Հակաօդային, հակահրթիռային պաշտպանության խնդիրները, այնուամենայնիվ, Սամվել Բաբայանի քննադատության առանցքային դրույթներից են։
Նա համոզված է, որ հայկական կողմը պաշտպանական հարցերում շեշտը պիտի դնի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զարգացման վրա:
Հունիսի 5-ին Ստեփանակերտում Բաբայանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ այս անգամ անդրադառնալով Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության համակարգին:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է «Երկաթյա գմբեթ» («Железный купол») գերժամանակակից հակահրթիռային համակարգեր և այժմ աշխարհում չորրորդ պետությունն է, որն ունի նմանատիպ համակարգ:
«Ադրբեջանը ունի հակահրթիռային համակարգ, որը կոչվում է «Железный купол», իսրայելական: Չորս դիվիզիոն է առել: Խնդրեմ` կարող են մտնել միջազգային առևտրային կենտրոն ու իմանալ` կա՞, թե՞ չկա: Կարող եմ տեղերն էլ ասել` որտեղ է տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում: Եթե քո ասած անձը հայտարարում է, որ աշխարհի վրա երեք պետություն կա, որ [հակահրթիռային] համակարգ ունի, հուշում եմ, որ չորրորդն էլ Ադրբեջանն է»:
«Iron Dome». տեխնիկական բնութագիր
Նախ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պաշտպանական այս համալիրը և ի՞նչ հնարավորություններ այն ունի: «Երկաթյա գմբեթը» (անգլերեն՝ Irone Dome, ռուսերեն՝ Железный купол) իսրայելական ընկերությունների և ամերիկացի մասնագետների համատեղ ջանքերով ստեղծված հակահրթիռային պաշտպանության համակարգ (ՀՀՊ) է, որը նախագծվել է 2006 թ. Իսրայելի և լիբանանյան Հիզբալլահ խմբավորման պատերազմից հետո (Երկրորդ լիբանանյան պատերազմ): Համալիրի «Tamir» կոչվող հիթիռն ունի մինչև 90 կգ քաշ և կարողանում է խոցել 155 մմ-անոց հրետանային արկերից մինչև 70 կմ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև ինքնաթիռներ: Ակտիվ կիրառության մեջ է մտել 2011 թվականից: Տարբեր գնահատականներով՝ համալիրը 2011-2013 թթ. խոցել է տարբեր տեսակի մոտ 550-600 հրթիռ: 2014 թ. հուլիս-օգոստոսյան մարտական գործողությունների ժամանակ՝ 50 օրվա ընթացքում, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4954 հրթիռ: Համալիրը դրանցից խոցել է 735-ը, բաց է թողել 70-ը, իսկ մնացած հրթիռները վնաս չեն տվել և ընկել բնակավայրից հեռու: Մասնագետներն ասում են, որ «Երկաթյա գմբեթը» դեռ կատարելագործման կարիք ունի, որի համար ամերիկացիները պատրաստ են ֆինանսական միջոցներ տրամադրել Իսրայելին, բայց այն արդեն իսկ բավական արդյունավետ է գործում:
Ադրբեջանը ունի՞ «Irone Dome»
Բայց ունի՞ արդյոք Ադրբեջանը նմանատիպ համակարգ: Սա իսկապես լուրջ հարց է: Որքան էլ Սամվել Բաբայանն ասում է, որ գիտի Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների ճշգրիտ վայրերը, այս տեղեկությունը խիստ կասկածելի է: 2014-15 թթ. մամուլում եղեն են որոշ տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է գնել «Երկաթյա գմբեթ» Իսրայելից, բայց դրանք այդպես էլ չեն հաստատվել: Մեր տեղեկությունները փաստում են հակառակը, որ ադրբեջանական կողմը չունի «Երկաթյա գմբեթ» համալիրներ: Ինչո՞ւ.
