորդ փորձը կարևոր դերակատարում ունենալ հակամարտության կարգավորման գործում նախկին երկու սովետական հանրապետությունների միջև՝ Հայաստանի և Ադրբեջանի, որոնցից մեկը ՀԱՊԿ-ի անդամ է և Մոսկվայի համար ունի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, մինչդեռ մյուսը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Անդրկովկասում»,— գրում է թերթը և հիշեցնում, որ հինգ տարի առաջ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջոնրդությամբ հանդիպում էր կայացել Սարգսյանի և Ալիևի միջև, որի ժամանակ կողմերն այդպես էլ չեկան համաձայնության:
«Հինգ տարի անց էապես փոխվել է իրավիճակը տարածաշրջանում, որն էլ ստատուս-քվոն առավել փխրուն է դարձրել, և կողմերի դիրքորոշումն էլ առավել կատեգորիկ դարձել: Դա ապացուցում է ապրիլի սկզբին ամենադաժան ռազմական բախումները ԼՂ-ում 1994 թ. հրադադարից հետո: Սանկտ Պետերբուրգում հանդիպումից առաջ Ալիևը զգուշացրել է, որ ցանկանում է որակապես նոր արդյունքների հասնել, ոչ թե անցածի կրկնություն:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ևս 20 տարի անիմաստ բանակցություններ ենք վարելու, չարաչար սխալվում է», — ասաց Իլհամ Ալիևը», — հայտնում է թերթը:
«Նոր իրականության ցուցադրությունը դարձավ Բաքվի կողմից ԼՂ շփման գծի մոտ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների անցկացումը. դրանք մեկնարկել էին Սանկտ Պետերբուրգում հանդիպումից առաջ: Մեկնաբանելով զորավարժությունները, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ. «Ի դեպս Ադրբեջանի մենք ունենք ապակառուցողական հարևան է և ոչ վստահելի գործընկեր: Այս փուլում զորավարժությունների անցկացումը՝ հիմարություն է և սպառնալիքի դրսևորում»»:
Իր հերթին Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից կարճ ժամանակ առաջ մեղադրել էր իր ադրբեջանցի գործընկերոջը «չհավասարակշռված վարքի», «Հայաստանի հասցեին ցինիկ հայտարարությունների» և բանակցությունների ապագա գործընկերոջ հասցեին «անձնական վիրավորանքների» մեջ։
«Ռուսաստանի շահերը կայանում են նրանում, որպեսզի հակամարտությունը սառեցվի, չարվի վերջնական ընտրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հղի կլինի նրա համար ամենալուրջ հետևանքներով», — ասել է Միջազային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նրա խոսքով՝ «արագ առաջընթացն անհնարին է, քանի որ փոխզիջման հասնելու համար կամքը բացակայում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում», — մեջբերում է փորձագետին «Коммерсантъ»-ը։
Ադրբեջանցի քաղաքագետ, Դիվանագիտական և ռազմավարական հետազոտությունների Փարիզի կենտրոնի թղթակից-անդամ Այդին Մեհտիևը պարբերականի հետ զրույցում ուշադրություն է դարձրել այն բանին, որ «բարձր մակարդակով հանդիպումները պետք է լինեն դիվանագիտական խմբերի տևական քրտնաջան աշխատանքի հանգուցալուծում»։ «Հաշվի առնելով, որ որևէ աշխատանքյիան հանդիպում չի եղել, բանակցային գործընթացում, առաջխաղացումների սպասել պետք չէ»։
Այդ տեսակետն է կիսում նրա հայ գործընկեր, Երևանում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը. «Մեկ ամսում, որը բաժանում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, կողմերը պետք է գործարկեին վստահության ամրապնդման միջոցների մեխանիզմ։ Սակայն այդ հանձնարարությունը չի իրագործվել»։
«Պետերբուրգյան հանդիպումից իրական սպասումը որոշակի խորհրդանշական արդյունքն է, որը կնշանակի բանակցությունների շարունակություն և կստեղծի հույս, որ ապրիլյան էսկալացիան չի կրկնվի»,— եզրափակել է Սերգեյ Մինասյանը։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ռուսական կողմին կարող էր պետք գալ բեկում չխոստացող հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, հարցված փորձագետները նշում են՝ շարունակվող էսկալացիան և դեպի լայնածավալ հակամարտություն տարածաշրջանի սահքը նախագահ Պուտինին չեն թողել անորոշ ժամանակով խնդիրը հետաձգելու հնարավորություն։
«Ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում Մոսկվան արդեն չի կարող հավասարություն պահպանել հակամարտող կողմերի միջև, ինչպես դա տեղի է ունենում հիմա։ Նա ստիպված կլինի ընտրություն կատարել։ Նույնիսկ չեզոքության պահպանումը Երևանի կողմից կգնահատվի որպես հրաժարում դաշնակցային պարտավորությունների կատարումից։ Այդ իրավիճակում Ռուսաստանը կլինի գլխավոր պարտված կողմը բոլոր արտաքին խաղացողների շարքում։ Դա թույլ չտալուն էլ հենց ձգտում է նախագահ Պուտինը՝ նախահարձակ լինելով»,— «Коммерсантъ»-ի հետ զրույցում ասել է Միջազգային հարցերով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դինկինի կարծիքով՝ պետերբուրգյան հանդիպումը կհանգեցնի ապալիցքաթափման և հրադադարի ռեժիմի ամրապնդման՝ ուրվագծելով ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզը»։ «Եթե Վլադիմիր Պուտինը եռակողմ գագաթնաժողովում իր քաղաքական կապիտալն է դրել, նա չի կարող դրա ձախողում թույլ տալ»,— ասել է Դինկինը։
Zham.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.