Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերված վարորդական վկայականըպատկանում է ապրիլյան պատերազմում զոհված 34-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Առաքելյանի հայրը՝ Գեւորգը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքի վկայական: Ըստ Oxu.Az կայքի, վարորդական վկայականն իր տան բակում գտել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Մամեդովը: Գտնված փաստաթուղթը (BC տեսակի վկայականը՝ տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) նա հանձնել Սաբունչիի շրջանի ոստիկանության 13-րդ բաժանմունք: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչպես է փաստաթուղթը հայտնվել Ադրբեջանի տարածքում: Գեւորգ Առաքելյանին մի քանի հարց ուղղեցինք եւ ոչ միայն վկայականի վերաբերյալ.
— Պարոն Առաքելյան, ըստ ձեզ ձեր որդու վկայականը ինչպե՞ս է հայտնվել Ադրբեջանում:
— Զոհվելու օրը Ալիկի բոլոր փաստաթղթերը գրպանից հանել էին: Հեռախոսը, ժամացույցը, բանկի քարտը, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, գումար՝ ամբողջը դատարկել էին:
— Ադրբեջանցինե՞րը:
— Այո, դե 10 օր իրենց մոտ է եղել դին:
— Այդ դեպքում ինչպես է հայտնվել ինչ-որ քաղաքացու տան մոտ:
— Ո՞վ գիտի, միգուցե ադրբեջանական կողմից քաղաքացիական անձ է այդ օրը կռվին մասնակից եղել: Ես չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ դիակի զննության ժամանակ Ալիկի համազգեստի գրպանները շուռ էին տված: Նույնիսկ մի գրիչ չկար գրպանում: Վիլիսի բանալիները եւս վերցրել էին:
— Փորձե՞լ եք պարզել, թե որտեղ են փաստաղթեթրը:
— Չէ, չեմ փորձել: Նոր իմացա, որ վարորդական իրավունքի վկայականն են գտել:
— Իսկ ըստ ձեզ նրանք չգիտե՞ն, թե դա ում փաստաթուղթն է, ինչո՞ւ են հետաքննություն սկսել:
— Ո՞նց կարող է չիմանան: Էդ ի՞նչ պիտի քննեն: Ուրեմն մի բան մտածել ես, ես դա չեմ կարող ասել:
— Պարոն Առաքելյան, եթե կարելի է խոսենք նաեւ ձեր որդու ընտանիքի բնակարանի խնդրից: Դուք հրաժարվել էիք «SOS Գյումրի» ծրագրի միջոցով պատգամավոր Արման Սահակյանի կողմից ձեզ տրամադրված բնակարանից՝ նշելով, որ տեղն ու պայմանները հարմար չեն: Ձեզ հաջողվե՞ս լուծել բնակարանի խնդիրը:
— Հենց հիմա, ներկա պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն ու Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը փաստաթղթային հաշվառումներ են անում, զոհված հերոսին բնակարան են նվիրել: Ես իրենց ցավը տանեմ:
— Որտե՞ղ է գտնվում:
— Գյումրիում է գտնվում, մեր տան մոտ, կահավորված բնակարան է: Ամբողջ նվիրատվությունը կազմել է 50 հազար դոլար: Տան բանալիներն էլ, վկայականն էլ արդեն մեր ձեռքում են: Հերոսի ընտանիքը այդ բնակարանում է ապրում:
— Հունիսի 16-ի Գյումրիի ավագանու նիստում քննարկվելու է Գյումրիի Մուշ-2 թաղամասի փողոցներից մեկը ապրիլյան պատերազմում զոհված 7 գյումրեցի հերոսների անունով կոչելու հարցը: Ի՞նչ զգացողություն է դա ձեզ համար:
— Լավ է, նպատակ են դրել, թող անեն: Ալեքսանի համար նույն «Գազպրոմը» մի հատ լավ հուշարձան է սարքում, հենց մեր փողոցն էլ կարելի էր իր անունով դնել:
— Ո՞ւմ անունն է հիմա կրում ձեր փողոցը:
— Պուշկինի:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.