Մահանալուց հետո հանգուցյալին առաջինը դիահերձարան են տանում, իսկ տարբեր դիահերձարաններում համապատասխան արարողակարգերի համար տարբեր գներ են սահմանված:
Ընդ որում՝ նշանակություն ունի նաև դիահերձարանի հեղինակավոր լինել-չլինելը: Եթե այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում, ապա գները համեմատաբար մատչելի են: «Մալաթիա» բժշկական կենտրոնի ընդունարանում փակցված գների համաձայն՝ դիահերձումն ու բալզամացիան այնտեղ արժե 30 հազար դրամ, դեմքի սափրումն ու հարդարումը` 15 հազար դրամ, սառնարանում դիակը պահելու յուրաքանչյուր օրվա դիմաց 5 հազար դրամ է սահմանված:
Կենտրոնական դիահերձարանում` այսպես կոչված, «անատոմիկում» գները, համապատասխանում են դրա «վիպ» կարգավիճակին` գրեթե կրկնակի են:
Իհարկե, միշտ չէ, որ դիահերձման համար հանգուցյալների հարազատներից գումար են պահանջում: Երբեմն նրանց փոխարեն վճարում է պետությունը` պետպատվերի շրջանակներում:
Որպես քրիստոնյա ժողովուրդ՝ մեզանում ընդունված սովորություն է մահացածին դագաղով հողին հանձնելը` որքան էլ լինի դագաղի գինը: Կախված փայտի և կտորի որակից և դագաղի վրա արված փորագրությունների առկայությունից` դրա արժեքը կարող է հասնել մինչև 5 հազար դոլարի: Համենայն դեպս Նար-Դոս փողոցում գործող՝ թաղման պարագաների առքուվաճառքով զբաղվող խանութներում դրա գինը սկսվում է 30 հազար դրամից և հասնում մինչև 5 հազար դոլարի: Իհարկե, նման գնով դագաղ ձեռք բերելու շռայլություն կարող են թույլ տալ միայն մեծահարուստների հարազատները, ովքեր այդ հարցում նույնպես ձգտում են աչքի ընկնել իրենց ցուցամոլությամբ:
30 հազար դրամից է սկսվում նաև հանգուցյալի տեղափոխման համար նախատեսված, այսպես կոչված, «կատաֆալկա» մեքենաների ծառայությունը:
Ի՞նչ թաղում` առանց հոգեհանգստի արարողության: Վերջին տարիներին մեզանում սովորություն է դարձել մահացածների հոգու հանգստության արարողությունը կազմակերպել եկեղեցիներում:
Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ թաղման արարողության համար որևէ սակագին սահմանված չէ: Վճարումը կատարվում է կամավորության սկզբունքով: Հանգուցյալի հարազատների ցանկությամբ հոգեհանգստի արարողությանը հրավիրված երգչախմբի յուրաքանչյուր անդամի վճարվում է 2-3 հազար դրամ, որքան սահմանված է Սուրբ պատարագի երգեցողության համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, 10-20 հազարդրամ էլ ծախսվում է եկեղեցական արարողակարգի համար:
Առանձին ֆինանսական ներդրում է պահանջում գերեզմանատեղ ձեռք բերելը, եթե հանգուցյալը թաղվելու համար ընտանեկան գերեզմանոց չունի: Ընդ որում՝ ամենամեծ ծախսը մահացածի հարազատներն անում են հենց գերեզմանատնից հողատարածք գնելու համար, այն դեպքում, երբ պետականորեն այդ տարածքը անվճար պետք է տրամադրվի:
Գերեզմանատան վերջում, որտեղ գնալը դժվարամատչելի է և հեռու, մեկ գերեզմանոցի համար նախատեսված հողատարածքն արժե 700-800 հազ. դրամ, իսկ առաջին կամ կենտրոնական շարքերում գտնվող հողակտորների գները տատանվում են 3-8 հազար դոլարիսահմաններում:
Այս ամենին ավելացրեք կենդանի երաժշտության, հոգեհացի և թաղման այլ արարողությունների համար պահանջվող ֆինանսական միջոցները, գումարեք իրար և կհասկանաք, որ իսկապես Հայաստանում եթե չեք ցանկանում ձեր հարազատներին վատություն անել, ապա պայքարեք ապրելու համար: Մեր կոպիտ հաշվարկներով մեկ հոգուն թաղելու համար նվազագույնը 500 հազար դրամ է անհրաժեշտ:
Ամբողջական տեքսը՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում։
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.