Բնության մեջ կան երևույթներ, որոնցից խուսափելն անհնար է: Այդպիսին է մահը: Մահը հաղթահարելու ձգտումը արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս մարդկությանը: Այնուամենայնիվ, մինչև օրս գտնված չէ հավերժ կյանքի էլիքսիրը, և մինչև այժմ էլ մարդիկ ապրում են ընդամենը մի քանի տասնամյակ: Ինչպես ասում են` մահը ոչ տարիք է հարցնում, ոչ սեռ, ոչ էլ պաշտոն: Նա գալիս է առանց դուռը թակելու` անցանկալի հյուրի պես, որին հետևելը պարտադի չէ, քանի որ, նա ինքն է հետևում մեզ` անկախ ամեն ինչից: Եվ այսպես, փաստերով. Մահացածներին թաղելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 350 հազար տարի առաջ: Դրա վկայությունն է Իսպանիայում հայտնաբերված 14 մետր խորությամբ մեծ փոսը` 27 նախամարդկանց կմախքներով:
Ամբողջ աշխարհում գոյություն ունի մահ բառի համարժեք մոտ 200 արտահայտություն: Դրանցից շատերը օգտագործվում են նաև մեզ մոտ, օրինակ` գրողի ծոցը գնաս, սև պատան հագնես, երեսդ կարեն արտահայտությունները:
Ոչ մի ամերիկացի 1951 թվականին չի մահացել ծերությունից: Իսկ Նյու Յորքում ինքնասպանություն գործոծների թիվը ավելին է, քան սպանվածներինը:
Վերջերս Ամերիկայի կառավարության որոշմամբ հանվել է մահվան վկայականների դասակարգումը: Որի համաձայն` մահվան վկայականում չեն նշվում մահացածի մահվան պատճառները:
Մահը «գործի դնող կոճակը» համարում է թթվածնային անբավարարությունը, ինչից կարող են առաջանալ մկանային ջղաձգություններ:
Մահանալուց հետո երեք օրվա ընթացքում, մարդու օրգանիզմում առկա ֆերմենտները, որոնք մարդու կենդանության օրոք ապահովել են մարսողության պրոցեսը, սկսում են «ուտել» նրան: Մահացած բջիջները դառնում են սնունդ` մարդու որովայնում առկա բակտերիաների համար:
Յուրաքանչյուր տարի Ամերիկայում հուղարկավորության ժամանակ հող են ուղարկվում 827 600 գալոն (1 գալոն` 4,5 լիտր) զմռսված հեղուկ ֆորմալդեգիդ, մեթանոլ և էթանոլ: Իսկ դիակիզման արդյունքնում օդը լցվում է դիոքսինով (ուժեղ թույն), աղաթթվով և ածխաթթու գազով: Որպես այլընտրանք, շվեդական Promessa կազմակերպությունը, պատրաստվում է սառեցնել մահացածների դիակները հեղուկ ազոտի միջոցով, մանրեցնել և ստացված փոշին փակել եգիպտացորենից պատրաստված դագաղում: Նրանց պնդմամբ, այսպիսի «էկոլոգիապես մաքուր» թաղման արդյունքում, մարմինը շուտ է քայքայվում:
Հնդկաստանում Զրադաշտի հետևորդները մահացածների մարմինները թաղում են հողի վրա` գիշատիչ թռչուններին կեր:
Գիշատիչ թռչունները մահանում են սատկած անասուններ ուտելուց: Պատճառը վերջիններիս օրգանիզմում դիկլոֆենի առկայությունն է, ինչը օգնում է ընտանի կենդանիներին հեշտ հաղթահարել հիվանդությունները:
Վիկտորիա թագուհին պատվիրել էր, որպեսզի իրեն թաղեն իր ամուսնու` Ալբերտ արքայի լոգանքի խալաթով և նրա ձեռքի գիպսե վիրակապով:
Մադագասկարում ընտանիքները հանում են իրենց մահացած հարազատի ոսկորները և ի ցույց են դնում գյուղում անցկացվող արարողության ժամանակ, որը անվանում են «Famadihana», ինչից հետո հանգուցյալների ոսկորները փաթաթում են նոր սավանով և կրկին թաղում: Հին սավանը տալիս են զավակ չունեցող զույգի, որպեսզի դրանով ծածկեն իրենց անկողինը:
Եգիպտոսում 19-րդ դարում երկաթուղին ընդլայնելու ժամանակ, շինարարները հանել են մեծ քանակությամբ մումիաներ` լոկոմոտիվների համար որպես վառելիք օգտագործելու նպատակով:
Անգլիացի փիլիսոփա, գիտական մեթոդի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը 1626 թվականին մահացավ թոքերի բորբոքումից: Մեծ փիլիսոփայի մահվան պատճառը ձյունով լցոնած հավն էր, ինչը թևի տակ դրած շրջում էր: Նա ուզում էր ապացուցել, որ թարմ հավը այդ կերպ սառեցնելով կարելի է պահել մեկ շաբաթ, և այն չի փչանա: Արդյունքում` սառեցրեց թոքերը և որոշ ժամանակ անց մահացավ թոքաբորբից: Որպեսզի սաղմի օրգանները ճիշտ ձևավորվեն, որոշ բջիջներ պետք է «ինքնասպան» լինեն: Հակառակ դեպքում մարդիկ կծնվեն բադի ոտնաթաթերով:
Մասաչուսեթս նահանգից 1907 թվականին մի բժիշկ կատարեց փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվեց, որ մահանալուց հետո, մարդու մարմինը 21 գրամով պակասում է: Հետագայում դա ընդունվեց որպես փաստ: Եվ նույնիսկ վարկած կա, որ հենց այդքան է կշռում մարդու հոգին: Այդ փաստի հիման վրա նույնիսկ ֆիլմ է նկարահանվել՝ «21 գրամ»:
Եվրոպայում 19-րդ դարում շատ էին այն դեպքերը, երբ կենդանի մարդկանց սխալմամբ ընդգրկում էին մահացածների ցուցակում:
Ամերիակյի ազգաբնակչության 80%-ը մահանում է հիվանդանոցներում: Մարդու աշխարհ գալու օրից ի վեր մահացել է մոտ 100 միլիարդ մարդ:
Մահը այնքան բնական է, որքան կյանքը: Եվ վաղ թե ուշ մեզանից յուրաքանչյուրը բախվելու է դրա հետ: Իսկ մինչ այդ, ապրենք լիարժեք կյանքով և գնահատենք յուրաքանչյուր օրն ու վայրկյանը:
Սկզբնաղբյուր` lorinews.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.