Հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնակարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանություն` մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Խ. Կոսյանը աշխատում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում և կան կասկածներ, որ նա իր 2 ընկերների` Երևան քաղաքի էրեբունի փողոցի 31 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 23-ամյա Արտաշես Չիչոյանի և Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 27 շենքի 30 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արարատ Նիկողոսյանի հետ այս տարվա հունիսի 5-ին Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի են ենթարկել 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանին և թողնելով նրան անօգնական` բորենիների նման դիմել են փախուստի:
Քննչական մարմինը հետախուզում է հայտարարել Ա. Նիկողոսյանի և Ա. Չիչոյանի նկատմամբ և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչ Գ. Մաթևոսյանի միջնորդությունը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշում է կայացրել:
Եթե ստահակները հայտաբերվեն կամ մեղայականով ներկայանան իրավապահ մարմին, ապա նրանք տեղափոխվելու են Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրղոի տեղեկություններով` ճիվաղները եղել են արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով և Ե. Խաչատրյանին սպանելուց հետո այդ ավտոմեքենայով էլ ճողոպրել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանցագործությունը բացահայտելու և հանցագործներին արժանի պատիժ տալու խնդրանքով Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին էր բաց նամակով դիմել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը:

- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.