Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի և 1915թ. դեպքերի միջև որևէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (Փերինչեք-Շվեցարիա դատավարության վերաբերյալ. — խմբ.). գրում է Ermenihaber.am-ը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կարելի է Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեկնաբանել որպես պատասխան քայլ փախստականների հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, Էրդողանը պատասխանել է.
«Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների հետ ընդունման համաձայնագիրը և առանց անցագրի ռեժիմը, առնչվում են միայն Եվրամիությանը»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս երկու ծրագրերը պետք է միաժամանակ կյանքի կոչվեն, հակառակ դեպքում Թուրքիան կարող է չկատարել պարտավորությունների իր մասը:
Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի քայլի, Էրդողանը նշել է.
«Գերմանիայի խորհրդարանի որոշումը լավ նախանշան չէ: Բայց նախ պետք է հարկ եղածի պես ծանրութեթև անենք: Զայրույթով գործի անցնելն ու վնասով ավարտելը մեզ պատիվ չի բերի»:
Էրդողանն ընդգծել է նաև, որ դեռևս վաղ է խոսել Գերմանիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն հավելել է.
«Այստեղ ինչ-որ արտաքին ուժ կա: Ինչո՞ւ: Որովհետև քվեարկության ընթացքում մեկ ձեռնպահ, մեկ դեմ գրանցվեց, և եղան նաև քվեարկությանը չմասնակցողներ: Միթե այս հարցը Գերմանիայի համար այդ աստիճան ազգային նշանակություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը չընդունվեց 1915թ. դեպքերի հարյուրամյակին՝ անցյալ տարի: Այս հանգամանքները, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Նրանք պետք է որ վերևից համապատասխան հրահանգ ստացած լինեն, որ նման քայլ կատարեցին: Հիմա ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ, մեր վարչապետի աչքերին»:
Իսկ հարցին, թե արդյոք Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակը կարող է բացասաբար ազդել Թուրքիա-ԵՄ բանակցությունների գործընթացի վրա, Էրդողանը պատասխանել է, թե այս իրադարձությունը պետք է գնահատել միայն Թուրքիա- Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Ըստ նրա՝ ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները այս համատեքստում դիտարկելը ճիշտ չէ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.