Ռուս օրենսդիր Վ.Ժիրինովսկու հարազատ “Լիբերալ-դեմոկրատական” կուսակցությունը այս անգամ ևս հավանական է բավական գումար է վաստակել՝կրկին ծախվելով ադրբեջանցիներին…Վլադիմիր Վոլֆովիչը միշտ գերադասել է կաշառք ստանալու դեպքում իր կուսակիցներին հանձնարարել անել կեղտոտ գործը…Դա գիտեն բոլորը…Ժամանակին իր էքսցենտրիկությամբ հայտնի Ժիրինոսվկին ատում էր “կովկասյան ժողովուրդ” ադրբեջանցիներին,որոնց անվանում էր եկվոր բարբարոսներ…
Ժիրինովսկու և Ադրբեջանի հարաբերություններն այնքան վատթարացան,որ գործն ընկավ դատարանները…Իսկ քանի որ Ժիրինովսկին բավական կրթված է և կարող է մեծ գլխացավանք ստեղծել պաշտոնական Բաքվի համար,ապա Ալիևի աշխատակազմում որոշեցին օգտվել նրա թույլ կողմից՝շատ փող սիրելուց,և գործի դրվեց նավթախավիարային դիվանագիտությունը…
Ժիրինովսկին դարձավ Ալիևի և Մեհրիբան խանումի երկրպագուն…Իսկ հակահայ գործունեությամբ սկսեցին աչքի ընկնել Ժիրինովսկու կուսակիցները…Օրինակ՝Պետդումայում ՌԴ-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը,որը մեծ ջանքեր է գործադրում հայերին վարքաբեկելու և Ադրբեջանին գովազդելու համար…Իսկ այսօր իր հակահայ գործունեությամբ աչքի ընկավ Պետդումայի պատգամավոր,Ժիրինովսկու ևս մեկ կուսակից Մաքսիմ Շինգարկինը…
Սա դիմել է ՌԴ ԱԳՆ-ին,որ վերջինս իր կարծիքը հայտնի Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստի առիթով…Շինգարկինը գտնում է,որ Նժդեհի արձանի տեղադրումը ՀՀ մայրաքաղաքում վնասում է հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին…Ժիրինովկու կամակատարը ազերիական կայքերից մեկին տված հարցազրույցում նաև նշել է,որ անհրաժեշտության դեպքում կդիմի ՀՀ իշխանություններին…
Երևում է,մի քանի օր առաջ Թուրքիայի դեսպանին հանդիպած Ժիրինովսկին կրկին բավական նավթադոլլարներ է ստացել Անկարայից և Բաքվից,քանի որ РТР-ով հեռարձակվող Վալդիմիր Սոլովյովի թոք-շոուի ժամանակ,որտեղ քննարկվում էր գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը, մինչ այդ Թուրքիայի դեմ “պատերազմող” Ժիրինովսկին ամբողջ հաղորդման ընթացքում գրեթե ԼՌԵՑ…Լռակյաց Ժիրինովսկին նոնսենս էր…Իսկ հիմա էլ “ջրի երես” դուրս ելավ Շինգարկինը իր հականժդեհական բարբաջանքներով՝կրկնելով Բաքվից հնչ-որ զառանցանքները Զանգեզուրի հայ բնակչությանը ցեղասպանությունից փրկած սպարապետի հասցեին…
Հ.Գ.Ըստ ազերիական haqqin.az կայքի ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովան Շինգարկինի դիմումից հետո ԻԲՐԵՎ թե դատապարտել է Գ.Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում…Իսկ ՀՀ ԶԼՄ-ները հաղորդում են,որ Զախարովան զարմացել է այդ փաստից…Հետաքրքիր է, թե ի՞նչ է պատասխանել մեր ԱԳՆ-ն Զախարովայի “զարմացած դատապարտությանը”…Թե՞ էլի ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ լռել է…Կարելի է “Կալինկա”-ի սիրահար Զախարովայից պահանջել,որ ՌԴ քաղաքները մաքրազերծի հայ ժողովրդի ԹՇՆԱՄԻ Վլադիմիր Լենինի արձաններից և կիսանդրիներից,որը ռուս-թուրքական ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ զոհասեղանին դրեց Հայաստանի տարածքները և հազարավոր հայերի կյանքեր…Գործը հասել է նրան,որ արձան տեղադրելու համար պետք է թույլտվություն ստանանք Մոսկվայից…Սա՝մեր ԱԳՆ-ի լռակյաց դիվանագիտության հետևանքն է…
Գագիկ Համբարյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.