«Երեխեքիս արև՝ թարմ հավ ա» հոդվածում մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Երևանի սուպերմարկետներից մեկում, առանց համապատասխան մակնշման, վաճառվում է «Հավիցա» ֆիրմայի սառեցված հավ, և նշել էինք, որ թռչնամսի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները, ինչպես նաև նրանց արտադրանքն իրացնող խանութները մի շարք խարդախությունների են դիմում՝ ժամկետանց արտադրանքն իրացնելու նպատակով։ Գրել էինք նաև, որ տեղական հավերը կերակրվում են հակաբիոտիկներով ու գանագան հորմոններով, և այդ տեսակ արտադրանքի օգտագործումը վնասակար ազդեցություն Է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Եվ, ահա, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի (որն էլ արտադրում է «Հավիցա» լոգոյի ապրանքատեսականին) հիմնադիր տնօրեն Արմենակ Խաչատրյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, տարակուսանք հայտնեց, թե նույնիսկ չգիտի այն խանութի տեղը, որտեղ վաճառվում են իր հիմնած ֆաբրիկայի հավերը։
Ապաև չբացառեց, որ թռչնամսի շուկայում իրացվում է նաև առանց մակնշման արտադրանք։ Նա ասաց, որ «Հավիցա»–ն նույնպես ունի այդ տեսքով շուկա հանվող արտադրանք։ «Հայկական շուկան ունի նաև առանց մակնշման հավի պահանջարկ։ Դուք կարող Եք 1000 խանութ մտնել և 999-ում կտեսնեք նման ձևի հավ։ Բայց կարող է այդտեղ գրված չլինի «Հավիցա», այլև այլ ֆիրմայի անուն։ Բրազիլական, ամերիկյան արտադրության հավի բուդն էլ ունի նման արտադրանք, կարող եք մտնել շուկա և տեսնել։ Տեղական թռչնի միսը տարեկան արտադրվում է 9 հազար տոննա, իսկ հայ ժողովուրդն ուտում է տարեկան 34 հագար տոննա, որից 25 հագար տոննան ներմուծովի է։ Կարող է 34 հազարն էլ լիներ ներմուծովի, ու 9 հազար տոննա էլ չարտադրվեր։ Այ, սա շա՜տ մեծ հարց է, որ կարող եք բարձրացնել։ Մեր հարևան պետությունների մեջ ամենաթշվառ վիճակում մենք ենք, որ տեղական թռչնամսի ընդամենը 30 տոկոս էլ չենք ապահովում»,–հայտարարեց մեր զրուցակիցը։ Նա նաև սրտնեղեց, թե մեր անդրադարձը հակագովազդի էֆեկտ Է ունեցել»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.