Աբխազիան հանդես է եկել Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի վերագործարկման առաջրկությամբ: Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան: Այսօր РИА Новости-ին տված հարցազրույցում Միկվաբան հայտարարել է, որ Աբխազիան հետաքրքված է երկաթուղու վերագործարկմամբ: «Տնտեսական առումով, իմ կարծիքով, դա շահավետ է: Սակայն, նախագծին ընդդիմանում է Վրաստանը, որն ասում է, թե չի ցանկանում մեզ հետ համաձայնագիր կնքել՝ համարելով, որ մենք պետք է Վրաստանի կազմում լինենք: Այսինքն, խնդիրը կրում է քաղաքական բնույթ: Այնինչ, ես կարծում եմ, որ հարցին պետք է նայել տնտեսական եւ առողջ բանականության տեսանկյունից»,-ասել է Միկվաբան:
Երկաթուղային կապը Վրաստանից դեպի Աբխազիա դադարեցվել է 1992-93 թվականների վրաց-աբխազական հակամարտությունից հետո: Ռազմական գործողությունների հետեւանքով կամուրջների ու թունելների պայթեցման պատճառով՝ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու 190 կիլոմետրանոց հատվածը լրջորեն վնասվել էր: Պատերազմից հետո երկաթուղին վերագործարկելու փորձեր արվել են, սակայն ապարդյուն: 2003 թվականին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել էին վերականգնել երկաթուղին եւ վերսկսել ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները: Այնուամենայնիվ, 2004 թվականին «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի նոր իշխանությունները հայտարարեցին, թե նախեւառաջ անհրաժեշտ է լուծել վրացի փախստականների՝ Աբխազիա վերադառնալու հարցը եւ հետո միայն անդրադառնալ երկաթուղային կապի վերականգնմանը: Սակայն, իրավիճակը փոխվեց 2012 թվականի հոկտեմբերին, երբ Վրաստանում իշխանության եկավ «Վրացական երազանք» դաշինքը:
Նույն թվականի նոյեմբերի Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաաթա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ երկրի նոր կառավարությունը ծրագրել է վերականգնել չգործող աբխազական երկաթուղին, եւ որ դա Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարության առաջնահերթություններից է: Սակայն, այն ժամանավա աբխազական ղեկավարությունը կտրուկ դեմ արտահայտվեց երկաթուղու վերագործարկմանը: Դրա պատճառով մոտ մեկ ամիս անց նույն Զաքարեիշվիլին հայտարարեց, որ այդ հարցը օրակարգից հանվում է, քանի որ աբխազական կողմը հետաքրքրված չէ երկաթուղու վերագործարկմամբ: Այնուամենայնիվ, ենթադրվում է, թե Վրաստանը երկաթուղու վերագործարկումից հրաժարվել է Ադրբեջանի ճնշման տակ, որը սպառնացել է կտրուկ բարձրացնել Վրաստանին մատակարարվող գազի սակագինը, ինչի պատճառով էլ Իվանիշվիլիի կառավարությունը տեղի է տվել:
Սակայն, դրանով հարցը չփակվեց. 2014 թվականի նոյեմբերին երկաթուղին վերագործարկելու առաջարկով հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հնարավոր ենք համարում մեր գործընկերների հետ մտածել եւ ընդհանուր համաձայնության դեպքում կյանքի կոչել այնպիսի մի նախագիծ, ինչպիսին, մի կողմից տարանցիկ երկաթուղային կապն է Սուխումիի, Թբիլիսիի եւ այնտեղից՝ Հայաստանի ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ուղղությամբ»- հայտարարել էր Պուտինը Աբխազիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Արդեն 2015 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի 800 զինծառայողներ Օչամչիրա քաղաքից մինչեւ աբխազա-վրացական սահմանային Ինգուրի գետն ընկած հատվածում երկաթգծի մարքման ու վնասված տարածքների վերակագնման նախապատրաստական աշխատանքներ են սկսել: Այն ժամանակ աբխազական կառավարությունը տեղեկացրել էր, թե վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Աբխազական երկաթուղու Սուխուիմիից մինչեւ Օչամչիրա ընկած հատվածը վերականգնվել էր դեռ 2008 թվականի ամռանը՝ ռուս-վրացական պատերազմից մի քանի շաբաթ առաջ: Չի կարելի բացառել, որ այդ աշխատանքներն արդեն ավարտվել են եւ այդ պատճառով էլ աբխազական կողմը հիմա հանդես է եկել երկաթուղու վերագործարկման առաջարկով, ինչը, անշոշուտ, չէր կարող արվել առանց Ռուսաստանի միջամտության: Մոսկվայում կարեւորում են երկաթուղու վերագործարկումը, ինչը կխթանի եվրասիական ինտեգրացիոն նախագծերի իրականացմանը:
Երկաթուղու վերագործարկման հնարավորությունը արդեն անհանգստություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանը վախենում է երկաթուղու վերագործարկումից, քանզի այդպիսով թուլանում է Հայաստանի տրանսպորտային շրջափակումը եւ ի չիք է դառնում Երեւանի վրա ճնշում գործադրելու հզոր մի լծակ: Երկաթուղու վերագործարկումը նաեւ անիմաստ է դարձնում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հետագա շրջափակումը: Ավելին, Ռուսաստանը հնարավորություն է ստանալու ցամաքային կապ հաստատել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հետ եւ ավելի մեծացնել իր ռազմական ներուժը տարածաշրջանում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.