Հայաստանի իրավապահ մարմինները պետք է անհապաղ երրորդ երկրից պահանջեն հանձնել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին՝ նշում է Վահան Մարտիրոսյանի գործողություններից տուժած Ռուզան Մարգունին։
Հիշեցնենք, որ նրա բնակարանից Մարտիրոսյանը հափշտակել էր մոտ 4000 ԱՄՆ դոլար, հարուցվել էր քրեական գործ, սակայն գործի ընթացքը հետագայում կասեցվել էր։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավաբան Արա Ղարագյոզյանը, ով իրավաբանական աջակցություն էր ցուցաբերում Ռուզան Մարգունուն, ընդգծում է՝ Հայաստանը համապատասխան իրավական ընթացակարգով կարող է պահանջել արտահանձնել Մարտիրոսյանին։
Ռուզան Մարգունու դիտարկմամբ՝ ի սկզբանե նախաքննությունը թերի է ընթացել, իրավապահները աչք են փակել մի շարք փաստերի և հանգամանքների վրա՝ հատկապես այն օրերին, երբ Վահանը Հայաստանում էր։ Իրավապաշտպանը ևս գործում թերություններ է նկատել։
Ռուզան Մարգունու համոզմամբ՝ Վահան Մարտիրոսյանը Հայաստանում թիկունք ունի: Նա ենթադրում է, որ հովանավորներից է նաև ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը. Վահանի խոսքով՝ վերջինիս որդին խոստացել էր իրեն օգնել երկրից դուրս գալ։
Տուժողը եզրափակում է՝ եթե հովանավորներ չունենար, հետախուզման մեջ գտնվելով՝ Ադրբեջան չէր հասնի, երրորդ երկիր չէր գնա։
«Վահանի՝ իմ տանը գտնվելու ժամանակ առաջին գիշերը՝ ժամը 12:00-ին, տանից գնաց ու առավոտյան 6-ին եկավ, ասացի՝ ուր ես գնում, քեզ հետապնդում են, կծեծեն, ասաց՝ չէ, չէ, պետք է Վոլինկինի տղայի հետ հանդիպեմ, խոստացել են ինձ օգնել, որ գնամ արտասահման: Փաստորեն կապեր է ունեցել»,- պատմեց տիկին Մարգունին:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից և, ըստ լուրերի, այժմ էլ տեղափոխվել է երրորդ երկիր՝ Ուկրաինա: Հիշեցնենք նաև, որ Վահան Մարտիրոսյանը, որը հայտարարում էր, թե ծեծի է ենթարկվել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից, դեպքից հետո կնոջ և երեխայի հետ հինգ օր ապրել է ծանոթներից մեկի՝ Ռուզան Մարգունու բնակարանում, որտեղից էլ 3820 դոլար և մեկ ոսկյա մատանի է գողացել: Մարգունին բազմիցս քննիչին տեղեկացրել է Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանից փախչելու մտադրության մասին, սակայն քննիչը վստահեցրել է, որ նա այդ քայլին չի գնա:
Տիկին Մարգունին, անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին, թե Ուկրաինայում նայել են «իր գլխին սարքած» գործերին ու ասել, որ այդ գործերը ոչ թե «սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործեր են՝ իսկական խարդախություն», ասաց. «Նա հիմա լավ քննադատում է, իմ տանը եղել է, գիտեմ՝ լավ ընդդիմախոս էր, ընդդիմադիր էր խաղում, դրա համար եմ հավատացել իրեն: Նա ուզում էր արտասահման գնալ որպես ընդդիմադիր ու միշտ հարցնում էր՝ ինչ հնարավորություններ կան գնալու, իբր չգիտեր: Իմ տանից գողություն կատարելու դեպքով հարուցված գործի քննությունից էլ հասկացա, որ ամեն կերպ ուզում էին գործը կասեցնել, որովհետև գործը ձգձգում էին, փորձում էին նրան արդարացնել, ազատ արձակել: Նրան հովանավորել են իշխանությունները, որովհետև նա արդեն փախչել էր Հայաստանից, իսկ ինձ խաբում էին, ասում՝ ապացույցներ չկան: Երբ հաստատվեց նրա փախչելու լուրը, նոր գրեցին, որ ապացուցված է գողությունը: Ամեն ինչ արվեց, որ նա գնա»:
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
- 13:10Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
- 11:10Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին
- 0:10Արյունարբու ռեժիմի խամաճիկ պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել հայերին․ Էդմոն Մարուքյան
- 13:10«Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան
- 11:10Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել. Արսեն Թորոսյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով
- 14:10Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.