Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը, իր հավանական «ժառանգորդի» դերում տեսնում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս լուրերն առավել ուժգնացան, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանական լրատվամիջոցներին հանձնարարվել է որոշակի պարբերականությամբ գովերգել Սեյրան Օհանյանին:
Մինչ օրս այդպես էլ անհասկանալի է մնում, թե Սերժ Սարգսյանի ընտրությունն ինչո՞ւ է հենց Սեյրան Օհանյանի վրա կանգ առել, ինչո՞վ է նա առանձնանում իշխանական վերնախավի մյուս գործիչներից, կամ ի՞նչն է նրան կապում Սերժ Սարգսյանի հետ: Մինչ այս հարցին պատասխանելը, մեջբերենք մի տեքստ. «Կուզենայի նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը … զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մասնավորապես զերծ մնալ … քաղաքում թեկուզ և փոքր խմբերով հավաքվելու փորձերից, նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ … զինված ուժերը պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»:
Տեքստի բովանդակությունից անմիջապես հասկանալի է, որ դրա հեղինակը զավթիչ է և այդ կերպ փորձում է հնազանդեցնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակչությանը, որպեսզի նրանք ձեռնպահ մնան ազատագրական պայքարներից: Սակայն իրականում այս տեքստի հեղինակը նույն ինքը՝ Սեյրան Օհանյանն է, որը այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Այս սպառնալիքները հասցեագրված են ՀՀ քաղաքացիներին, որոնք հնչել են 2008-ի մարտի 2-ին՝ Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններով (բազմակետերից երկուսում՝ ՀՀ, իսկ մեկում՝ Երևան):
Այսինքն՝ Սեյրան Օհանյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված է եղել ոչ թե միայն որպես պաշտոնյա, ում ինչ-որ բան է հանձնարարվել և նա կատարել է, այլև նա հավասարազոր կազմակերպիչ է, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Հենց նա է այն պաշտոնատար անձը, որը ՀՀ զինված ուժերը դուրս է բերել ՀՀ մայրաքաղաք Երևանի փողոցներ, որպեսզի սաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զայրույթն ու ցասումը: Եվ որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ բարեհամբույր կերպարով հանդես եկող գեներալը պատրաստ է նման քայլի, նա, ինչպես վայել է ցանկացած «կամենդանտի», հրապարակային բոլորին զգուշացրել է, որ եթե փորձեն իրենց Հայրենիքը պաշտպանել, ապա գեներալը նրանց կպատժի: Այդ օրերին Օհանյանը բացառապես զինվորական համազգեստով էր շրջում: Դե, իհարկե, մարդը մարտի էր դուրս եկել ՀՀ քաղաքացիների դեմ և չէր էլ թաքցնում, որ պատրաստ է նրանց բոլորին իրենց իսկ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել, եթե չհնազանդվեն իրեն:
«Ժողովուրդ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:10Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»
- 12:10Փաշինյանը թիմին ասել է՝ թևեր, ճամբարներ չեմ հանդուրժելու. «Հրապարակ»
- 12:10«Հրապարակ». Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
- 11:10«Ժողովուրդ». Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է
- 11:10«Ժողովուրդ». Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց
- 11:10Կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, քան ես եմ․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է»
- 11:10«Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
- 11:10«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը
- 11:10Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում.«Հրապարակ»
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.