Թալիշում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արման Լազգիյանի բուժման համար շտապ 60.000 եվրո է անհրաժեշտ, քանի որ վերականգնողական կուրսը 10 օր է՝ դադարեցված է.
«Նախնական մեզանից ուզել էին 20.000 եվրո, դեսպանատան հետ խնդիրների հետևանքով ևս 39.000 եվրո առաջացավ, իսկ սա այն պատճառով, որ վիզա չէին տրամադրում՝ հիմնավորելով, թե գումարի ծախսը մեծ է լինելու ու երաշխիք չկա, որ չենք մնա Գերմանիայի կառավարության ֆինանսավորման հույսին, ուստի 100.000 եվրոյի երաշխիք է անհրաժեշտ: Ժողովրդի կողմից հավաքած գումարը վճարեցինք ու հնարավոր դարձավ Արմանին Գերմանիա տեղափոխել:
Առաջին փուլի համար նախատեսված էր առողջական խնդիրները կարգի բերել, դա կերակրափողն էր, շնչափողը, թոքերը, ստամոքսը, աղիքները, դեռ առկա է պառկելախոցի ու շնչափողի խնդիրը:
Մոտ 10 օր առաջ պետք է տեղափոխված լիներ վերականգնողական կլինիկա, որտեղից էլ իրենց գումարն են պահանջում: Այստեղ ներառված էին ողնաշարի, պառկելախոցի վիրահատությունները: Արդյունքում մի ահռելի գումար է պահանջվում՝ 160.000 եվրո: Նրանք այս վիրահատություններն անելու են, եթե անհրաժեշտություն տեսնեն: Հիմա շտապ 60.000 եվրո է անհրաժեշտ: Վերականգնողական կուրսը 10 օր է՝ դադարեցված է:
Պետությունից վիրավորված եմ: Կարող էր դիմել կլինիկային ու ասեր՝ քեզ ամիսը որքա՞ն գումար է անհրաժեշտ, 30-40.00 եվրո, հավաքված է կուղարկենք, սկսե՛ք բուժումը: Ես որպես անհատ դիմել եմ, կլինիկայում մերժել են: Հիմա ես ընկնեմ ժողովրդից փո՞ղ հավաքեմ: 75 օր է՝ մեղավորներին եմ փնտրում ու հասկանում եմ, որ հայրենասիրությունս ինձ գցել է քացու տակ: Այդ հայրենասիրությունն ընտանիքիս վերցրելու ինչքան կարողանում է՝ ջարդում է: Դպրոցն ավարտել եմ 16 տարեկանում ու առ այսօր աշխատում եմ, չի եղել գեթ մեկ օր, որ անգործ մնամ, որևէ մեկից կախվածություն չեմ ունեցել: Ընտանիքիս շատ հնավարորություն է ունեցել ապրել այլ երկրում, բայց չեն հեռացել մեր հայրենիքից: Միշտ պետականորեն եմ մտածել ու հավատացել եմ, որ Աստված կօգնի մեզ, այդպես էլ եղավ, որդիս ողջ է…Նա կռվել է նամուսով, թասիբով…Նրանց արածի հիման վրա ֆիլմեր կարելի է նկարել: Չեն փախչել, գլուխ չեն պահել: Նրանց լոզունգը եղել է՝ ոչ մի վիրավոր ռազմի դաշտում: Ինչ գնով ուզում է լինի՝ վիրավորին հանի՛ր ռազմի դաշտից, հայրենիքը քեզ կպահի: Երեխաս էլ է այդպես վարվել, վիրավոր հրամանատարին է հանել… Այսօր այնտեղ պառկած ասում է՝ հել արի, տեսնենք ինչ ենք անում: Որ չգժվենք էլ՝ հետ ենք գալու Հայաստան…Գալու ա, որ ինք էլ թքի ու ասի՝ դուք նամուս, թասիբ ունե՞ք, գետինը չե՞ք մտնում, ես ո՞ւմ եմ վատություն արել: Ախր, ես պետությունից գումար էլ չեմ ուզում..կարող էր ընդամենը հրահանգ տալ, որ չխանգարեին դրամահավաքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց զինվորի հայրը՝ Միքայել Լազգիյանը՝ կոչ անելով նաև Արցախի իշխանությանը՝ մասնակցություն ունենալ ոչ միայն Արմանի, այլև մյուս զինվորների բուժման գործում, չէ՞ որ նրանց անուններով գումարներ են հավաքվել:
Նշենք, որ հուլիսի 1-ին Մաշտոցի պուրակում նախատեսված է դրամահավաք՝ Արմանին աջակցելու համար:
Անի Կարապետյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.