Հեղինակային իրավունքի հարցերով ադրբեջանական գործակալությունը վրդովմունք է հայտնել, որ իրենց «ազգային պար», «Ուզունդերեն» օրերս մոսկովյան «Սաֆիսե» հանդիսությունների սրահում կայացած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքի ժամանակ ներկայացվել է որպես հայկական:
Նշենք, որ ինչպես հաղորդում է Apa.az-ը, Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը փորձում է ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ պարը ձայնադրվել է իրենց հայտնի երգահան Ուզեիր Գաջիբեկովի կողմից 1910թ-ին գրված «Ոչ այն, ինչպես սա» երաժշտական կոմեդիայում:
Լրատվական կայքը հայտնում է, որ հեղինակային իրավունքների գործակալությունը առաջիկայում իր պաշտոնական տեսակետը կհայտնի «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը» և համապատասխան միջազգային կառույցներին:
Մինչդեռ բոլորին է հայտնի որ «Ուզունդարան» կամ «Հարսի պար»-ը, հայկական ավանդական, ծիսական պարերից է, «Ուզունդարան» հիմնականում պարվել է հարսանեկան արարողությունների ժամանակ։ Պարը կատարվում է հարսի կողմից` միայնակ կամ մի խումբ կանանց հետ միասին։
Ըստ հայկական աղբյուրների` Ուզուն և Դարաբառերի բացատրությունը տրված է Հրաչյա Աճառյանի «Արմատական» և «Նոր Հայկազյան» բառարաններում։ Ուզուն բառն առաջացել է`
- Ուզել բառից
- Ուզ` /հարսի և փեսայի գլխին դրվող ծաղկեպսակ/ բառից
Դարա բառն առաջացել է`
- Դար բառից
- Դարան` թաքստոց, թաքուն բառից
Այսինքն` Ուզունդարա նշանակում է գաղտնի պսակ դնել։
«Այս պարն իր ծագմամբ նման է Կինտոների պարին, որը խառնածին մշակույթ է, բայց այն հիմնականում պարել են հենց հայերը: «Ուզունդարայի» վրա ևս մեծ ազդեցություն ունեն կովկասյան պարերը, և այն առաջացել է Հայաստանի՝ այսպես ասած Ռուսահայաստան դառնալուց հետո, բայց այն ևս պարել են հայերը»,- պարի ծագումնաբանությունը այսպես է մեկնաբանել պարուսույց Գագիկ Գինոսյանը:
Այն, որ պարը չի կարող լինել ադրբեջանական, Գագիկ Գինոսյանը ընդգծում է առանձնակի:
«Նրանք նախ պետք է մշակույթ ունենան, որ հետո հավակնություններ ներկայացնեն: Ամբողջ աշխարհը գիտի, որ նման ազգ անգամ գոյություն չի ունեցել: Միայն 1918թ-ին Ռուսաստանի կողմից է պետությունը հիմնադրվել: Դա նույնն է, որ նրանք հայտարարում են, որ Սայաթ-Նովան ադրբեջանական երգեր է գրել, նման լեզու չի եղել, որ Սայաթ-Նովան էլ գրեր: Սա Սովետական միության կողմից բարեկամություն բառի տակ խցկված մի պետություն է: Պարը ադրբեջանական չէ, դա նույնիսկ քննարկման հարց չի կարող լինել»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է պարուսույցը:
Ինչ վերաբերում է Ուզեիր Գաջիբեկովի աշխատանքին, ապա պարի մասնագետը նշեց, որ հաճախ ստեղծագործողները վերցնում են ազգային պարերն ու երգերը և փոփոխություննրի ենթարկում, ինչպես դա անում է Հայաստանում երգահան Արա Գևորգյանը և մի շարք այլ ստեղծագործողներ:
«Բայց սա չի նշանակում, որ դա այդ մարդու ստեղծագործությունն է, դե լավ է, որ ադրբեջանցիները չեն ասում, թե հենց Գաջիբեկովն է պարի հեղինակը»,-ասաց նա:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.