- Ինչպես նշվեց վերևում, «Երկաթյա գմբեթը» իսրայելա-ամերիկյան արտադրության զենք է: Ամերիկյան որոշ ընկերություններ մասնաբաժին ունեն արտադրության մեջ ու տրամադրում են տեխնոլոգիաներ իսրայելցիներին այս համալիրի արտադրության համար, թեև դա գաղտնի է պահվում:
Խնդիրն այն է, որ ամերիկյան կողմը ամենևին չէր ցանկանա, որպեսզի նմանատիպ տեխնոլոգիաները մատակարարվեն Ադրբեջանին: Պատճառը ոչ թե այն է, որ կան օրենսդրական ինչ-որ արգելքներ կամ Միացյալ Նահանգները բացասական վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ, այլ այն, որ այդ տեխնոլոգիաները, որոնք դրվում են գերժամանակակից համալիրների վրա, Ադրբեջանի միջոցով կարող են հեշտությամբ հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի տրամադրության տակ: Իսկ սա ամենևին չի բխում ամերիկյան շահերից: Նույնը կարելի է ասել Իսրայելի պարագայում: Իսրայելը նույնպես չի ուզենա հանուն մի քանի միլիարդ դոլար շահույթի՝ այդ տեխնոլոգիաները անուղղակիորեն փոխանցել Իրանին:
- Եթե Ադրբեջանն իրոք ուներ «Երկաթյա գմբեթ» համակարգեր, ապա ինչո՞ւ դրանք չկիրառվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայկական զինված ուժերը ապրիլ ամսվա ընթացքում հազարավոր հրետանային արկեր ու հրթիռներ է արձակել Ադրբեջանի վրա, որի հետևանքով Ադրբեջանը հարյուրավոր զոհեր է ունեցել: Եթե Ադրբեջանն իրոք ունի հակահրթիռային հզոր համակարգ, ապա այն պիտի որ կիրառվեր ապրիլյան ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում:
«Irone Drome»-ի գերագնահատված նշանակությունը
«Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համալիրը, ինչպես նշվեց վերևում, ծածկում է բավական փոքր տարածք՝ 150 քառ./կմ: Համալիրի «Tamir» հակահրթիռները փոքր են ու կարող են չեզոքացնել մինչև 1 տոննա զանգվածով հրթիռներ, օրինակ՝ «Սմերչ» կամ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռները, բայց արդյունավետ չեն մի շարք այլ համալիրների հրթիռները ոչնչացնելու համար: Օրինակ՝ «Tamir»-ը չի կարող չեզոքացնել «Սկադի» (հրթիռը կշռում է մոտ 8 տոննա), «Տոչկա-Ու»-ի (հրթիռը կշռում է մոտ 1,5 տոննա): Առավել ևս, «Tamir»-ը արդյունավետ չէ «Իսկանդեր»-ի հրթիռները ոչնչացնելու համար:
Իսրայելը կիրառում է «Երկաթյա գմբեթ» համալիրը ահաբեկչական խմբավորումների, օրինակ՝ Հիզբալլահի հրթիռային հարվածներից իսրայելական բնակավայրերը պաշտպանելու համար: Իսրայելցիները կիրառում են մոտ հակահրթիռային պաշտպանության մոտ 40 մարտկոց միայն Թել-Ավիվը պաշտպանելու համար: Պարզ հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության ենթադրյալ 4 դիվիզիոնները կամ մեկ տասնյակից ավելի մարտկոցները չեն կարող արդյունավետ պաշտպանել մեծ տարածքներ և լուծել լուրջ խնդիրներ:
Բացի այդ, եթե համալիրը արդյունավետ էր նույն արաբա-իսրայելյան հակամարտության ժամանակ, երբ Հիզբալլահը կարող էր օրական ընդամենը 30-50 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում և մասնավորապես ապրիլյան պատերազմի տեսանկյունից՝ «Երկաթյա գմբեթը» արդյունավետ չի կարող լինել: Մի բան է Հիզբալլահի ահաբեկչական հարվածները, մեկ այլ բան՝ դասական պատերազմը հայկական ու ադրբեջանական ուժերի միջև, երբ օրական կարող է արձակվել մինչև 1500 հրթիռ:
«Երկաթյա գմբեթը» շահավետ չէ նաև ֆինանսական տեսանկյունից: Սրա մեկ մարտկոցը գնահատվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար:
Հետևաբար, ի՞նչ խնդիր կարող են լուծել Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության 4 դիվիզոնները: Երևի լավագույն դեպքում կարող են պաշտպանել Ադրբեջանի նախագահի շքեղ առանձնատները:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.