«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական հողն է:
Հայերը ցեղասպանություն են իրականացրել Խոջալիում, որը ճանաչել են աշխարհի 10 երկրներ:
Այդ ցեղասպանությունն իրականացվել է վերջերս՝ միջազգային հանրության աչքերի առջև: Հայերն օկուպացված տարածքներում ավերել են մեր պատմական հուշարձանները, մզկիթները»:
Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով haqqin.az-ին:
Վերջինս նշել է, թե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության շտապ խաղաղ կարգավորում, իսկ շփման գծում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անկայուն է հրադադարի ռեժիմը: Այնուհետ Ալիևը մեղադրել է հայկական կողմին շփման գծում սադրանքների դիմելու համար:
«Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն պետք է փոխվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրների ղեկավարները հայտարարել են ստատուս-քվոյի անընդունելի լինելու մասին: Ադրբեջանը շարունակում է մնալ հավատարիմ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է Ալիևը:
Ալիևը անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարածքների կորստին՝ նշելով.
«Ավելի քան 20 տարի է նրանք օկուպացման տակ են պահում այդ հողերը՝ անտեսելով միջազգային իրավունքը: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումից հետո: Ժամանակ առ ժամանակ հայերը շփման գծում սադրանքներ են ձեռնարկում: Դա արվում է բանակցային գործընթացը խոչընդոտելու համար: Սակայն, նրանք ճիշտ չէին հաշվարկել ապրիլին տեղի ունեցած վերջին սադրանքի հետևանքները: Մենք կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը: Հայաստանի ղեկավարությունը չպետք է մոռանա այս դասը: Նրանք պետք է լսեն ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդների՝ ստատուս քվոյի անընդունելության մասին հայտարարությունները»։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.