«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկմանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին: Նրա խոսքով՝ հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել՝ խրամատներում, իսկ հարձակվելիս եւ հենակետեր վերագրավելիս հայկական կողմից զինվոր չի զոհվել:
«Ես հետեւում էի՝ սկսած Սարսանգի վերաբերյալ բանաձեւից, որը ԵԽԽՎ-ում ընդունվեց, այդ ժամանակ արդեն իսկ տպավորություն կար, որ գործողությունները գնում են դեպի պատերազմի եւ միջազգային խառնակչություն կար այստեղ: Հետո արդեն մինչեւ ապրիլի 5-ը եւ դրանից հետո էլ արդեն պատկերը պարզ էր, եւ ես իմ ելույթում ասել եմ մեկ անգամ, որ սա ագենտների պայմանավորված պատերազմ է: Հետագայում այդ մասին սկսեցին փաստեր ի հայտ գալ: Փաստորեն, հասկանալու համար, թե սա ինչ էր, պետք է բոլորս փորձենք այդ պատերազմի նկարն ամբողջությամբ իմանալ՝ մինչեւ վերջին զինվորը, շատ կոնկրետ՝ ինչ է կատարվել տարածքում եւ երկրորդը՝ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն ու պահվածքն է: Իհարկե դա եղել է միջազգային քաղաքական ավանտյուրա, որին մասնակցեցին եւ՛ Եվրոպան, եւ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ը: Նպատակը շատ դժվար է իմանալ, միայն իրենք կարող են իմանալ, քանի որ դա շարունակվում է, հենց այսօր էլ Մոսկվայում երկրորդ փուլ է սկսվում:
Այս վերջին օրերն ամփոփելով՝ կտեսնենք մի կարեւոր բան. ինչ են ասում ՀՀ իշխանությունները, ընդհանրապես կոնցեպտը որն է. եղել է լայնածավալ պատերազմ, մեր զինվորները դիմակայել են, այլապես ադրբեջանցիները նստած կլինեին Ստեփանակերտում: Պատերազմից հետո Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա էր նպատակը, մենք արել ենք, տվել ենք զոհեր, եւ անպիտան հողերը պետք չէ վերցնել, որովհետեւ ավելի շատ զոհեր կունենանք: Սա արդեն ահագին բաներ է բացում այս պատերազմից: Ստեղծվել է մի մեխանիզմ՝ Ադրբեջանը վերցնում է ինչ-որ տարածքներ, ընդ որում՝ մեծ զոհերով՝ զինվորների 80 տոկոսը նույն գիշերն են զոհվել՝ խրամատներում. սա շատ էական բան է, որն արդեն իսկ պաշտոնյաները ներկայացնում են, որ, ո՛չ, մենք ուզեցել ենք հետ վերցնել դիրքերը, ու տվել ենք այդքան զոհ. սա մի մութ, կարեւորագույն հարց է. ինչո՞ւ են այդպես ասում. անգամ ուրիշ տեղից մարդիկ են բերել, «ավտարիտետնի» (հեղինակավոր) մարդիկ, ասել են՝ կրկնե՛ք այդ թեզը, որ մեր զոհերը եղել են մեր դիրքերը հետ վերցնելու փորձի ժամանակ:
Ահագին դիրքեր հետ են գրավել, ոչ մի զոհ չի եղել, բայց տեսեք, թե ինչ են ասում՝ չի կարելի դիրքերը վերցնել, զոհեր կլինեն: Այստեղից արդեն պարզվում է, որ եղել է նախագիծ՝ հանձնել տարածք՝ մեծ զոհերով, եւ կանգնեցենել պատերազմն այն պահին, երբ որ արդեն հանձնած է, եւ հայտարարել, որ հետ չենք վերցնի, որովհետեւ մեծ թվով զոհեր կտանք: Այս մեխանիզմն աշխատեցրին, թե ով աշխատեցրեց, չգիտեմ, ավելի ճիշտ գիտեմ, չեմ ասում, իմաստ չունի, ամեն մեկդ կարող եք իմանալ:
Իշխանությունները չկարողացան կարեւորագույն հացերի պատասխանը տալ ո՛չ հանրությանը, ո՛չ բանակին. ինչո՞ւ եք կանգնեցրել պատերազմը՝ հօգուտ Ադրբեջանի. մինչեւ այսօր այդ հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ եք խաբում, որ մենք փորձել ենք վերցնել դիրքերը եւ մեծ զոհեր ենք տվել. այս հարցի պատասխանը նույնպես չկա: Դրա համար էլ արդեն բարդանում է վիճակը:
Ես կարծում եմ, որ գուցե նոր-նոր, բայց արդեն հանրապետականների, բանակայինների զրույցներից երեւում է, որ մարդիկ զգացել են, որ նոր-նոր արդեն իսկ բացահայտում են ահավոր վտանգավոր բաներ, որոնց տակից իրենք կարող է դուրս չգան արդեն, նկատվում է դա, շատ նյարդային են… Ո՞նց կարող էր այդ հեռախոսի տեսանյութը դուրս գալ, ո՞վ կարող էր դա տալ. բանակը, չէ՞: Բանակն ինչո՞ւ է դա հանել, ու այսօր արդեն 200 000 մարդ դա նայել է, ուրեմն արդեն ներքուստ շատ բարդ պրոցեսներ են գնում, որովհետեւ զինվորների համար սա լրաջագույն խնդիր է»:
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.