Ադրբեջանի իշխանությունները,որոնք մեկ ամսից ավել է իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով “թոզ” էին փչում սեփական հասարակության աքչերին և փորձում էին համոզել նաև մեզ,որ Թեհրանի համար Ադրբեջանն ավելի կարևոր է,քան Հայաստանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամեն ինչ անում է,որ տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայսատանը “լուսանցքում” մնա։
Ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող haqqin.az կայքը ծավալուն վերլուծությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին:
Պաշտոնական Բաքվին սարսափելի զայրացրել է հունիսի 5-6 ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանի այցը Իրան,որտեղ վերջինս արժանացել է մեծ շուքով ընդունելության…Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը “քայլ առ քայլ” անդրադառնալով Նալբանդյանի այցին Թեհրան և վերլուծելով նրա արդյունքները գալիս է այն եզրակացության,որ շիա Իրանը ԴԱՎԱՃԱՆ Է..
Հոդվածագիրը մասնավորապես կենտրոնացել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան ծրագրվող այցի վրա:
«Ադրբեջանը մշտապես հրաժարվել է հանդես գալ հակաիրանական հարթակներում: Մենք շատ հաճախ ստիպված ենք եղել աչք փակել անգամ Իրանում բնակվող ադրբեջանցիների հանդեպ գործադրվող ճնշումներին: Բացի այդ, չնայած Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններին, պաշտոնական Բաքուն հարգել է հարևան Իրանի դիրորոշումը և չի այցելել Իսրայել, հրաժարվել է Երուսաղեմում դեսպանատուն բացել: Իլհամ Ալիևը մինչ օրս պաշտոնական այցով Իսրայել չի մեկնել: Մինչդեռ ի տարբերություն մուսուլմանական Իրանի՝ Իսրայելը միշտ եղբայրական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին»,- գրել է հոդվածագիրը:
Բացի այդ, ընդգծվել է, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել Իրանի դեմ պատժամիջոցներին և քննադատել Թեհրանի միջազգային մեկուսացումը:
«Այս ամենը շարունակվում էր նույնիսկ Հայաաստանի հետ Իրանի բարիդրացիական հարաբերությունների ֆոնին: Իրանը Հայաստանին ապահովում էր՝ ինչով կարող էր՝ գազով, նավթով, վարկերով, կառուցում էր ճանապարհներ, տնտեսական հսկայական նախագծեր էր իրականացնում: Երկիրը, որն իրեն շիաների կենտրոնն էր համարում, օգնում էր Հայաստանին, որը Ղարաբաղում սպանում էր արբեջանցիներին և հենց այն նույն շիաներին»,- գրել է հեղինակը: Ադրբեջանցի վերլուծաբանը չի մոռացել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Իրանում ցույց տրված ճոխ ընդունելությունը:
«Նալբանդյանի շքեղ ընդունելությունը Հասան Ռոուհանիի նստավայրում վերջնականապես ջնջեց Ադրբեջանի՝ Իրանի հետ հարաբերություններիկ կարգավորման փորձերը: Ադրբեջանում դեռ չէին վերջացրել ապրիլյան պատերազմում զոհված շիիթների համար աղոթքը, երբ հարևան շիիթական Իրանը հայտարարեց եղբայրական Հայաստանին ամեն տեսակ աջակցության մասին: Ռոուհանին, ի հավելումն այս ամենի, Նալբանդյանին խնդրեց իր ջերմ մաղթանքները հղել Սերժ Սարգսյանին: Այսպես թե այնպես, Ռուոհանին հստակ հայտարարեց, որ Հայաստանն Իրանի ընկերն ու դաշնակիցն է: Եվ ամենացավալին այն է, որ Իրանը նաև հստակ հայտնեց ղարաբաղյան հարցի շուրջ իր հայամետ դիրքորոշման մասին: Ինչևէ, Իրան արեց իր ընտրությունը»,- ասվել է հոդվածում:
Որպես եզրահանգում, haqqin.az-ը գրել է, որ եթե Ռուոհանին պատրաստ է Երևան այցելել և սեղմել Սարգսյանի ձեռքը, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես պետք է որոշում կայացնի, պատմական այցով Իսրայել այցելելի և ,բնականաբար, այցի շրջանակներում Երուսաղեմում Ադրբեջանի դեսպանատանուն բացի:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.