«Ժամանակի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Պարոն Հովհաննիսյան, պաշտպանության նախարարությունում, փաստորեն, նոր պաշտոնանկություններ եղան, հայտնի դարձավ, որ նախօրեին պաշտոնանկ է արվել ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը և երեք հոգի ձերբակալվել են՝ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։ Մամուլում եղավ տեղեկատվություն, որ այս ձերբակալությունները կապված են նախագահի վերահսկողության ծառայության կողմից իրականացված ստուգումների հետ։ Ձեր մեկնաբանությամբ՝ ինչի՞ հետ են կապված այդ պաշտոնանկությունները և ձերբակալությունները։
Ես չեմ կարող հստակ մեկնաբանել, թե ինչի հետ են կապված, եթե ձերբակալվել են, ուրեմն կան համապատասխան քրեական գործեր, վարույթներ, իսկ այնտեղ կնշվի՝ հավանաբար իրենց գործում թերացումների կամ որոշակի կատարած գործառույթների հետ են կապված, որոնք հավանաբար քրեորեն պատժելի են։ Ես ուղղակի կուզենայի մեկ ուղղում անել, որ նախ ձեր թվարկած զինծառայողներից կան մարդիկ, որոնք զորացրված են արդեն Զինված ուժերից, և իրենց նախկին գործունեության հետ է կապված և ոչ թե ներկայիս, և բացի դրանից, թե՛ պաշտոնանկությունները, թե՛ ձերբակալությունները, թե՛ թերացումներից հետո որոշակի գործերը նոր չեն սկսվել, և կապել այս կամ այն ստուգումների հետ, չեմ կարծում, որ տեղին է, որովհետև ԶՈւ-ում տարվա ընթացքում բազմակի ստուգումներ են իրականացվում, համապատասխան մարմինների կողմից՝ Նախագահի վերահսկողության, Վերահսկիչ պալատի, Դատախազության կամ այլ կառույցների կողմից, հատկապես գնումների ոլորտում կարելի է ասել մշտական ստուգումներ կան, նաև կան ներքին ստուգումներ, նախորդ ամիսներին, տարիներին շուրջ 4-5 տասնյակ նույն օղակի հրամկազմ հեռացվել է Զինված ուժերից, հատկապես այս օղակից՝ Մարդկային ռեսուրսների կառավարում և Գնումներ, դրանք հիմնական ռիսկային ոլորտներն են։ Հեռացվել են համապատասխան պաշտոնյա անձինք նաև ներքին վերահսկողության ստուգումներից հետո։ Այսինքն՝ սա մշտական գործընթաց է։
Աղմկահարույց պաշտոնանկությունների շարքը հենց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սկսվեց։
Նախ՝ պետք չէ ամեն ինչը կապել իքս իրավիճակի հետ, երկրորդ՝ ինչ վերաբերում է աղմկահարույց լինելուն, ապա աղմկահարույց դարձնում ենք մենք՝ ինքներս։ Նախորդ տարիներին թե եղել են նման թերացումներ, հեռացումներ, թե կոնկրետ անուններ, հիմա այս պահին չեմ կարող թվարկել, բայց վերջին 10 տարիների ընթացքում շատ գեներալներ են ազատվել, հեռացվել։
Ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.