«Առաջին լրատվական»—ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը:
Ռուս հայտնի ազգայնականի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն շահավետ է բոլոր իրական կողմերի՝ թե՛ հայկական կողմի, թե՛ Ադրբեջանի համար, որը պահպանում է Ադրբեջանը հետ պահանջելու իրավունքը: Ստատուս քվոն և խաղաղությունը Ղարաբաղում լավագույն տարբերակն են նաև Ռուսաստանի համար: «Ղարաբաղյան հակամարտությունը չունի լուծում,- համոզված է Դուգինը,- և Ադրբեջանը երբեք չի կարող զավթել Ղարաբաղը, դա բացառվում է»: Այս իրավիճակում Ալեքսանդր Դուգինը միայն մեկ ճանապարհ է տեսնում. «Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին»:
– Ալեքսանդր Գելևիչ, հետաքրքիր է՝ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք վերջին մեկ ամսվա իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում և կարգավորման գործընթացում: Ո՞ր տրամաբանությամբ է այսօր զարգանում գործընթացը:
– Իմ դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ հետևյալն է. ստատուս քվոն սկզբունքորեն ամենաօպտիմալ և լավագույն վիճակն է բոլոր կողմերի համար. Հայաստանի, որը փաստացի վերահսկում է Ղարաբաղը, Ադրբեջանի, որը շարունակում է այդ շրջանը համարել իր տարածքի մի մասը, Ռուսաստանի, որը ցանկանում է բարեկամություն անել ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ և թշնամական պետություն չի Ադրբեջանի համար, Իրանի, որը մի կողմից՝ կապված է շիական Ադրբեջանի հետ և մյուս կողմից՝ սերտ կապեր ունի Հայաստանի հետ: Իրավիճակն ընդհանուր առմամբ ձեռնտու է անգամ Թուրքիային, որովհետև Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելը կնշանակի սպառնալիք ստեղծել սեփական երկրի փլուզման համար: Հետևաբար Ղարաբաղյան հակամարտության որևէ էսկալացիա չի բխում իրական կողմերից ոչ մեկի շահերից: Եթե սկսվի էսկալացիա, նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան կկորցնի, ոչ միայն մարդիկ կզոհվեն, այլև յուրաքանչյուրը կկրի քաղաքական վնասներ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սրացումը ձեռնտու է երրորդ ուժին, ոչ թե տարածաշրջանի երկրներին, հայերին կամ ադրբեջանցիներին: Ես խորապես համոզված եմ, որ սա սադրանք է՝ կազմակերպված երրորդ ուժի կողմից: Այս իրավիճակում ամերիկացիները կուզենային պայթեցնել ղարաբաղյան ճգնաժամը, որովհետև դրա հետևանքով ամենից շատ կտուժեր Ռուսաստանը և ռուսական քաղաքականությունը, կվնասվեր Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես հետխորհրդային տարածքներում հակամարտությունների կարգավորող:
Ինձ թվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի իմաստուն առաջնորդները պետք է հասկանան, որ նրանք ոչինչ չեն շահում հակամարտության վերսկսման պարագայում:
– Բայց ինչ-որ մեկը նախաձեռնել է պատերազմի վերսկսումը, այդպես չէ՞: Եվ կասկած չկա, որ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը, որը կոնկրետ նպատակներ էր հետապնդում: Ինչո՞ւ եք սլաքներ ուղղում այլ երկրների վրա:
– Բացատրեմ, թե ինչու. որովհետև Ադրբեջանը իրականում երբեք որևէ բան չի ստանա, եթե պատերազմ սկսի Ղարաբաղում: Ղարաբաղը հնարավոր չէ զավթել ռազմական ճանապարհով: Դա նշանակում է կոնֆլիկտ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ: Ընդ որում, հայերը շատ լավ են կռվում, և ադրբեջանցիները դա գիտեն: Ադրբեջանցիներին անգամ չի օգնի նրանց բանակի ամրապնդումը:
