Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը հունիսի 15-ին «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկմանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին: Նրա խոսքով՝ հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել՝ խրամատներում, իսկ հարձակվելիս և հենակետեր վերագրավելիս հայկական կողմից զինվոր չի զոհվել:
«Ես հետևում էի՝ սկսած Սարսանգի վերաբերյալ բանաձևից, որը ԵԽԽՎ-ում ընդունվեց, այդ ժամանակ արդեն իսկ տպավորություն կար, որ գործողությունները գնում են դեպի պատերազմի և միջազգային խառնակչություն կար այստեղ: Հետո արդեն մինչև ապրիլի 5-ը և դրանից հետո էլ արդեն պատկերը պարզ էր, և ես իմ ելույթում ասել եմ մեկ անգամ, որ սա ագենտների պայմանավորված պատերազմ է: Հետագայում այդ մասին սկսեցին փաստեր ի հայտ գալ: Փաստորեն, հասկանալու համար, թե սա ինչ էր, պետք է բոլորս փորձենք այդ պատերազմի նկարն ամբողջությամբ իմանալ՝ մինչև վերջին զինվորը, շատ կոնկրետ՝ ինչ է կատարվել տարածքում և երկրորդը՝ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն ու պահվածքն է: Իհարկե դա եղել է միջազգային քաղաքական ավանտյուրա, որին մասնակցեցին և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը: Նպատակը շատ դժվար է իմանալ, միայն իրենք կարող են իմանալ, քանի որ դա շարունակվում է, հենց այսօր էլ Մոսկվայում երկրորդ փուլ է սկսվում:
Շատ էական էին ադրբեջանցի փորձագետների նյութերը, որովհետև իրենք էլ առաջին իսկ օրից սկսել են փաստեր ներկայացնել, որոնք պատասխան չունեն: Այս վերջին օրերն ամփոփելով՝ կտեսնենք մի կարևոր բան. ինչ են ասում ՀՀ իշխանությունները, ընդհանրապես կոնցեպտը որն է. եղել է լայնածավալ պատերազմ, մեր զինվորները դիմակայել են, այլապես ադրբեջանցիները նստած կլինեին Ստեփանակերտում: Պատերազմից հետո Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա էր նպատակը, մենք արել ենք, տվել ենք զոհեր, և անպիտան հողերը պետք չէ վերցնել, որովհետև ավելի շատ զոհեր կունենանք: Սա արդեն ահագին բաներ է բացում այս պատերազմից: Ստեղծվել է մի մեխանիզմ՝ Ադրբեջանը վերցնում է ինչ-որ տարածքներ, ընդ որում՝ մեծ զոհերով՝ զինվորների 80 տոկոսը նույն գիշերն են զոհվել՝ խրամատներում. սա շատ էական բան է, որն արդեն իսկ պաշտոնյաները ներկայացնում են, որ, ո՛չ, մենք ուզեցել ենք հետ վերցնել դիրքերը, ու տվել ենք այդքան զոհ. սա մի մութ, կարևորագույն հարց է. ինչո՞ւ են այդպես ասում. անգամ ուրիշ տեղից մարդիկ են բերել, «ավտարիտետնի» (հեղինակավոր) մարդիկ, ասել են՝ կրկնե՛ք այդ թեզը, որ մեր զոհերը եղել են մեր դիրքերը հետ վերցնելու փորձի ժամանակ:
Ահագին դիրքեր հետ են գրավել, ոչ մի զոհ չի եղել, բայց տեսեք, թե ինչ են ասում՝ չի կարելի դիրքերը վերցնել, զոհեր կլինեն: Այստեղից արդեն պարզվում է, որ եղել է նախագիծ՝ հանձնել տարածք՝ մեծ զոհերով, և կանգնեցենել պատերազմն այն պահին, երբ որ արդեն հանձնած է, և հայտարարել, որ հետ չենք վերցնի, որովհետև մեծ թվով զոհեր կտանք: Այս մեխանիզմն աշխատեցրին, թե ով աշխատեցրեց, չգիտեմ, ավելի ճիշտ գիտեմ, չեմ ասում, իմաստ չունի, ամեն մեկդ կարող եք իմանալ: Բայց այս մեխանիզմն արդեն փորձարկվեց. ինչքան բանակ կա այդ տարածքում լրիվ ոչնչացնել, տալ, հետո կանգնել վայնասուն գցել՝ վերցնենք, ավելի շատ զոհ ենք տալու, և կռիվն էլ շատ հեշտ կանգնեցեն այն պահին, երբ որ ուզում ես: Բացի այն ինֆորմացիայից, որ կա, ահագին ուրիշ փաստացի նյութեր կան՝ մասնակիցների հարցազրույցներ, որոնք ասում են, որ դիրքերը դատարկ են