Ադրբեջանական քաղաքական գործիչները haqqin.az-ի համար մեկնաբանել են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:
«Turan» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը վստահ է, որ նման որոշումը Թուրքիայի վրա քաղաքական ճնշման բնույթ է կրում: «Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ներգաղթյալների հարցով որևէ զիջումների չի գնում, և Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, Անկարային հասկացնում է, որ այսուհետ նա մտադիր չէ հաշտվել թուրքական կառավարության քայլերի հետ: Եվ, իհարկե, թուրքական կողմն այս առիթով պասիվ դիրքրոշում է դրսևորում, քանի որ նա չկարողացավ աշխարհին համոզել, որ ինքը որևէ կապ չունի 1915 թվականի դեպքերի հետ»,- ասել է քաղաքագետը:
Պատգամավոր Էլմիրա Ախունդովան էլ համարում է, որ կատարվածում միայն Գերմանիային մեղադրելը սխալ է, քանի որ որոշումը կայացվել է հայկական լոբբիի ճնշման տակ: «Իրենց երկրին օգնելու փոխարեն նրանք արդեն 100 տարի է՝ հսկայական գումարներ են ծախսում «Ցեղասպանության» գաղափարի տարածման համար»,- ասել է պատգամավորը:
Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր Զախիդ Օրուջը նշել է, որ եթե իրավիճակը դիտարկվի այլ տեսանկյունից, ապա Օսմանյան կայսրությանը 100 տարվա հնության իրադարձությունների մեջ մեղադրելիս պետք է հիշել նաև կայզերական Գերմանիայի պատասխանատվության մասին, քանի որ վերջինս Թուրքիայի դաշնակիցն էր: Հիշեցնենք, որ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Գերմանիայի խորհրդարանում այսօր տեղի էր ունենում քվեարկություն, որի արդյունքում Գերմանիան ճանաչել է «ցեղասպանություն» տերմինը` կապված Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետ: Բանաձևն ընդունվել է` ունենալով ընդամենը 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.