Կոռուպցիան կվերանա, տնտեսություն կզարգանա, մարդիկ վերջապես կապրեն ապահով Հայաստանում: Լսելով Հովիկ Աբրահամյանին, հասկանում ես, որ այս մարդը ամեն բան փորձում է անել, որ խաղը վերջնական հանգուցալուծման հասնի, մինչդեռ ոչինչ չի ստացվում, որովհետև ստում է, իսկ կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաները շարունակում են ճոխ կյանքով ապրե:
Դա է վկայում Մարշալ Բաբաջանյանի արձանի հովանավոր Պաշտպանության նախարարությունը, որը ֆինանսավորել է, որ արձանը կյանքի կոչվի: Սակայն նույն ՊՆ փող չունի անգամ զինվորների համար կոշիկ և զինվորական հագուստներ ձեռք բերելու, փոխարենը անճաշակ արձաններ դնելու լիքը փող կա, ինչու չէ, նաև ավելորդ ծախսեր կան, որ կեսը գրպանի, մյուս կեսը անձնական կարիքների, էն մի փոքրիկ հատվածն էլ զինվորներին ու նրանց ծախսերի համար…
Աբրահամյան Հովիկն ասում է սպասեք մինչև տարեվերջ ու կտեսնեք, թե ինչ կլինի մեր տնտեսության հետ… Հիմա էլ հույսը դրել է ծիրանի վրա… Էհ Արգամիչ, անցած տարի ծիրան ասելով մնացինք, հիմա էլ աչքդ ծիրանի ծառերին ես տնգել, հաշվում, գումարում-հանում ես… այս տարի էլ աչքիս ծիրան ասելով կմնանք, դե տնտեսական աճ պետք է ապահովենք, ինչ ծիրան… ծիրանը այլևս սեփականաշնորհել է Արգամիչը…
Ծիրան չկա’… Այնպես է ստացվում, որ ոչ մեկ բիզնես չունի, բոլորի ձեռքերը մաքուր են, խիղճը մաքուր… Այսօր փոքր բիզնես ունեցող մարդկանց դրդում են արտագաղթի, որ մի քանի խոշոր բիզնեսմեններ իրենց հարստությունը փոքր և միջին ձեռնարկատերերի միջոցով լրացնեն և այսօր ամեն ինչ արվում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը «լուծարվի». էլ չեմ ասում, որ «փայ» մտնելու կարևորագույն մեխանիզմը ամեն անգամ մշակվում է, որպեսզի ճիշտ քայլերով «փայ»-ատերերը գործի անցնեն:
Թեև Աբրահամյանը խոստացել էր՝ նոր սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն: Բայց այսօր տեսնում ենք, որ ունենք այն, ինչ ունենք և գրեթե ոչինչ չունենք, եղածն էլ թալանի միջոցով դուրս գրվեց ու կրկին մի քանի հոգի հարստացան, որոշումներն էլ ետնամուտք տեղափոխեցին, որ մարդ չտեսնի, իսկ ՀՀ քաղաքացին մնաց անարդարությունների, սովի, կրկին ճանապարհ բռնեց՝ արտագաղթի ու հատկապես վերջին շրջանում արտագաղթը մեծ աճ գրանցեց, փոխարենը տնտեսության մեջ տոկոսները բարձրանար, բարձրացավ արտագաղթի… և այս արտագաղթի միակ պատճառը անարդարությունն է, երկիր, որտեղ չկա արդարադատություն, որտեղ մարդը արժեք չի ներկայացնում, ընդհակառակը մարդը՝ ստրուկ է:
«Ճպուռն ու մրջյունը», հիրավի, այսօրվա կառավարության համար է գրվել. «Չաշխատցիր ամառը, ասա, ինչն է պատճառը… դե հիմա բռնի վեր-վերի, քամին ծափ տա` դու պարի»:
Սա է մնում կառավարությանը ցայտնոտի շրջանում` ձեռքը գցել փրփուրներին ու վեր-վերի պարել… Դե ինչպես հայտնի է Աբրահամյանի մշակած տնտեսությունը, որ ոչ միայն անկում է ապրում, այլ տնտեսությունը, այլևս հավասարվել է ուղիղ հարթության, իսկ կառավարության՝ նրանց հովանավորյալներն աշխատել են, այն էլ ինչպե~ս են աշխատել-թալանել, որ այլևս ով էլ գա, ավերակների վրա իշխել հնարավոր չի լինելու: Հիմա էլ, այս կառավարության իրենց տաքուկ անկյուններից հեգնանքով նայում են «վեր-վերի» պարողներին… Հովիկն էլ ցավին դարման անելու համար պատրաստ է վեր-վերի խաղալու, որ մեղմացնի իրավիճակը…
Հեղինակ ̀ Արթուր Հայրապետյան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.