վերադարձրել, այնտեղ մարդ չկար: Ապրիլի 5-ին, երբ որ դիրքերը վերադարձվել են, բոլոր դիրքերը դատարկ են եղել. սա փաստ է, անգամ տեսանյութեր կան այդ մասին: Այս մեխանիզմը ամենաահավոր բանն է, որովհետև սա փորձարկում է, և այն կարող է անընդհատ աշխատել: Դա շատ շուտ բացահայտվեց, որովհետև իշխանությունները չկարողացան կարևորագույն հացերի պատասխանը տալ ո՛չ հանրությանը, ո՛չ բանակին. Ինչո՞ւ եք կանգնեցրել պատերազմը՝ հօգուտ Ադրբեջանի. մինչև այսօր այդ հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ եք խաբում, որ մենք փորձել ենք վերցնել դիրքերը և մեծ զոհեր ենք տվել. այս հարցի պատասխանը նույնպես չկա: Դրա համար էլ արդեն բարդանում է վիճակը: Ես կարծում եմ, որ գուցե նոր-նոր, բայց արդեն հանրապետականների, բանակայինների զրույցներից երևում է, որ մարդիկ զգացել են, որ նոր-նոր արդեն իսկ բացահայտում են ահավոր վտանգավոր բաներ, որոնց տակից իրենք կարող է դուրս չգան արդեն, նկատվում է դա, շատ նյարդային են… Ո՞նց կարող էր այդ հեռախոսազրույցի տեսանյութը դուրս գալ, ո՞վ կարող էր դա տալ. բանակը, չէ՞: Բանակն ինչո՞ւ է դա հանել, ու այսօր արդեն 200 000 մարդ դա նայել է, ուրեմն արդեն ներքուստ շատ բարդ պրոցեսներ են գնում, որովհետև զինվորների համար սա լրաջագույն խնդիր է:
Ահագին թվով մարդիկ մոբիլիզացիային մասնակցել են, գնում- գալիս էին, երբ որ մարդկանց հետ խոսում էի, շատ հեշտ էր ամեն ինչ իմանալ, ցանկացած հարցի պատասխան հեռախոսով կամ չաթով ստանում ես, տեղյակ ես ինչ է կատարվում ամեն օր. մարդկանց հարցնում ես, ասում են, թե առաջին օրը ոնց է եղել, գիշերը ոնց է եղել… Այս հարցերը շարունակվելու են: Հիմա Մոսկվայում նորից հավաքվել են նորից Ադրբեջանի պաշտպանության նախարարը, մեր պաշտպանության նախարարը, ճիշտ այնպես, ինչպես մինչև ապրիլյան պատերազմը եղավ: Այն ժամանակ նույնպես հանդիպեցին, հայտարարություններ եղան, անգամ կա ինֆորմացիա, որ հատուկ փաստաթուղթ է ստորագրվել ռազմական գաղտնիքը չտարածելու մասին:
Հիմա պիտի տեսնենք՝ այս անգամ ինչով են զբաղված: Այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ լրիվ զինվորների վիճակն է՝ կանգնած փորձում է տեսնել թշնամին ուր է, բայց թիկունքից պրոցեսներ են կատարվում, ու չգիտես, թե ինչ անես: Այնտեղ գոնե պարզ է՝ ուրիշ բան չկա՝ կրակում ես, մեռնում ես, բայց այստե՞ղ ինչ անես: Կարող է նորմա՞լ բաներ են անում, չգիտեմ: Դրա համար հենց հիմա էլ պիտի պատրաստ լինենք, մանավանդ որ երեկ մինչև Մոսկվա գնալը Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի շտաբը հավաքել է և բոլորին առաջին աստիճանի պատրաստականության հրահանգ է տվել: Այս ամենն ինչ կարող է նույնպես ինչ-որ բան լիենել. ասել են չէ՞, որ փուլային են լուծելու խնդիրը, հիմա այդ փուլայինը կարող է մի օր մեր գլխին ընկնել, մի օր Ադրբեջանի, հարցը դա չէ, բայց չէ՞ որ մենք նայում ենք կորուստների պրիզմայով: Որոշումներն էլ գնացել-կորել են, օրեցօր նոր բաներ են ստորագրում, հիմա էլ ՀՕՊ համաձայնագիրը, դե արի հասկացի, թե հարցը որն է: Ասում են՝ տեխնիկական հնարավորությունները շատանալու են, հետևեք, ասում ես՝ բա որոշում կայացնելու ասպարեզո՞ւմ ինչ է կատարվում, ինչո՞ւ չեք ասում. երկու ուղղաթիռ են անցել մեր տարածքով՝ չգիտես խփես, թե չխփես, ինչ անես, նոտա տաս: Այ սա է խնդիրը. որոշումներ ընդունելու դիֆիցիտը մեծանում է, մենք անընդհատ դա կորցնում ենք, ինչն էլ հնարավորություն է տալիս ուրիշներին՝ հանգիստ որոշել և իրականացնել»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.