Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, ոից հետո Երևան քաղաքի Աջանփյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ բուժքույր, իսկ երեխան գնած Ք. Կիրակոսյանն աշխատում է Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մանկավարժ: Աշտարակի ոստիկանները օպերատիվ տվյալներն ստանալիս տևական ժամանակ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճշտելու երեխայի մոր, միջնորդի և գնորդի բնակության վայրերն ու տվյալները և Աշտարակի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սուրեն Մայիլյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածի 1-ին մասի (խմանքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով: Նշված արարքի համար սահմանված է ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:
Նշված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արմեն Իսրայելյանի, Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի և օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ: Օպերատիվ խմբերում ներգրավված են եղել նաև հետաքննիչները, տեղամասային տեսուչներն ու քրեական հետախույզները: Նշված 3 անձինք ստորագրությամբ բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան վաճառած մայրը սոցիալապես անապահով է ու հավանաբար մյուս երեխաների սոցիալական խնդիրները լուծելու պատճառով էլ ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, որպեսզի կարողանա պահել մյուս 3 մանկահասակ երեխաներին՝ 2 տղաներին և աղջկան:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.