Հոկտեմբերի 13-ին ՛՛Հրապարակ՛՛-ը մի լուր էր տպագրել, ըստ որի՝ ՛՛Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի զոհ է դարձել։
Ժամանողների մեջ ՛՛ամենահեղինակավորը՛՛ ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր ՛՛Դվինի՛՛ տիրոջ սպանության գործով և երկարժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել…՛՛։
Նախ, ուշագրավ է, որ ռուսաստանյան, եվրոպական և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ քրեական շրջանակներում շատ հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի՝ Ռաֆիկ Բաղդասարյանի որդու մահվան լուրը մինչ այդ չէր հայտնվել մամուլի էջերում, իսկ հուղարկավորությունը փաստորեն կատարվել էր լուռ, ՛՛հույժ գաղտնի՛՛ պայմաններում: Եթե հաշվի առնենք, որ Մոսկվայի ՛՛Լեֆորտովոյի՛՛ բանտում մահացած /հավանական է՝ սպանված/ Սվո Ռաֆի հուղարկավորությունն այն ժամանակ լուրջ իրադարձություն էր մթության ու պատերազմի մեջ գտնվող Հայաստանում, երբ թաղամասը լուսավորվել ու ասֆալտապատվել էր, իսկ հարգանքի վերջին հրաժեշտը տալու համար Հայաստան էին ժամանել քրեական աշխարհի 1000-ավոր ներկայացուցիչներ գրեթե բոլոր մայրցամաքներից, ապա Սվո Ռաֆի որդու դեպքում ՛՛լուռ՛՛ հուղարկավորությունն առնվազն տարօրինակ է. այն պետք է գոնե մարդաշատ լիներ, ինչն էլ իր հերթին և սովորաբար, խոսակցությունների և ինֆորմացիայի արտահոսքի պատճառ է դառնում:
Տարօրինակ էր նաև այն, որ ավտովթարներին լավատեղյակ Գ. Շամշյանի տեղեկություններում էլ նման ինֆորմացիա չգտանք, իսկ ոստիկանությունը սկզբում հերքեց քրեական աշխարհի ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու լուրը:
Այստեղ արդեն խորը կասկած է առաջանում՝ դա իսկապե՞ս դժբախտ պատահար էր, թե՞ լիկվիդացում՝ ավտովթարի իմիտացիայով…
Բնական հարց՝ ո՞վ, ու՞մ միջոցով և ինչու՞ պետք է լիկվիդացներ…
Վերադառնանք Սվո Ռաֆի կերպարին և արձանագրենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ նա իր կապերն օգտագործելով զենք, զինամթերք էր ուղարկում սահմաններում կռվող և զենքի խիստ կարիք ունեցող մեր կամավորական ջոկատներին: Ավելին, մի կողմ դնելով հնարավոր քաղաքական և քրեական հետևանքները՝ նա մի անգամ նույնիսկ թույլ չէր տվել, որ չեչեններից զենք գնող ադրբեջանցին զենքով բարձած բեռնատարը Մոսկվայից հասցնի Ադրբեջան: Հենց հյուրանոցում նա կտրել էր ադրբեջանցու կոկորդը, ինչը բնականաբար դուր չէր եկել չեչենների քրեական աշխարհի ռուսաստանյան իշխանահայր Խասբուլատովին, որի հետ էլ կապում են Սվո Ռաֆի առեղծվածային մահը:
Այժմ, երբ ՌԴ իշխանության ակտիվ դերակատարության պատճառով մենք կրկին կանգնած ենք Արցախյան պատերազմի վերսկսման շեմին, Մոսկվային պետք չեն և նույնիսկ վտանգավոր են Սվո Ռաֆի հետևորդ կամ ոչ հետևորդ բոլոր այն հայրենասեր և ոչ ստրկամիտ հայերը, ովքեր կարող են զենք մատակարարել կամ վերցնել՝ վիժեցնելու Մոսկվայի դարավոր ու հերթական հայաստանավաճառության ծրագիրը:
Իսկ նույն քրեական աշխարհի ռուսահաճո ներկայացուցիչները շատ հարմար թեկնածուներ են՝ Մոսկվայի ծրագրերը խափանողներին շարքից հանելու համար: Այս առումով ուշագրավ է դառնում նաև լուրում նշված՝ Դվին հյուրանոցի տիրոջ սպանության գործով անցած Արամչոյի կերպարը. Նա կարծես եկել է ոչ թե ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու, այլ՝ սեփական հաղթանակը տոնելու և իր անձի հեղինակությունն ընդգծելու… Իսկ գուցե ինչ-որ հանձնարարություն կատարելու՞…Հիշեցնենք, որ ՛՛Դվինի՛՛ տեր Վանիկ Թորոսյանը սպանվեց 2003-ին՝ Մոսկվայում, իսկ հյուրանոցը թալանվեց ու կասկածելի հանգամանքներում վաճառվեց ռուսական ինչ-որ ընկերության՝ ինչպես հայրենի մի շարք տնտեսական հենք հանդիսացած գործարաններ…
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.