Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է բախտորոշ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղուց դուրս բերելու առումով, համենայնդպես՝ այս առումով վճռական են տրամադրված հատկապես Ադրբեջանն ու Ռուսաստանը: Այս համատեքստում առանձնահատուկ նշվում է Ռուսաստանի դերը: Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը բոլոր հնարավոր մեխանիզմներով կողմերի վրա ազդելու միջոցով փորձելու է ճեղքում մտցնել բանակցային գործընթացում:
Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվ դերակատարության մասին մեծ ոգևորությամբ խոսում է հատկապես Ադրբեջանը: Հայկական կողմի պաշտոնական հայտարարություններն այս առումով զգուշավոր են:
Պաշտոնապես չհաստատված տեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի համար աշխատանքային փաստաթուղթ է դառնալու այսպես կոչված Կազանյան փաստաթղթի փոփոխված տարբերակը, որը դեռ 2015թ. ամռանը կողմերին ներկայացրել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ լավրովյան առաջարկները ենթադրում են որպես հակամարտության լուծման մեկնակետ առաջին հերթին հայկական զորքերը դուրս բերել հինգ շրջաններից: Դրա դիմաց հայկական կողմը շոշափելի որևէ փոխհատուցում չի ստանալու:
Սանկտպետերբուրգյան առանցքային բանակցություններից առաջ Հայաստանի վրա Ռուսաստանի անուղղակի աջակցությամբ բանեցվում են զգալի քաղաքական-ռազմական ճնշումներ՝ հավանաբար նպատակ ունենալով եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանից առավելագույն զիջումներ կորզել:
Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել՝ 25 հազար զինծառայողի, ծանր զինտեխնիկայի ու օդուժի ներգավմամբ: Զորավարժությունների անցկացման շրջաններն են զինավարժարանները «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:
Խաղաղ բանակցությունների մեկնող Ադրբեջանը հակամարտության գոտու ամբողջ երկայնքով փաստացի զինուժի ու զինտեխնիկայի ակտիվ կուտակում է իրականացնում՝ ապակայունացնելով իրավիճակը հակամարտության գոտում: Ռուսաստանը, որը հավակնություն ունի խաղաղ բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց և նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում, որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններին: Սա ենթադրել է տալիս, որ Ռուսաստանը ուղղակի խրախուսում է այդ զորավարժությունների անցկացումը՝ որպես Հայաստանի վրա ճնշման գործիք:
Կամ էլ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի վրա ազդելու ու ապակայունացնող քայլերից հետ պահելու որևէ հնարավորություն չունի, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանի հեղինակությունը տարածաշրջանում:
Հիմնվելով տեղեկատվական հոսքերի վրա՝ ամենայն հավանականությամբ առաջին տարբերակն է: Այդ նույն օրը, երբ Ադրբեջանը հայտարարեց զորավարժություններ սկսելու մասին, Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ «Ուրալվագոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուասատանը ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Ադրբեջանին T90 տանկերի մատակարարման առումով: Ինֆորմացիոն հարթությունում այդ հայտարարությունը աջակցություն է Ադրբեջանի զորավարժություններին:
Միևնույն ժամանակ ռուսական 200 միլիոն դոլարի վարկով գնված ռուսական զենքը Հայաստան հասցնելու հետ կապված որևէ հստակություն չկա․ տեղեկատվություն չկա նաև, թե արդյոք զենքի մատակարարման ժամանակացույցը հստակեցված է:
Բանակցություններից առաջ ստեղծված իրավիճակը հուշում է, որ Հայաստանի իշխանությունները հայտնվելու են խիստ ծանր իրավիճակում: Նրանք քաղում են տապալված ներքին ու արտաքին քաղաքականության դառը պտուղները:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.