Այս անգամ ցանկանում եմ խոսել մի կերպարի մասին, ում պոպուլյարությունն ինձ համար ֆենոմեն է։ Ֆենոմենը ո՞րն է․․․ կատարյալ թյուրիմացություն է։ Գրիգորի Եսայան երգիչը, ըստ իս, մարմնավորում է այն ամենը, ինչը փչացնում է մեր էստրադան ու անում է բոլոր այն քայլերը, որոնք կատաստրոֆիկ են՝ իմիջի տեսանկյունից, բայց արի ու տես, որ մարդու տղեն վրա-վրա հոլովակներ է նկարում, լոթի-լոթի հարցազրույցներ է տալիս և տապվորություն կա, որ անկեղծորեն հավատում է, որ ինքը իսկական մաչոյի կերպար ունի։
Ասում են՝ Ռուսաստանում տենց հայկական հարսանիք չկա, որի ժամանակ Գրիգորի Եսայանի գրեթե ողջ երգացանկը չհնչի, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երգացանկը լավն է։ Ո՛չ։ Պարզապես Ռուսաստանի հայության մի ստվար զանգված տառապում է նույն այն խնդրով, ինչ Հայաստանի հայության զգալի մասը՝ բացարձակ անճաշակ է և վուլգարության սիրահար։

Այո՛, հենց վուլգարության, որովհետև դժվարանում եմ այլ բնորոշում գտնել մեկի համար, ում լուքերը հիշեցնում են գեյ-շքերթների դրոշ տանող առաջամարտիկների լուքեր, հայտարարում է, որ աղջիկները իրեն հանգիստ չեն տալիս ու գրկից չեն իջնում, նկարահանում է երաժշտական հոլովակ, որտեղ ինչ- որ մերկապարուհի ամբողջ երգի ընթացքում զվռնում է նրա շուրջ և այս ամենը զուգակցված է պրիմիտիվ լիրիկայով ու վոկալով ստեղծած ինչ- որ կատարման հետ։
Ասել կուզեմ, որ իհարկե կարելի է անճաշակության վրա փող աշխատել ու աշխատել շատ, կարելի է այդ փողի մի մասը ներդնել ու ավելի լավ որակի տեսախցիկներով ու թանկանոց ռեժիսորենրով հոլովակներ նկարել, կարելի է այդ հոլովակներում էժան մարմնավաճառների փոխարեն թույն մերկապարուհիներ ներգրավել, բայց միևնույն է, այդ արհեստական պճնանքի հետևում, մեկ է, զռռալու է գավառամտությունն ու էժանագին պապսան։ Այնպես որ՝ պճնանքով և թիթիզ մորուքով, կամ էլ առանց դրա, Գրիգորի Եսայանի մակարդակն ու էությունն արտացոլող «գործը» սա է․
Հեղինակ՝ Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.