– Բայց մենք չտեսանք ադեկվատ արձագանք Ռուսաստանի կողմից, որից հնարավոր կլիներ եզրակացնել, որ Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը:
– Ոչ, Ռուսաստանը չի կանգնի Հայաստանի կողքին, պարզապես Ադրբեջանը չի նվաճի Ղարաբաղը, դա բացառվում է և վերջ:
– Նկատի ունեք՝ անհնար է ռազմական տեսանկյունից:
– Դա անհնար է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ մյուս առումներով: Ավելին, Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամներ ենք, մենք ունենք ռազմական փոխօգնության մասին պայմանագիր: Այդ պատճառով Ռուսաստանը իրականում երաշխավոր է, որպեսզի հակամարտությունը չվերաճի լայնածավալ պատերազմի: Ադրբեջանցիները շատ լավ են դա հասկանում, բայց Ռուսաստանը չի կարող միայն Հայաստանի կողմից հանդես գալ, նա պետք է կարգավորի այս հակամարտությունը, ուստի Ռուսաստանի առաջադրանքն այսօր պարզապես Հայաստանին օգնելը չէ, Հայաստանը ինքնուրույն կարող է գործը գլուխ բերել և նվազագույնի հասցնել լարվածությունը:
Այն, ինչ ասում եք, որ հայկական կողմը Ադրբեջանին է մեղադրում հարձակման համար, թեև ես այնքան էլ համոզված չեմ դրանում, բայց կարծում եմ, որ դա չի բխում Ադրբեջանի շահերից: Այդ դեպքում պետք է պարզենք, թե ինչ ուժեր են Ադրբեջանի ներսում հրահրում նախագահ Ալիևին այնպիսի որոշումների, որոնք իր դեմ են խաղալու: Իսկ Ալիևը, իմ կարծիքով, շատ ռացիոնալ քաղաքական գործիչ է, շատ կշռադատված ու իրատես և շատ լավ հասկանում է, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել:
– Իսկ այդ ի՞նչ իրատես գործիչ է, որը հայտարարում է, թե մեկ շաբաթում կվերադարձնի Ղարաբաղը, բայց նույնիսկ մեկ գյուղ չի կարողանում գրավել:
– Տեսեք, դա ներքին քաղաքականություն է: Այն, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ընդունում են թե՛ Ռուսաստանը և թե՛ ողջ միջազգային հանրությունը: Սաակաշվիլիի օրինակը նրա աչքի առջև է: Միջազգային հանրությունը՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, ճանաչում էին Աբխազիան և Հարավային Օսիան որպես Վրաստանի մաս, և եթե Սաակաշվիլին, Թբիլիսին գործեին Ռուսաստանի հետ համաձայնեցված, Աբխազիան և Հարավային Օսիան մինչ օրս կարող էին լինել Վրաստանի կազմում: Ալիևը չի կարող սա չտեսնել: Սա Հարավային Կովկասն է, դուք ապրում եք նույն տարածաշրջանում, հարևան փողոցում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանի հետ 2008թ.: Հետևաբար ես խորապես համոզված եմ, որ Ալիևը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության սրացմամբ միայն այն պատճառով, որ նա կարող է պարտվել այս իրավիճակում: Կրկնում եմ՝ ստատուս քվոն իրականում ձեռնտու է բոլորին, առաջին հերթին՝ հայերին, դա անգամ ձեռնտու է ադրբեջանցիներին, որովհետև միջազգային հանրությունը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Եթե մենք սկսենք փոխել Ղարաբաղի կարգավիճակը այս կամ այն կողմ, ստիպված կլինենք կա՛մ մտնել ռազմական հակամարտության մեջ, որի հետևանքով յուրաքանչյուրը վնաս կկրի, կա՛մ էլ վատթարացնել քաղաքական իրավիճակը:
Կան կոնֆլիկտներ, որոնք լուծում չունեն: Լեռնային Ղարաբաղը այդ կոնֆլիկտներից մեկն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը չունի լուծում՝ ճիշտ այնպես, ինչպես արաբա-իսրայելական հակամարտությունը: Ընդհանրապես, որևէ հակամարտություն չունի լուծում, քանի դեռ այնտեղ բախվում են գերտերությունների շահերը: Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հեռավոր ապագայում, շեշտում եմ՝ ոչ թե այսօր, վաղը կամ մյուս օրը, այլ հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին:
– Որոշ ռուս փորձագետներ կարծում են, թե այսօր պատերազմը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կանխել միայն խաղաղարար գործունեության միջոցով՝ շփման գծում տեղակայելով խաղաղարար ուժեր: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը նպատակ ունի՞ խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ:
– Այդպիսի ծրագիր չկա, բայց եթե անհրաժեշտ լինի գնալ դրան՝ հակամարտությունը մեզ համար եղբայրական ժողովուրդների միջև կանխելու համար… Ուզում եմ ընդգծել, որ ռուսները հայերին ու ադրբեջանցիներին համարում են եղբայրական ժողովուրդներ: Մենք համարում ենք սա արյունոտ հակամարտություն մեկ ընտանիքի ներսում: Եվրոպական երկրների, առավել ևս ամերիկացիների խաղաղարար ստորաբաժանումների ներկայությունը հակամարտության գոտում իրավիճակը կտանի վատագույն սցենարով, որովհետև այդ զորքերի հետ միասին այստեղ կգան տարածաշրջանի համար օտար աշխարհաքաղաքականության կրողները: Ուստի, եթե ստիպված լինենք այնտեղ տեղակայել խաղաղարար ուժեր, ապա դրանք պետք է լինեն կա՛մ ռուսական, կա՛մ իրանական զորքեր, բայց դրանք չեն կարող լինել եվրոպական կամ ՆԱՏՕ-ական, որովհետև դա միայն կնպաստի հակամարտության սրմանը:
Պատկերացրեք՝ առաջինը ինչ կանեն ՄԱԿ-ի խաղաղարարները երկնագույն սաղավարտներով, ադրբեջանցիներին իրենց տարածքներ կվերադարձնեն, և կսկսվի բռնությունների նոր ալիք: Միայն ռուսները, ռուսական զորքերը կարող են կանխել արյունահեղությունը՝ շատ լավ պատկերացնելով կոնֆլիկտը: Դա մեր սեփական կոնֆլիկտն է: Մենք շատ լավ գիտենք՝ ինչն ինչոց է:
– Այսինքն՝ եթե ռուսական զորքեր մտնեն, նրանք չե՞ն վերադարձնելու տարածքները Ադրբեջանին:
– Ես համոզված եմ, որ նրանք կթողնեն ամեն ինչ այնպես, ինչպես որ կա:
– Բայց Լավրովի ծրագրով նախատեսվում էր որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին:
– Մենք, իհարկե, պիտի խոսենք Հայաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական լեզվով, բայց Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից միայն մի բանով է շահագրգռված՝ ստատուս քվոյի պահպանում Լեռնային Ղարաբաղում: Հենց դա է լինելու խաղաղարար օպերացիայի նպատակը, և ամենագլխավորը՝ որ հակամարտություն չլինի և արյուն չթափվի: Այդ նպատակին հասնելու համար պիտի գործարկվեն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործընթացներ:
Ուզում եմ ընդգծել, որ կան հիմնախնդիրներ, որոնց դեպքում Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը, և կան հիմնախնդիրներ, որտեղ մենք շահագրգռված ենք հակամարտությամբ: Լեռնային Ղարաբաղի դեպքում խաղաղությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Խաղաղությունը Ղարաբաղում մեր ազգային շահն է, եթե կուզեք՝ եսասիրական շահը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.